ԱՐՑԱԽԻ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԸ ՆՈՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԿՈՒՆԵՆԱ

  • Ներքին կյանք - 29 Մարտի 2011, 16:51
Հայաստան համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արեւելյան շրջանի տեղական մարմնի հովանավորությամբ երկրորդ խոշոր առողջապահական ծրագիրն է իրականացվում Լեռնային Ղարաբաղում: Մարտունու շրջկենտրոնում հիվանդանոցի կառուցումը համաֆինանսավորվում է ԼՂՀ կառավարության կողմից:
 
Նորակառույց բուժհաստատությունը կունենա պոլիկլինիկա, ախտորոշիչ, վիրաբուժական,  շտապ օգնության, թերապեւտիկ բաժանմունքներ ու ծնարան: Տնօրենի հավաստմամբ` հիվանդանոցում օրական 22 ստացիոնար եւ ավելի քան 60 ամբուլատոր հիվանդ կարող է սպասարկվել: Այս մասին տեղեկացնում են Հայաստան համահայկական հիմնադրամից:

Ամենաընթերցվածը