Բնակարանային բում և դեկորացիա

    • Մեկնաբանություն - Հինգշաբթի, 16 Օգոստոսի 2012, 16:04

Ստեփանակերտը օրեցօր դառնում է ավելի գեղեցիկ. կենտրոնական փողոցներն առաջին հայացքից նման են Անդերսենի հեքիաթի պատկերներին, սակայն քիչ անց հասկանում ես, որ այդ ամենը հիշեցնում է նույն հեքիաթի շինծու դեկորացիաները:

Ստեփանակերտում վերջին տարիներին բնակարանային բում է: Հավանաբար Ղարաբաղի ղեկավարությունը տեղյակ չէ, որ Իսպանիայի նման երկիրը փլուզվում է այն պատճառով, որ բոլոր «ձվերը» դրել են բնակարանային զամբյուղի մեջ, հատկացրել են հիփոթեքներ, իսկ այնուհետ այդ պղպջակը պայթել է: Չնայած դժվար թե ղեկավարությունը տեղյակ չէ, որ նման խնդրի առջև է կանգնել նաև Հայաստանը. Երևանում մինչ այժմ կառուցում են դատարկ տուն-դեկորացիաներ, որը ոչ ոք ի վիճակի չէ գնել: Շինարարությունը, պարզապես, միշտ շահավետ բիզնես է համարվել:

Ղարաբաղը, ըստ երևույթին, որոշել է հաղթահարել խնդիրը: Բնակելի, ընդ որում էլիտար շինարարության մեջ ներդրվել են մեծ գումարներ, տները կառուցվել են, այնուհետև պարզվել է, որ ոչ ոք այն չի գնում: Առաջին հերթին այն պատճառով, որ փող չկա, իսկ երկրորդ` էլիտարին զուգահեռ իրականացվում է սոցիալական շինարարություն: Հազարավոր սպաներ և զոհվածների ընտանիքներ բնակարան են ստացել հատուկ իրենց համար կառուցված շենքերում: Քանի որ Ղարաբաղի տղամարդկանց մեծ մասը ծառայել է բանակում, նրանք նախընտրում են սպասել սոցիալական բնակարանի` չցանկանալով օգտվել «էլիտար տուն» գնելու համար ամենաշահավետ վարկերից:

Իսկ վարկերը, ի զարմանս բոլորի, շահավետ են: Ասում են, որ տուն-դեկորացիաներ գնելու համար տրվում է հեքիաթային 1 % տոկոսադրույքով վարկ: Ավելի ճիշտ, բանկը տալիս է 12 %-ով, իսկ կառավարությունը, հայտնի չէ, թե ինչու, համաձայն է բանկին փոխհատուցել 11 %-ը: Սակայն նույնիսկ 1 % տոկոսադրույքի պայմաններում մարդիկ չեն կարող իրենց թույլ տալ մի քանի տարով պարտքի տակ ընկնել:

Ո ՞վ է կառուցում այս տները` պետությո՞ւնը, մասնավոր անձի՞նք. դժվար թե կարողանանք իմանալ և հաշվել: Դժվար է նաև իմանալ, թե ում համար է պետությունը համաձայն վճարել վարկի տոկոսները: Եթե տները կառուցվում են պետական միջոցներով, իսկ դրանց վաճառքից ստացված գումարն ուղղվելու է պետբյուջե, ապա կառավարությունն իրականում կարող է սուբսիդավորել վարկի տոկոսները: Իսկ եթե այն մասնավոր բիզնես է, ապա ստացվում է, որ պետբյուջեի գումարները գնում են ինչ-որ անձանց գրպաններ:

Ընդհանուր առմամբ, Ղարաբաղում շատ դժվար է պարզել, թե ում են պատկանում այս կամ այն օբյեկտները և ինչպես է որոշվում սեփականության ձևը: Օրինակ, ընդերքը օրենքով պատկանում է ժողովրդին, սակայն չգիտես ինչու վերամշակում է ոչ թե պետությունը, այլ մասնավոր ընկերությունները: Նույնը վերաբերում է նաև բնակարանների շինարարությանը և շատ այլ հարցերի: Պաշտոնատար անձի սեփականությունը նույնականացվում է պետական սեփականության հետ, և պաշտոնյաները օգտվում են միայն պետությանը տրված արտոնություններից:

Ասենք Ղարաբաղի վարչապետը, զեկուցելով բուսական յուղ արտադրելու նոր գործարանի շինարարության մասին, կարող է իրեն թույլ տալ ասել, որ շատերին է առաջարկել «վերցնել» գործարանը, սակայն ոչ ոք չի ցանկացել աշխատել, և ստիպված է ինքը «վերցնել»: Ո՞վ է կառուցել գործարանը, կա՞ն այնտեղ պետական միջոցներ, կամ այն «բարեգործակա՞ն ներդրում է», հայտնի չէ:

Ի դեպ, սա նոր հասկացություն է, որը հայտնվել է Արցախում` բարեգործական ներդրումներ: Արցախ են գալիս որոշակի հայրենասիրական տրամադրվածություն ունեցող գործարարներ, ովքեր գերադասում են միայն փող ներդնել և չզբաղվել այլևս այդ գործով: Սակայն «գործը» շահույթ է բերում, և այն պետք է որ ինչ-որ մեկը տնօրինի: Եվ հաճախ պետության փոխարեն այն տնօրինում է պետական պաշտոնյան:

Ղարաբաղում պաշտոնյաներն ընդհանրապես չեն սիրում հաշվետվություն ներկայացնել իրենց պատկանող գույքի վերաբերյալ: Չի օգնում նաև գույքի և եկամուտների հայտարարագրման մասին օրենքը: Չնայած 145 հազար բնակչություն ունեցող փոքր երկրում բոլոր քաջ գիտեն, թե ով ինչ ունի: Հավանաբար այդ ամենին ամենից շատ տեղյակ է Ֆինանսների անփոխարինելի նախարար Սպարտակ Թևոսյանը, ում նույնպես շատ դժվար է պարզել, թե որտեղ են պետական միջոցները, երբ և ինչու են դրանք փոխանցվել այս կամ այն պաշտոնյային և ինչու են կրկին ազգայնացվել: Ի վերջո, դյուրին չէ հետևել հաղորդակից անոթներին:

  1. Գեներալների հայելին
    Բանակում տեղի ունեցած յուրաքանչյուր ողբերգության կամ դրանից բխող հանրային աղմուկի առիթով առաջ է գալիս այն տեսակետը, թե բանակը հասարակության հայելին է
    10:05 22/05/2013
  2. Գողացված բյուջեն ու հանգանակությունը
    Հովիկ Աբրահամյանը որոշել է իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել Արմավիրի մարզի կարկուտից տուժած գյուղացիներին:
    19:25 21/05/2013
  3. Կառավարությունը մայիսի 23-ին պետք չի լինի
    Հողն ու ցանքսերը գյուղացիների մասնավոր սեփականությունն են, եւ նրանք չպետք է հույս դնեն կառավարության վրա:
    16:34 21/05/2013
  4. Ծանր ճգնաժամն իշխանության ներսում
    Սեւան-Երեւան մայրուղու վրա մայիսի 18-ին տեղի ունեցած իրադարձությունները շարունակում են թեժ մնալ հանրային քննարկումներում:
    16:09 21/05/2013
  5. Սովորական կողոպուտի վկաները
    Հայաստանում օրենք չկա գերշահույթի եւ մարժայի սահմանափակման մասին: Դրա պատճառով, ոչ թե արդյունաբերությունն է զարգանում, այլ ներմուծումը:
    14:37 21/05/2013
  6. «Մտքի հեղափոխությունն» ու բնազդի ապստամբությունը
    Վարչապետն իրավացի է՝ ՀՀԿ-ի անկումը լինելու է բոլորի անկումը: Ինչն է խնդիրը:
    11:49 21/05/2013
  7. Խորտակվող նավում շղթայվածները
    Նավն ակնհայտորեն խորտակվում է, եւ իշխանությունն ի դեմս Տիգրան Սարգսյանի առաջարկում է օգնել:
    11:23 21/05/2013
  8. Երկու կրակոց Սեյրան Օհանյանի ուղղությամբ
    Նրանք հենց այնպես չեն հեռանա, եւ անգամ պատրաստ են կրակել:
    10:13 21/05/2013
  9. Վարչապետի հեղափոխությունն ուշացել է
    Ձանձրալի ու անձրեւոտ կիրակիից հետո Հայաստանը կրկին հայտնվեց ամպրոպի տակ:
    17:22 20/05/2013
  10. «Գողական միապետությունը» փոխել է շեշտադրումները
    Առանց հոգեվերլուծողի, ինչպես ասում են, այստեղ չի ստացվի:
    16:11 20/05/2013