ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի ուղերձը ՀՀ անկախության 25-ամյակի առիթով

  • Ներքին կյանք - 20 Սեպտեմբերի 2016, 12:34
«Սեպտեմբերի 21-ին Հայաստանը տոնում է իր անկախության 25-րդ տարեդարձը: Երեք հազարամյա ազգը, որն իր պետականությունը կորցրել էր շատ դարեր առաջ, իր տեղը վերագտավ միջազգային հանրության գրկում:

Որպես Ֆրանսիայի դեսպան, ցանկանալով աշխուժացնել մեր ժողովուրդների միջև առկա խորը և վաղեմի բարեկամության կապը, շնորհավորում եմ Հայաստանի ղեկավարներին և նրա քաղաքացիներին անցած ճանապարհի համար և մեծ հաջողություններ մաղթում նրանց ավելի արդար, ավելի ապահով և ավելի բարեկեցիկ հասարակության կերտման գործում»: