Բողոքի ակցիա նախագահի տան մոտ. Սերժ Սարգսյանը հանդիպել է կոնդեցիների հետ (տեսանյութ). hraparak.am

  • Ներքին կյանք - 20 Սեպտեմբերի 2016, 10:40
Hraparak.am. Այսօր Սերժ Սարգսյանի տան դիմաց բողոքի ակցիա էր: Հավաքվել էին Կոնդի բնակիչները, որոնց բնակարանները ժամանակին ճանաչվել են գերակա շահ, եւ այժմ նրանք բնակվում են վարձով: Կոնդեցիները եկել էին նախագահից պահանջելու բնակարան: Տեսախցիկի առաջ նրանցից ոչ ոք չցանկացավ խոսել:

Քիչ անց Սերժ Սարգսյանը հանդիպեց հավաքված բնակիչների հետ: Նա նշեց, որ կոնդեցիների համար բնակարանների շինարարությունը շարունակվում է, խնդիրը կլուծվի:

Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում