Քանի մարդ է Հայաստանից արտագաղթել 2000 թ. սկսած

  • Ներքին կյանք - 21 Սեպտեմբերի 2016, 16:12
Անկախության վերջին 16 տարիներին Հայաստանը լքել է 808.3 հազար մարդ: Պաշտոնական վիճակագրությունը սկսվում է 1999 թվականից: 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմում էր 3 մլն 803.4  հազար մարդ:

Ըստ տարիների՝ մշտական բնակչության թիվը նվազում է արձանագրել, արդեն 2006 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 3 մլն 219.4 հազար մարդ:

Իսկ 2016 թվականի հունվարի մեկի դրությամբ մշտական բնակչության թիվը կազմել է 2 998.6 հազար մարդ:

Այս տարեսկզբից բնակչության թիվը շարունակում է նվազել, և առաջին կիսամյակից հետո հուլիսի 1-ի դրությամբ արդեն կազմել է 2 995.1 հազար: