Ցուցադրված բոլոր զինատեսակները ՀՀ Զինված ուժերինն են. Արծրուն Հովհաննիսյան

  • Ներքին կյանք - 21 Սեպտեմբերի 2016, 14:21
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց, թե ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին ցուցադրված ողջ զինտեխնիկան ՀՀ Զինված ուժերինն է:

«Հայաստանի Հանրապետության անկախության պատմության ընթացքում եղած զորահանդեսների ժամանակ ցուցադրվել են միայն ու միայն Հայկական Զինված ուժերի կազմում եղած սպառազինությունները»,-ասաց նա: