Գյումրիի Վարդանանց հրապարակում անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումները տեղի չեն ունենա

  • Ներքին կյանք - 20 Սեպտեմբերի 2016, 17:40
Գյումրիի Վարդանանց հրապարակում նախապես ծրագրված անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումները տեղի չեն ունենա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնական կայքը հաղորդում է, որ սեպտեմբերի 21-ի համար նախապես հայտարարված միջոցառումները չեղյալ են համարվում:

Այս պահին սեպտեմբերի 20-ին Գյումրիի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի առաջին համար Վարդևան Գրիգորյանի որդու` Արշակ Գրիգորյանի մահվան դեպքի առիթով նախընտրական քարոզարշավը դադարեցնելու մասին հայտարարել են որոշ կուսակցություններ՝ ԳԱԼԱ, «Քաղաքացիական պայմանագիր»,  «Համախմբում» կուսակցությունները և  «Բալասանյան» դաշինքը։

Գյումրիում քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու` Արշակ Գրիգորյանի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել: Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն «Արմենպրես»-ին հայտնել է« որ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 110 հոդվածով (ինքնասպանության հասցնելը) և 235 հոդվածով (ապօրինի կերպով զենք« ռազմամթերք« պայթուցիկ նյութեր ձեռք բերելը« իրացնելը« պահելը« փոխադրելը կամ կրելը):

Արշակ Գրիգորյանը թափանցիկ« միջանցիկ գլխի հրազենային վնասվածքով Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել սեպտեմբերի 20-ին 13:20-ից 13:30-ի սահմաններում: Գրիգորյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց 15 րոպե անց:

Արմենուհի Մխոյան