Վովա Գասպարյանն ու թիկնապահի «դուխը»

    • Մեկնաբանություն - Ուրբաթ, 21 Սեպտեմբերի 2012, 14:44

Հրապարակը գրում է, թե ոստիկանապետ Վովա Գասպարյանը հրահանգ է ստացել զինաթափել պաշտոնյաների թիկնապահներին:

Հայաստանում թիկնապահների դեմ ոստիկանական օպերացիա մի անգամ արդեն եղավ, 2010 թվականին, երբ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ ու հայտարարեց, թե չի հասկանում թիկնապահների շարասյունով շրջելու իմաստը:

Դրանից հետո ոստիկանությունն իբր սկսեց կանգնեցնել շարասյունները, իսկ օլիգարխներն էլ սկսեցին մշակել տարբերակներ, թե ասենք իրենց հետեւից ոչ թե թիկնապահները, այլ օֆիսի աշխատողներն են գալիս: Թիկնապահների գոյության բարձր մակարդակի “չհասկացվածությունը” հանգեցրեց նրան, որ օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները նրան պատկանող Հարսնաքար ռեստորանում սպանեցին ռազմական բժիշկ Վահե Ավետյանին:

Ակնհայտ դարձավ, որ թիկնապահների հայտարարված “որսը” հակառակ էֆեկտն է ունենում: Օլիգարխ Ռուբեն Հայրապետյանը փաստացի “բացատրեց” Սերժ Սարգսյանին, թե որն է թիկնապահների իմաստը՝ “ինչ կա այդտեղ չհասկանալու”:

Ռուբեն Հայրապետյանը դրանից հետո հրավիրվեց նախագահի նստավայր, հետո հուզախռով մի հայտարարություն տարածեց, թե վայր է դնում մանդատը:

Իսկ ոստիկանությունը, որ իրականացնում էր Հարսնաքարի գործի քննությունը, արեց ամենայն հնարավորը, որ Հայրապետյանն ընդհանրապես որեւէ իրավական պատասխանատվությանը մոտ անգամ չգա, իսկ նրա թիկնապահների պատասխանատվությունն էլ որքան հնարավոր է լղոզված տեսքով հասնի դատարան: Ինչքան էլ Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանները բողոքեցին նախաքննության մարմնի ապօրինի որոշումների, անիրավ քայլերի դեմ, միեւնույն է, ոստիկանությունը մնաց անհաղորդ ու միջեւ վերջ ինչքան հնարավոր է պահեց Հայրապետյանին ու նրա թիկնապահներին:

Հիմա Վովա Գասպարյանը պետք է թիկնապահներ զինաթափի: Կասկած չկա, որ եթե խնդիրը դրված է, նա կկատարի: Օրինակ, ոստիկանական համակարգը մինչեւ ուղն ու ծուծը հեղինակազրկելու ռազմավարական խնդիրը նա գրեթե փայլուն է կատարում: Ընդ որում, այստեղ պետք չէ որեւէ հեգնանք նկատել “փայլուն” ձեւակերպման մեջ:

Վովա Գասպարյանն իր նշանակումից ի վեր պարբերաբար ծաղրում է ոստիկանությանը, հավաքելով տարբեր ստորաբաժանումների հրամանատարական կազմերին: Բանն այն է, որ Հայաստանի ոստիկանությունը գրեթե մինչեւ ուղն ու ծուծը փչացած, արատավորված հոգեբանությամբ կառույց է, որտեղ իհարկե կան ազնիվ շատ մարդիկ, բայց ովքեր չափազանց փոքր եւ ոչինչ չորոշող տեսակարար կշիռ են կազմում այդ կառույցում:

Հետեւաբար, մինչեւ ուղն ու ծուծն արատավորված համակարգը պետք է մինչեւ ուղն ու ծուծն էլ վարկաբեկվի, «գրողի ծոցն» ուղարկելու համար: Եւ Վլադիմիր Գասպարյանն այդ առաջին փուլի խնդիրը լուծում է գրեթե կատարյալ ձեւով: Թե ինչպես կլուծի երկրորդ եւ հաջորդ փուլերի խնդիրները, կամ արդյոք դա էլ կվստահվի նրան՝ նրա “տիպը” նաեւ դրա համար լավագույնը կլինի, կերեւա ժամանակի ընթացքում: Այդ ամենն՝ իմիջայլոց:

Եթե Գասպարյանի առաջ դնեն թիկնապահներին զինաթափելու խնդիր, նա անշուշտ կլուծի այդ խնդիրը: Այստեղ հարցն այն է, թե իսկ ինչ խնդիր է լուծելու այդ խնդրի լուծումը: Չէ որ թիկնապահները հիմնականում ոչ թե կրակում են, այլ ծեծում ու սպանում: Օրինակ, 2008 թվականի սեպտեմբերի 21-ին Ալրաղացի Լյովի թիկնապահները ծեծելով սպանեցին ՀՀԿ անդամ երիտասարդին, ում շփոթել էին մեկ այլ անձի հետ: Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներն էլ ծեծելով սպանեցին Վահե Ավետյանին:

Գուցե Վովա Գասպարյանին թիկնապահներին զինաթափելու հրահանգի փոխարեն պետք էր ընդամենը ապահովե՞լ, որ 2008 թվականի սպանության մեղավոր թիկնապահները եւ նրանց հովանավոր օլիգարխը ենթարկվեին լիարժեք իրավա-բարոյական պատասխանատվության:

Այդ դեպքում, կարիք չէր լինի զինաթափել թիկնապահներին: Այդ դեպքում, օլիգարխները գուցե իրենք կսկսեին ազատվել իրենց թիկնապահներից, եւ Վահե Ավետյանն էլ հիմա գուցե ողջ լիներ եւ իր երկու զավակների հետ նշեր Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձը:

Մինչդեռ այժմ, Վահեի կյանքը խլած, ընտանիքի կյանքը ցավի վերածած, նրա զավակներին որբացրած մարդասպանը դատարանի դահլիճում ժպտում ու աչքով է անում իր մտերիմներին: Նրան զենք պետք չէ դրա համար: Զենքը նա կարող է նույնիսկ նվիրել Վովա Գասպարյանին կամ պետությանը: Ժպտալու համար նրան “դուխ” է պետք, որն ինչպես երեւում է, ստանում է լիուլի:

  1. Արքայական կնիք, որ դրվում է Հայաստանի վրա
    Խորհրդանշական է, որ Արքայազն Չարլզը Հայաստան է այցելում Առաջին հանրապետության տարեդարձի օրը:
    19:01 24/05/2013
  2. Քոչարյանի անհաջող փորձը, կամ փոխանցիկ դրոշը ԲՀԿ-ին
    Բարգավաճ Հայաստանը «երկրորդ սերնդի բարեփոխումների» Ռոբերտ Քոչարյանի անհաջող փորձն էր
    15:01 24/05/2013
  3. Ընկած ընդդիմությունը պետք է վայր դնի մանդատները
    Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության ծրագրի քվեարկությունից հետո ասաց, որ շնորհակալ է ընդդիմությանը
    13:12 24/05/2013
  4. Քաղաքական թրաֆիքինգի հետեւանքները
    Ինչպես եւ պետք էր սպասել, Հայաստանի քաղաքական դաշտը միաբերան լռություն պահպանեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններից հետո
    11:17 24/05/2013
  5. Պալատական քաղաքականության հետնախորշերը
    Վահան Հովհաննիսյանի «դալաններում ծեծի» տեսությանը Գալուստ Սահակյանը հակադրում է պալատական հետնախորշերում ինչ որ ձեռքսեղմումների պրակտիկան:
    10:01 24/05/2013
  6. Բաց երկինք, թե բաց անցք Հայաստանի գլխին
    Մայիսի 23-ին Սերժ Սարգսյանը ընդունել է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի նախագահ Կատալին Ռադուին:
    09:27 24/05/2013
  7. Սերժ Սարգսյանը կանգնած է բարդ խնդրի առաջ
    Սարգսյանի համար որպես համեմատաբար առավել ապահով մնում է ժամանակ շահելու տարբերակը
    19:45 23/05/2013
  8. Ժամկետանց ֆունդամենտալիզմը
    «Ֆունդամենտալ փոփոխությունները» պաշտոնյաներին իրենց երազին են մոտեցնում, քան հասարակությանը մոտեցնում են իր երազած իրականությանը:
    17:32 23/05/2013
  9. Դուբայի սխոդկան տալիս է իր պտուղները
    Եթե Հայաստան գա զուտ արաբական Կարֆուրը, ապա արդեն դժվար է ասել, թե ինչը ավելի կխթանվի՝ մրցակցությունը, թե «ախպերությունը»:
    12:39 23/05/2013
  10. Տիգրան Սարգսյանը հայտնվել է ծուղակում
    Սա այն դեպքն է, երբ Տիգրան Սարգսյանը խոհեմաբար համաձայնեց ԱԺ նախագահի հետ, վստահելով նրա փորձառությանը:
    11:59 23/05/2013