Արտահանումն աճել է, ներմուծումը՝ նվազել

  • Ներքին կյանք - 20 Սեպտեմբերի 2016, 15:34
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի տեմպը շարունակում է նվազել: Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է տնտեսական ակտվիության ութ ամիսների ցուցանիշը, ըստ որի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2.4 տոկոս: Համեմատության համար նշենք, որ հունվար-հուլիսին այդ ցուցանիշը կազմել էր 3.0 տոկոս, իսկ առաջին կիսամյակում՝ 4.8 տոկոս:

Այս տարվա հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 7.0, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 4.1, ծառայությունների ծավալը՝ 8.0 տոկոսով: 

Նույն ժամանակահատվածում շինարարության ծավալը նվազել է 7.5, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 5.9, մանրածախ առևտրի շրջանառությունը՝ 0.4 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 4.6 տոկոսով, այդ թվում՝ արտահանումն աճել է 18.9, իսկ ներմուծումը կրճատվել՝  2.1 տոկոսով: