Գյումրիում քարոզարշավը դադարեցվել է

  • Ներքին կյանք - 20 Սեպտեմբերի 2016, 16:57
Գյումրիում տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցող կուսակցությունները հայտարարել են քարոզարշավը ժամանակավոր դադարեցնելու մասին: Պատճառը ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու մահվան դեպքն է, ում գտել են գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

Քարոզարշավը դադարեցնելու մասին հայտարարել են «Բալասանյան» դաշինքը, Քաղաքացիական պայմանագիրը, ԲՀԿ-ն, ԳԱԼԱ-ն, Համախմբումը, Ալյանսը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն: