Բնապահպանության նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են

  • Ներքին կյանք - 02 Սեպտեմբերի 2014, 17:41
Լուսանկարը՝ azatutyun.am-ի
Լուսանկարը՝ azatutyun.am-ի
Բնապահպանության նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են: Կառավարության սեպտեմբերի 4-ին կայանալիք նիստում աշխատանքից կազատվի բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը: Հարցը ներկայացնելու է բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, սակայն չկա հիմնավորում, թե ինչ պատճառաբանությամբ է Փիրումյանն ազատվելու աշխատաքից:

Հիշեցնենք, որ Արամայիս Գրիգորյանի՝ բնապահպանության նախարար նշանակվելուց հետո մամուլում լուրեր եղան, որ նա ձեռնամուխ է եղել կադրային փոփոխությունների: Օրերս լրագրողների հետ զրույցում նախարարը չէր հերքել դա: «Ես բարցարձակապես որևէ մեկին չեմ փոխել, մարդիկ, ովքեր չեն կարողանում աշխատել, ներկայացրել են, որ իրենք ի վիճակի չեն, չեն կարողանում աշխատել, ազատման դիմումներ են գրել, գնացել են»,- լրագրողներին ասել էր Արամայիս Գրիգորյանը՝ հավելելով, թե հստակ չի կարող ասել՝ քանի մարդ է ազատել աշխատանքից:

Ամենաընթերցվածը