Անվճար փաստաբանների խումբը

    • Մեկնաբանություն - Ուրբաթ, 17 Օգոստոսի 2012, 15:55

Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս ձեւավորվել է մի խումբ, ժամանակ առ ժամանակ գրող հեղինակներ, որոնք ստանձնել են Ռուսաստանի շահերը պաշտպանելու խնդիրն ամեն գնով եւ ցանկացած վճարով, ավելի ճիշտ՝ լիովին անվճար: Այս խումբն արդեն լավ բացահայտված է, եւ այնուամենայնիվ շարունակում է իր կեղտոտ գործունեությունը, ընդ որում՝ հայկական փողերով:

Ես ծանոթացել եմ հունական, հույն-կիպրական, եվրոպական, քրդական, լիբանանյան եւ կատալոնյան լոբբիստական կազմակերպությունների հետ աշխարհի մի շարք մայրաքաղաքներում, սակայն բավական դժվար է պատկերացնել, որ որեւէ էթնիկ լոբբիստական խումբ աշխատի այլ երկրի օգտին, ընդ որում՝ իր հաշվին: Երեւում է, հայկական միջավայրում դա հնարավոր է:

Ըստ ամենայնի, ներկայում Մոսկվայում, չնայած «ճչացող անտարբերությանը», բավական մտահոգ են ՆԱՏՕ-ի հետ կապված Հայաստանի մտադրություններով (կամ էլ Հայաստանի հարցում ՆԱՏՕ-ի մտադրություններով), եւ եկել է սպասվող իրադարձություններին արձագանքելու ժամանակը: Նեզավիսիմայա գազետայում՝ Մոսկվայի միջին դասի այդ ինֆանտիլ օդանցքում հայտնվել է քաղաքական թեքումով մոսկվացի ձրի «փաստաբան» Անդրեյ Արեշեվի հոդվածը «Լեռնային Ղարաբաղ. դիմակայության վերջը չի երեւում» անվանմամբ, որը նպատակ ունի պաշտպանել Ռուսաստանի շահերն այն պայմաններում, երբ Ադրբեջանին զենքի մատակարարման 70 տոկոսը բաժին է ընկնում այդ երկրին: Եթե Ադրբեջանում կրակելու ընդունակ ինչ որ բան էլ կա, ապա շնորհիվ Ռուսաստանի եւ էթնիկ ռուսների, որոնք դարձել են ադրբեջանցիների ուսուցիչները:

Ռեգնում գործակալությունը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանին Ուկրաինայի կողմից զենքի մատակարարումները, մոռանալով ռուսական մատակարարումների մասին: Հայկական քաղաքականամերձ թերամիտները բերում են ինչ ձեւի փաստարկ ասես, բացարձակապես չհասկանալով այս կամ այն թվերի ու եզրերի, զենքի տեսակների նշանակությունը:

Ընդ որում, նրանք որպես կանոն հղում են անում մեկը մյուսին, այսինքն՝ թերամիտները թերամիտներին, այդպես էլ չստանալով սպասվող հոնորարները, քանի որ ի վիճակի չեն հասկանալ, որ «հայկական թեմաների» համար հոնորարներ չեն վճարում, ինչպես օրինակ մեկ այլ անվճար «փաստաբանի»՝ Սերգեյ Մինասյանին, ով վստահ է, որ կողմնորոշվում է ռազմական անալիզի բոլոր նրբություններում: Ինչ կարիք կա վճարել, եթե հայերն իրենք են վճարում սեփական թերամիտներին:

Ռուսաստանը Հայաստանին մատակարարում է ճիշտ այնքան զենք, որքան անհրաժեշտ է ռուսական շահերի պաշտպանության համար, ոչ ավելին:

Այս ձրի «փաստաբանների» գործունեությանը վերջին շրջանում ավելացել է եվրասիական նախագիծն առաջ հրողների խմբակը, ընդ որում՝ դա անում են մարդիկ, որոնք քարտեզին չեն կարող գտնել ոչ Եվրասիան, ոչ Հայաստանը, այդ թվում եւ ճշմարիտ եվրասիացի Արտաշես Գողամյանը:

Հայաստանի քաղաքական ղեկավարությունն այդպես էլ չհամարձակվեց Մոսկվայի առջեւ դնել Ադրբեջանին զենք մատակարարելու հարցը, եւ թե ինչպես է դա առնչվում «դաշնակցային» հարաբերություններին: Հետաքրքիր է, ինչ կերպ դա կբացատրեն հայ ձրի «փաստաբանները»: Սակայն դա եւ այլ բաներ ստիպված են լինելու բացատրել, վաղ թե ուշ:

  1. Քոչարյանի անհաջող փորձը, կամ փոխանցիկ դրոշը ԲՀԿ-ին
    Բարգավաճ Հայաստանը «երկրորդ սերնդի բարեփոխումների» Ռոբերտ Քոչարյանի անհաջող փորձն էր
    15:01 24/05/2013
  2. Ընկած ընդդիմությունը պետք է վայր դնի մանդատները
    Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության ծրագրի քվեարկությունից հետո ասաց, որ շնորհակալ է ընդդիմությանը
    13:12 24/05/2013
  3. Քաղաքական թրաֆիքինգի հետեւանքները
    Ինչպես եւ պետք էր սպասել, Հայաստանի քաղաքական դաշտը միաբերան լռություն պահպանեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններից հետո
    11:17 24/05/2013
  4. Պալատական քաղաքականության հետնախորշերը
    Վահան Հովհաննիսյանի «դալաններում ծեծի» տեսությանը Գալուստ Սահակյանը հակադրում է պալատական հետնախորշերում ինչ որ ձեռքսեղմումների պրակտիկան:
    10:01 24/05/2013
  5. Բաց երկինք, թե բաց անցք Հայաստանի գլխին
    Մայիսի 23-ին Սերժ Սարգսյանը ընդունել է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի նախագահ Կատալին Ռադուին:
    09:27 24/05/2013
  6. Սերժ Սարգսյանը կանգնած է բարդ խնդրի առաջ
    Սարգսյանի համար որպես համեմատաբար առավել ապահով մնում է ժամանակ շահելու տարբերակը
    19:45 23/05/2013
  7. Ժամկետանց ֆունդամենտալիզմը
    «Ֆունդամենտալ փոփոխությունները» պաշտոնյաներին իրենց երազին են մոտեցնում, քան հասարակությանը մոտեցնում են իր երազած իրականությանը:
    17:32 23/05/2013
  8. Դուբայի սխոդկան տալիս է իր պտուղները
    Եթե Հայաստան գա զուտ արաբական Կարֆուրը, ապա արդեն դժվար է ասել, թե ինչը ավելի կխթանվի՝ մրցակցությունը, թե «ախպերությունը»:
    12:39 23/05/2013
  9. Տիգրան Սարգսյանը հայտնվել է ծուղակում
    Սա այն դեպքն է, երբ Տիգրան Սարգսյանը խոհեմաբար համաձայնեց ԱԺ նախագահի հետ, վստահելով նրա փորձառությանը:
    11:59 23/05/2013
  10. Կառավարման համակարգը չի կրակում, վառոդն է թաց
    Հայաստանի կառավարման համակարգը չի աշխատում: Խնդիրը այդ համակարգի աշխատանքն է, ոչ թե այն, թե քանի հակակարկտային կայան է կրակել:
    11:30 23/05/2013