Բնապահպանության նախարարությունում պայթյունավտանգ իրավիճակ է. Իրավունք

  • Ներքին կյանք - 20 Սեպտեմբերի 2016, 09:02
«Մինչ այս օրերն նախարարները փորձում են հնարավորինս աննկատ մնալ, որպեսզի նոր կառավարության ձևավորմանն ընդառաջ՝ որևէ վրիպում թույլ չտան, պարզվում է՝ ՀՀ բնապահպանության նախարարությունում փորում են սեփական փոսը։ Բայց այս անգամ իրավիճակն իրենց իսկ դեմ է լարել ոչ թե ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ով ժամանակ առ ժամանակ իր կոպիտ վերաբերմունքով տարբեր միջադեպերի մեջ է հայտնվում լրագրողների հետ, այլ նախարարության աշխատակազմի ղեկավար Խաժակ Աղաբեկյանը։ Վերջինս ոչ ավել, ոչ պակաս սեպտեմբերի 18-ին կայացած Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ՏԻՄ ընտրություններում եղել է թիվ 18/1 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ, ով հավանաբար վերադասի դասերը լավ սերտած՝ հարձակվել է ընտրությունների ժամանակ իր լրագրողական առաքելությունը կատարող լրագրողի վրա և հարվածել տեսախցիկին։ Ըստ «Իրավունքի» ունեցած տեղեկությունների՝ հերթական միջադեպը մեծ անհանգստություն է առաջացրել նախարարության շարքերում։ Շատերը նույնիսկ կամաց-կամաց սկսում են նոր աշխատանք փնտրել, քանի որ հասկանում են, որ իրենց նախարարությունում պաշտոնաթողություններ լինելու են ոչ թե անհատական, այլ, այսպես ասած, փաթեթային», գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում