ՀՀԿ-ին գոհացնում են ավարտված ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Աշոտյան

  • Ներքին կյանք - 20 Սեպտեմբերի 2016, 12:47
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գոհ է սեպտեմբերի 18-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների արդյունքներից: Սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Տեղական ինքնակառավարման մարմինների ավարտված ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ մենք շարունակում ենք վայՍ լել հանրության վստահությունը տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման հարցում: Մենք շարունակելու ենք հետևել հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, սակայն այս պահին կարող եմ ասել, որ ՀՀԿ-ի թեկնածուների ճնշող մեծամասնությունը հասել է հաջողության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Աշոտյանը:

Նա հավելեց, որ ՀՀԿ թեկնածուներից շուրջ 160-ը ընտրվել կամ վերընտրվել է իր պաշտոնում: Աշոտյանի խոսքով՝ ՀՀԿ-ի չափաբաժինը՝որպես պատասխանատու քաղաքական ուժ, չի նվազել: «Մենք շարունակել ենք նաև անկուսակցական կադրերին սատարելու մեր քաղաքականությունը՝ շեշտը դնելով ոչ թե կուսակցական պատկանելության վրա, այլ այդ մարդկանց պատրաստվածության և համայնքներում նրանց հեղինակության վրա»,- շարունակեց ՀՀԿ փոխնախագահը:

Աշոտյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ն ընդունում է, որ որոշ համայնքներում  ունեցել է խնդիրներ: «Սակայն նորմալ ենք նայում դրան, քանի որ դա մրցակցության արդյունք է: Երբեմն, անգամ Գերմանիայի և Բրազիլիայի հավաքականներն են, երբեմն ոչ ոքի խաղում կամ պարտվում, սակայն մնում են ՖԻՖԱ-ի լավագույն թիմերի շարքում: Այնպես որ մենք նորմալ ենք նայում մրցակցության արդյունքում արձանագրված որոշ անհաջողություններին»,- հավելեց Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը ՏԻՄ ընտրություններում նորամուծություն որակեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը համայնքներից մեկում: «Այնպիսի երկրում ենք հիմա աշխատում, որ մրցակցի մասին բարի խոսքեր ասելը կարող է այլակարծությունների ալիք բերել: Մենք ողջունում ենք քաղաքական մրցակցությունը, ուրախ ենք, որ նոր կուսակցությունները կարողանում են մրցակցության մեջ մտնել, սա նշանակում է, որ ընտրություններով հնարավոր է հասնել և՛ տեղական, և՛ համապետական հաջողությունների, հնարավոր է ընտրություններով հասնել փոփոխությունների»,- նշՍ ց նա:

Աշոտյանը հույս հայտնեց, որ հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում էլ ՀՀԿ-ն հաջողության կհասնի: Նա հիշեցրեց, որ ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, ՀՀԿ-ն միշտ ակտիվ մասնակցություն է ունեցել ՏԻՄ ընտրություններին, թեկնածուներ է առաջադրել գրեթե բոլոր համայնքներում: Եզրափակելով խոսքը՝ Աշոտյանն ընդգծեց, որ, ելնելով սեպտեմբերի 18-ին կայացած ընտրությունների արդյունքներից, ՀՀԿ-ն լավատեսությամբ է մոտենում հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններին: