Նախարարներին փոխելու 2-րդ փուլը կլինի մոտ օրերս. Ինչ չափանիշով է վարչապետն ընտրում կադրերին. Հրապարակ

  • Ներքին կյանք - 21 Սեպտեմբերի 2016, 09:30
«Երեկվանից ՀՀ նախագահի հրամանագրերով սկսվեց վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետի ձևավորումը։ Ըստ նրան ճանաչողների, վարչապետը կադրային նշանակումներ անելիս առաջնորդվում է մի շարք չափանիշներով։ Նախ կարևորում է տեխնիկական կրթությունը, վարչարարական հմտությունները, լեզուների, մասնավորապես ռուսերենի գերազանց իմացությունը (ռուսերեն չիմանալը մեծ մինուս է համարում) և գերադասում է, որ չինովնիկը որևէ կուսակցության չպատկանի, ինչը, նրա դիտարկմամբ, կաշկանդող հանգամանք է պետական ապարատում աշխատելիս։ Նա ուշադրություն է դարձնում նաև տվյալ չինովնիկի անցած ուղուն, մասնավորապես, թե կարիերայի աճի առումով ինչ ժամկետներում ինչի է հասել։ Ասում են՝ նաև խրախուսում է կարիերիստներին ու ամբիցիոզներին՝ ինքն էլ լինելով այդպիսին։ Եվ փորձել է հենց այս սկզբունքներով ընտրել այն 4 նախարարներին, որոնք երեկ նշանակվեցին։ Շատերի համար նրանք բացահայտում էին։ Կադրային փոփոխություններն սրանով չեն սահմանափակվի։ Նախարարներին փոխելու 2-րդ ռաունդը կմեկնարկի մոտ օրերս», գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարու