Կառավարությունն առաջարկել է փոխել գազի ու էլեկտրաէներգիայի սակագների մեթոդաբանությունը

  • Ներքին կյանք - 21 Սեպտեմբերի 2016, 13:12
Կառավարությունն առաջարկել է փոխել գազի ու էլեկտրաէներգիայի սակագների մեթոդաբանությունը, տարանջատել սոցիալապես անապահովին՝ սոցիալապես ոչ անապահովից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանեթոնում, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, տեղեկացնում է News.am-ը:

«Մենք առաջարկել ենք մեթոդաբանությունը փոխել սակագների, տարանջատել սոցիալապես անապահովին՝ ոչ սոցիալապես անապահովից, նաեւ կարող է մենք որոշակի բիզնես ոլորտներին, մասնավորապես՝ ջերմոցներ, վերամշակող ձեռնարկություններ գյուղատնտեսության, ստեղծել բարենպաստ պայմաններ»,-ասաց նա: