Ինչ կատարվեց, երբ Իսկանդերը մտավ հրապարակ

  • Ներքին կյանք - 21 Սեպտեմբերի 2016, 13:02
Հանրապետության հրապարակում Անկախության 25-ամյակի ռազմական շքերթի հաղորդավարուհին ընդգծված հպարտությամբ ու պաթոսով հայտարարեց, որ հրապարակ են մտնում Իսկանդեր համալիրները: Պաթոսն այնքան ուժգին էր, որ հաղորդավարուհին այդ համալիրները ներկայացրեց այսպես՝ հրապարակ են մտնում 9Կ720 տեսակի Իսկանդեր օպերատիվ-մարտավարական մշակութային հրթիռային համալիրների ստորաբաժանումները: Հայտնի է, որ այդ համալիրից արտադրվում է երկու տեսակի՝ ներքին եւ արտահանման համար նախատեսված: Ըստ ամենայնի, Հայաստանին մատակարարվել է մոդիֆիկացված՝ մշակութային տարբերակը, հաշվի առնելով հայկական հնամենի մշակույթն ու հայ-ռուսական դարավոր բարեկամությունը:

Ամենաընթերցվածը