Խորհրդավոր աշունը

    • Մեկնաբանություն - Ուրբաթ, 10 Օգոստոսի 2012, 18:12

Պուտինի հետ Սերժ Սարգսյանի մոսկովյան հանդիպումը երեւանյան քաղաքական շրջանակները սպասում էին մեծ ուշադրությամբ: Այն կարծես թե հանդիսանալու էր քաղաքական աշնան ազդանշանը, որ պետք է տար Պուտինը Սերժ Սարգսյանի առաջ անլուծելի խնդիրներ դնելով: Բայց, հանդիպումից հետո հնչած հայտարարությունները կարծես թե վկայեցին, որ խնդիրները առանձնապես “օրիգինալ” չեն եւ տեղավորվում են հայ-ռուսական “ավանդական” հարաբերության ռիթմի մեջ:

Ակնհայտ է, որ Ռուսաստանը գործի է դրել Եվրասիական ինտեգրացիայի քաղաքականության գաղափարն ու ավելացնում է ճնշումը Հայաստանի վրա, բայց հանդիպումից հետո ստացված տպավորությունն այն է, որ Ռուսաստանը չի պահանջում այո ասել հենց այսօր կամ վաղը: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Հայաստանի նախագահի ընտրությունը գոնե տակտիկական իմաստով դուրս է գալիս Արեւմուտքի եւ Ռուսաստանի սուր դիմակայության շրջանակից, որի գագաթնակետը կարող էր լինել 2013 թվականի նախագահի ընտրությունը:

Ռազմավարական իմաստով, այդ դիմակայությունը կա եւ թերեւս ժամանակի ընթացքում ավելի է խորանալու,բայց դրա տակտիկական դրսեւորումները կարծես թե հետաձգվում են ավելի ուշ շրջանի, քան 2013 թվականի նախագահի ընտրությունն է: Իհարկե, ներկայումս ժամանակը եւ իրադարձությունները շատ արագ են փոխվում եւ հնարավոր է ցանկացած անակնկալ, սակայն տվյալ պարագայում փաստը կարծես թե այն է, որ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունը մնացել է սովորական ռեժիմի մեջ եւ չկա տակտիկական սուր դիմակայություն:

Փաստացի ստացվում է, որ Սերժ Սարգսյանի դեմ թեժ քաղաքական աշնան սպասումները որոշակիորեն կարող են նվազել, եթե իհարկե Սարգսյանը Պուտինի հետ չի պայմանավորվել բաներ, որոնցից նա հետ կկանգնի Արեւմուտքից լուրջ աջակցություն ստանալու պարագայում: Չէ որ Սարգսյանի մրցակիցների բանակի գլխավոր ակնկալիքը Ռուսաստանն է: Եթե Արեւմուտքն աջակցում է Սարգսյանին՝ իսկ դա առայժմ այդպես է, եւ Սարգսյանին գոնե դեմ չէ Ռուսաստանը, այդ դեպքում Բարգավաճ Հայաստան-Հայ ազգային կոնգրեսի տանդեմի խաղի շրջանակը բավական նվազում է:

Կարո՞ղ է արդյոք այդ տանդեմն այլ խաղ պարտադրել Սերժ Սարգսյանին: Տեսականում իհարկե, բայց Կոնգրեսն ու ԲՀԿ-ն այնքան տարվեցին իրենց խաղով, որ այլ խաղի գործնական հնարավորությունները նրանք զգալիորեն կորցրել են, քանի որ այդ դեպքում դրա համար կպահանջվի հասարակական շատ մեծ աջակցություն, ինչը տանդեմի պարագայում գրեթե բացառվում է:

Ընդ որում, չի բացառվում նաեւ այն, որ տանդեմի հնարավորությունները գնահատելով է Պուտինը հրաժարվել Սերժ Սարգսյանի հետ հանդիպման կոշտ հարցադրումներից, ամեն ինչ թողնելով “ավանդական” բնորոշումների շրջանակում եւ ընդամենը բավարարվելով հավատարմության այն “երդումներից”, որ տվեց Սերժ Սարգսյանը Մոսկվայում Ռուսաստանին արված տնտեսա-քաղաքական ռեվերանսների տեսքով:

Այդ իրավիճակն ըստ էության ձեռնտու է նաեւ Արեւմուտքին, որի համար էական խնդիր է Հայաստանում ցնցումներ եւ ապակայունացում թույլ չտալը: Ցնցումների եւ ապակայունացման պարագայում Ռուսաստանի հաջողությունը երաշխավորված չէ, բայց գործիքներն անկասկած դեռեւս շատ ավելին են, քան Արեւմուտքինը:

Ներկայումս Արեւմուտքը Հայաստանում վարում է իրավիճակների տարբեր զարգացումների դեպքում ազդեցության մեխանիզմների այսպես ասած դիվերսիֆիկացման եւ որոշակիորեն ունիվերսալացման քաղաքականություն:

Ըստ ամենայնի, նախագահի ընտրության սցենարը էապես չի տարբերվի խորհրդարանի ընտրությունից, բացի թերեւս այն առանձնահատկություններից, որ ինքնաբերաբար բխում է ձեւաչափային տարբերությունից: Հայաստանում ավելի ու ավելի է ընդգծվում, որ 2012-13 թվականների ընտրական փուլը դառնում է առավելապես տեխնիկական մի շրջան, եւ գործընթացների բուն շարժիչը դառնում է 2013-ից հետո ընկած ժամանակահատվածը: Ամենայն հավանականությամբ, 2013-ի համար արված քաղաքական հաշվարկները կլինեն շատ կարճ եւ անարդյունավետ:

  1. Բունտի ու քաոսի այլընտրանքը
    Այսօր հայաստանյան քաղաքական դաշտում բավական մոդայիկ է դարձել համակարգային փոփոխությունների մասին խոսելը
    09:57 23/05/2013
  2. Հեղափոխություն Հայաստանի ընդերքում
    ԱՄՆ մասնագետները Հայաստանում ուսումնասիրել են շերտաքարային գազի պաշարները, որի արդյունքի մասին զեկույցը կներկայացվի հանրությանը:
    19:43 22/05/2013
  3. Ինտելեկտն ու գիտելիքը «խոզերի» բուֆեր դարձնելու գինը
    Իշխանությունն այսօր հենվել է երկու հիմնական բուֆերի վրա՝ ինտելեկտուալ բուֆեր եւ այլընտրանքային բուֆեր՝ ի դեմս ԲՀԿ-ի:
    17:22 22/05/2013
  4. Գագիկ Խաչատրյանը հավատո՞ւմ է Աստծուն
    Մատթեոսը հավատաց Աստծուն:
    14:57 22/05/2013
  5. Այլընտրանքային էներգետիկայի շարիկները
    Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կազմակերպել է էներգետիկ ոլորտի հեռանկարներին վերաբերող քննարկում, որին մասնակցել են նաեւ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները:
    13:03 22/05/2013
  6. Գեներալների հայելին
    Բանակում տեղի ունեցած յուրաքանչյուր ողբերգության կամ դրանից բխող հանրային աղմուկի առիթով առաջ է գալիս այն տեսակետը, թե բանակը հասարակության հայելին է
    10:05 22/05/2013
  7. Գողացված բյուջեն ու հանգանակությունը
    Հովիկ Աբրահամյանը որոշել է իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել Արմավիրի մարզի կարկուտից տուժած գյուղացիներին:
    19:25 21/05/2013
  8. Կառավարությունը մայիսի 23-ին պետք չի լինի
    Հողն ու ցանքսերը գյուղացիների մասնավոր սեփականությունն են, եւ նրանք չպետք է հույս դնեն կառավարության վրա:
    16:34 21/05/2013
  9. Ծանր ճգնաժամն իշխանության ներսում
    Սեւան-Երեւան մայրուղու վրա մայիսի 18-ին տեղի ունեցած իրադարձությունները շարունակում են թեժ մնալ հանրային քննարկումներում:
    16:09 21/05/2013
  10. Սովորական կողոպուտի վկաները
    Հայաստանում օրենք չկա գերշահույթի եւ մարժայի սահմանափակման մասին: Դրա պատճառով, ոչ թե արդյունաբերությունն է զարգանում, այլ ներմուծումը:
    14:37 21/05/2013