Կառավարության կառուցվածքային լուրջ փոփոխություններ են սպասվում. ՀԺ

  • Ներքին կյանք - 22 Սեպտեմբերի 2016, 08:37
«Մեր տեղեկություններով, սեպտեմբերի 26-ին կառավարությունը Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է հրավիրելու։ Քննարկվող հիմնական հարցերից մեկը լինելու է կառավարությունում կառուցվածքային փոփոխություն անելու մասին նախագիծը։


Դրանով նախատեսվում է գործադիրի կազմում կատարել մի շարք ձևափոխումներ՝ գերատեսչությունների միավորումներ, բաժանումներ, օպտիմալացում և այլն։ Կառավարության կառուցվածքին վերաբերող կարևորագույն հարցը, որ հիմա քննարկվում է կառավարությունում, վերաբերում է ՀՀ պետեկամուտների կոմիտեին, որը, ըստ ամենայնի, կբաժանվի հարկային և մաքսային ծառայությունների։ Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում «կորցնել» ներկայիս ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանին, իսկ Կարեն Կարապետյանը ցանկանում իր կադրերին նշանակել այդ ոլորտում։ ՊԵԿ-հ բաժանումը կարող է լինել երկու կողմերին մասնակի բավարարող լուծում։ Կա նաև էկոնոմիկայի նախարարությունը նորից անվանափոխելու վերաբերյալ հարց և նման մի շարք այլ նախագծեր։ Ի դեպ, հավանականություն կա, որ այդ արտահերթ նստաշրջանի ժամանակ կարող է ներկայացվել նաև համաներման մասին նախագիծը, բայց մեր աղբյուրները հավաստիացնում են, որ այն տեղի կունենա ավելի ուշ մինչև տարեվերջ», գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում