«Իսկ ո՞վ է ասել, որ հայկական արտադրանքի վրա պետք է փոխվի, որ արտադրված է ԵՏՄ-ում»

  • Ներքին կյանք - 20 Սեպտեմբերի 2016, 13:30
«Իսկ ո՞վ է ասել, որ հայկական արտադրանքի վրա պետք է փոխվի, որ արտադրված է ԵՏՄ-ում»,- այսօր լրագրողների հարցին հարցով պատասխանեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ անդրադառնալով հարցին, որ ռուսական կողմից առաջարկ կա ԵՏՄ անդամ երկրների արտադրանքի մակնշումը փոխել:

Փոխվարչապետը հարցադրում արեց՝ եթե նախաձեռնություն կա, ձեզ թվում է, որ որոշումը կայացվա՞ծ է:

«Տվյալ պարագայում նման որոշում չկա, և առայժմ մենք նման որևէ համաձայնություն չենք տվել: Եթե հարցը բերվի, կքննարկենք»,- ասաց Գաբրիելյանը:

Նա նշեց, որ «Արտադրված է Հայաստանում» բրենդն այսօր տարբեր երկրներում ընկալվում է յուրովի: «Ես չեմ կարող ասել, որ այդ բրենդը մեծ տարածում ունի ԱՄՆ-ում, բայց նախկին ԽՍՀՄ տարածքում ըստ ապրանքների կարելի է դատողություն անել»,- նշեց նա: