Հրանուշ Հակոբյանն իրարանցման մեջ է. ՀԺ

  • Ներքին կյանք - 20 Սեպտեմբերի 2016, 10:19
Հայկական ժամանակ թերթի տեղեկություններով, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նույնպես ցանկանամ է պահպանել իր պաշտոնը գոնե մինչև 2017 թ. խորհրդարանական ընտրությունները, չնայած երեկ նա լրագրողների հետ զրույցում ասել էր, թե «վայ նրան, ով կառչած է իր պաշտոնին»։

«Տիկին Հակոբյանը նախարարի իր պաշտոնը փորձում է պահպանել Սամվել ու Կարեն  Կարապետյան  եղբայրների միջոցով: Ինչպես հայտնի է, Հրանուշ Հակոբյանը և Կարապետյանները խնամիական կապ ունեն, իսկ Կարապետյանները լավ հարաբերություններ ունեն նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ և վերջինս թե Ռուսաստանում, թե Հայաստանում վայելում է երկու եղբայրների աջակցությունը։

Հիշեցնենք, որ Հրանուշ Հակոբյանը հենց նույն Կարապետյան եղբայրների շնորհիվ է ստացել նախարարի պաշտոնը։ Նշենք նաև, որ զուգահեռաբար կա կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու քննարկում, որի համաձայն սփյուռքի նախարարությանը պետք է վերամիավորվի արտգործնախարարությանը, ինչպես մինչև առանձնանալն այդ գերատեսչության կառույցներից մեկն էր», գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում