«Դուք չունեք բավականաչափ պրոֆեսիոնալիզմ». Վարչապետի ազատված օգնականը Կարեն Կարապետյանի մասին գրառում է թողել

  • Ներքին կյանք - 20 Սեպտեմբերի 2016, 11:03
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է ՀՀ վարչապետի օգնական Աննա Գևորգյանը: Աննա Գեւորգյանն աշխատել է մի շարք միջազգային կազմակերպություններում, ԱԺ-ում, վարչապետի օգնական է դարձել 2014թ.:

Աննա Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել. «Կարեն Կարապետյան, Դուք չունեք բավականաչափ պրոֆեսիոնալիզմ պրոֆեսիոնալ կադրին առհասարակ տարբերակելու համար: Ձեզ ուղղորդում են Ձեր ներքին վախերը, որոնք հետևանք են Ձեր կարծրատիպային և անհեռանկար գործելաոճի։ Եվ ես էլ Ձեզ եմ, պարոն նախկին քաղաքապետ, լավ տրամադրություն մաղթում»: