Վարչապետը նոր անուն է մտածել ու առաջարկել Արծվիկ Մինասյանին

  • Ներքին կյանք - 22 Սեպտեմբերի 2016, 12:17
Էկոնոմիկայի նախարարությունն անվանափոխվում է, այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա նախարարությունն արդեն նախկին էկոնոմիկայի նախարարություն անվանեց՝ ասելով, որ նոր անունն է լինելու նեդրումների և ձեռնարկատիրական աջակցության նախարարություն:

Նա նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանին ասաց. «Եկեք մենք մտածենք որոշակի կերպով լիազորություններ տանք ձեր նախարարությանը, նոր լիազորություններ տալ կամ շեշտադրումն այնպես անել, որ այդ նախարարությունը դառնա գործարարների ու ներդրողների կենտրոնը: Դա պետք է լինի այն օղակը, որը գործարարի ձեռքից բռնած տանում է: Ներդրողն ու գործարարը պետք է իմանան, որ լիազոր մարմինը լուծում տալիս է առանց բյուրոկրատիայի»: