Հայաստանում ամառային քաղաքական արձակուրդին մնացել է մեկ շաբաթ, եւ դատելով ամեն ինչից, այն կլինի բավական ինտենսիվ:
Նախագահի թեկնածուների առաջադրմանը մնացել է քիչ ժամանակ, սակայն հիմնական թեկնածուների մտադրությունների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Մասնավորապես, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի հայտարարել սեփական ծրագրերի մասին, թեեւ, դատելով տեղեկատվական ինտենսիվացումից, ակնհայտ է, որ անց է կացվում ակտիվ զոնդաժի փիար-աշխատանք: Սոցիալական ցանցերում հայտնվել են խմբեր, որոնք Քոչարյանին անվանում են գրեթե փրկիչ եւ պնդում, որ Քոչարյանի ժամանակ տնտեսությունը ծաղկում էր:
Զուգահեռ, տարբեր ԶԼՄ-ներում, որոնց վրա ազդեցություն ունի նախագահական վարչակազմը, հայտնվում են նյութեր, որոնցում քննադատվում է Քոչարյանի տնտեսական մոդելը, եւ որոնցում պնդում է արվում, որ հիմնական ստվերը հայտնվել է հենց նրա օրոք, եւ նա հեռացել է այդ ստվերի հետ միասին:
Դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի եւ ռոբերտ Քոչարյանի միջեւ տեղի է ունենում ինտենսիվ կուլիսային պայքար, թեեւ մարդկանց մեծ մասը նրանց միջեւ տարբերություն չի տեսնում: Մրցակցությունն արդարացնելու համար Սարգսյանն ու Քոչարյանը պետք է ցույց տան իրենց ձեռնտու տարբերությունը:
Սարգսյանի քաղտեխնոլոգներն առաջ են մղում պայքարի աշխարհքաղաքական կողմը: Նրանք պնդում են, որ Սարգսյանը հանդես է գալիս զարգացման արեւմտյան ուղու օգտին, իսկ Քոչարյանը Հայաստանը հետ է տանում ռուսական կայսերական «անտառը»:
Քոչարյանի թիմը, կամ չցանկանալով մտնել այդ վեճի մեջ, կամ էլ փաստարկներ չունենալով, առաջարկում է սեփական ուղղությունը՝ տնտեսությունը եւ սոցիալական վիճակը, որտեղ Քոչարյանն առաջին հայացքից ունի առավելություններ, նկատի առնելով ներկայիս կրիտիկական վիճակը:
Դատելով նրանից, որ ի հայտ են եկել Քոչարյանի տնտեսական նվաճումները նսեմացնող հրապարակումներ, պետք է եզրակացնել, որ Սարգսյանի թիմն ընդունել է առաջարկված կանոնները, թեեւ աշխարհքաղաքական ուղղությամբ ակնհայտ առավելությունը:
Ինչի՞ շուրջ է ծավալվելու նախընտրական պայքարը, ինչ են առաջ քաշելու որպես առաջնահերթություն թեկնածուների քաղտեխնոլոգները, եւ ով կգնա զիջման, ընդունելով օտար կանոնները: Դրանից մեծ մասամբ կախված կլինի ոչ միայն ընտրության արդյունքը, այլեւ թեկնածուների կազմը: Եթե Սերժ Սարգսյանի թիմին չհաջողվի «ապացուցել», որ նրանք ընտրել են եվրոպական «առաջադեմ» ճանապարհը, իսկ Քոչարյանը հանդես գա «նոր ԽՍՀՄ» օգտին, ապա Սարգսյանը հնարավոր է հրաժարվի առաջադրվելու մտադրությունից: Առավել եւս, եթե նրա թիմը չհրաժարվի Քոչարյանի հետ տնտեսական վեճից:
Հակառակ դեպքում, արդեն ստիպված կլինի ապացուցել Քոչարյանը. նա կամ պետք է հայտարարի, որ դեմ չէ եվրոպական ինտեգրման կուրսին, սակայն դրանով նա չի տարբերվի Սարգսյանից, կամ ապացուցել, որ ռուսաստանը մեր ամենահուսալի ընկերն է:
Դրա համար Սարգսյանն ու Քոչարյանը շատ քիչ ժամանակ ունեն: Քանի որ շուտով ստիպված են հայտարարել մտադրությունների մասին: Կախված նրանից, թե ով կառաջադրի նախընտրական մրցակցության օրակարգը, կորոշվի «միասնական թեկնածուն»: Դժվար թե Քոչարյանը եւ սարգսյանը վա-բանկ գնան եւ երկուսն էլ առաջադրվեն: Ըստ ամենայնի, նրանք ուժերը կչափեն նախքան առաջադրվելը, հետո կաջակցեն նրան, ով ուժեղ է:

Մեկնաբանություն