Ստեփանակերտում հանրապետական բժշկական կենտրոնին կից պուրակ է բացվել

  • Ներքին կյանք - 20 Սեպտեմբերի 2016, 15:38

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին ներկա է գտնվել Ստեփանակերտի Սարգիս եւ Ամալյա Կարապետյանների անվան հանրապետական բժշկական կենտրոնի հարակից պուրակի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխաՍ որ վարչությունից:

Նախագահ Սահակյանը բժշկական համալիրի բարեկարգումը համարել է նրա արդյունավետ գործունեության կարեւոր բաղադրամաս:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել  արարողությանը ներկա ազգային բարերար Սամվել Կարապետյանին ծրագրի իրականացման համար՝  բարձր գնահատելով նրա մշտական աջակցությունն Արցախին:

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: