Ինչ զինատեսակներ ցուցադրվեցին Հանրապետության հրապարակում. Տեսանյութ, լուսանկարներ

  • Ներքին կյանք - 21 Սեպտեմբերի 2016, 14:32

Այսօր Հանրապետության հրապարակում Անկախության 25-ամյակի ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվեցին հակատանկային ինքնագնաց կայաններ, թնդանոթներ, «Գրադ», «Թայֆուն», WM 80, «Սմերչ», «Կոնկուրս» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Տոչկա Ու», «Սքադ» տակտիկական հրթիռային համալիրները, «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը։

ՀՕՊ ուժերը ներկայացված էին հայրենական ձեռնարկություններում արդիականացված «Օսա-ԱԿ(Մ)» համալիրներով, «Ս 125», «Ստրելա 10», «Բուկ» զենիթահրթիռային արդիականացված համալիրներով, Ս-300 հրթիռային համալիրներով , որոնք հատուկ հարմարեցված են լեռնային տեղանքին։