Մտնե՞լ, թե դուրս գալ՝ այս է խնդիրը

    • Մեկնաբանություն - Ուրբաթ, 10 Օգոստոսի 2012, 13:23

Եվրասիական միության վերաբերյալ հասարակական քննարկումներում հաճախ է հնարավոր լսել փաստարկներ, որոնք հիմնականում բերում են մարդիկ, ովքեր կողմ են միության գաղափարին, թե ինչպես կարելի է ընդդիմախոսել մի բանի, որը դեռեւս չկա: Այդպիսով, այդ մարդիկ փորձում են խնդիրը ներկայացնել այնպես, որ խոսքն ընդամենը գաղափարի մասին է, որը կարելի է քննարկել, ու երբ ստացվի որեւէ արդյունք, նոր միայն ընդդիմախոսել ստացվածի, ոչ թե չեղած բանի վերաբերյալ:

Նախ, հնարավոր է ընդդիմախոսել նաեւ գաղափարին, ու կան գաղափարներ, որոնք իրենց նախնական տեսքով թերեւս կարող են չարժանանալ որեւէ քննարկման:

Բայց, տվյալ պարագայում խնդիրը դա չէ:

Խնդիրն ավելի շատ այն է, որ Եվրասիական միությոն ասվածը թերեւս պետք է ընկալել ոչ միայն որպես հատուկ անուն, որ բնորոշում է ինչ որ գաղափար կամ ինչ որ տեսլական, այլ պետք է դիտարկել որպես երեւույթ, որը կարող է ձեւի առումով ունենալ տարբեր դրսեւորումներ, բայց բովանդակության տեսանկյունից ըստ էության ոչ մի կապ չկա, թե արդյոք այդպիսի կառույց գոյություն ունի, թե ոչ:

Եվրասիական միությունը երեւույթ է, քաղաքական միտում, աշխարհաքաղաքական հոսանք, քաղաքակրթական ճանապարհ, եւ խնդիրը պետք է դիտարկել հենց այդ տեսանկյունից՝ արդյոք Հայաստանին եւ հայությանը պետք է այդ երույթը, միտումը, հոսանքը, ճանապարհը:

Այն, որ Հայաստանը պետք է առնչություն ունենա դրա հետ, անգամ անկախ իր կամքից, անքննելի է: Ավելին, Հայաստանը պետք է ձգտի հնարավորինս սերտ հարաբերություն ունենալ թե հնարավոր ֆորմատի, թե դրա անդամ երկրների հետ երկկողմ առումով: Բայց, տվյալ պարագայում խոսքը հարաբերության, առնչության, գործակցության մասին չէ, այլ լինելու մասին՝ մենք այդ երեւույթի մեջ ենք, թե ոչ, մենք այդ միտման մեջ ենք, թե ոչ, մենք այդ հոսանքի մեջ ենք, թե ոչ, մենք գնում ենք քաղաքակրթական այդ ճանապարհով, թե ոչ:

Բանն այն է, որ երբ հարցադրումները դնում ենք այդպես, ապա կարող ենք հանկարծ պարզել, որ մենք իրականում ոչ թե պետք է խոսենք, քննարկենք, մտածենք Եվրասիական միություն չգնալու մասին, այլ հակառակը՝ դրանից դուրս գալու մասին: Եվ հետեւաբար, Եվրասիական միության ուղղությունը պետք է ոչ թե դիտարկենք որպես ճգնաժամում գտնվող Եվրոպային այլընտրանքային ռեսուրս Հայաստանի համար՝ ինչպես նախօրեին փորձում էր հեռուստադիտողներին հավատացնել հարգարժան մի փորձագետ, այլ հակառակը՝ ներկայումս Եվրոպան է Հայաստանի համար այլընտրանք այն վիճակում, որ պայմանականորեն կարող ենք կոչել Եվրասիական միություն:

Այո, այլընտրանք է Եվրոպան, Արեւմուտքը, եւ հենց ճգնաժամի մեջ գտնվող Եվրոպան ու Արեւմուտքը, որովհետեւ՝ նախ, ժամանակակից աշխարհում ճգնաժամ ասվածը գլոբալ երեւույթ է, հետեւաբար աշխարհի մի մասը չի կարող լինել դրա մեջ, իսկ մյուս մասը՝ դուրս, եւ հետո. Ճգնաժամի մեջ գտնվող Արեւմուտքն ու Եվրոպան Հայաստանի համար այլընտրանք են նաեւ հենց այն առումով, թե ինչպես է պետք հաղթահարել ճգնաժամը: Իսկ այդ իմաստով, ով կենսունակ է համակարգային զարգացման հարցում, նա կենսունակ է նաեւ այդ ճանապարհին անխուսափելի ճգնաժամերի հաղթահարման տեսանկյունից, որովհետեւ ամբողջ խնդիրն այն է, թե ինչ առարկայական արժեհամակարգ է դրված այդ ամենի հիմքում: Ի վերջո, որքան էլ կապիտալիստական աշխարհը ներծծվել է փողով, միեւնույն է այդ ամենի ամենահիմքում շարունակում են մնալ մարդն ու աշխատանքը, ու ճգնաժամը կարող է քանդել համակարգը մինչեւ այդ հիմքը, բայց հիմքում այդ ճգնաժամն այդուհանդերձ ընդհատվելու է:

Իսկ այն համակարգում որում այժմ Հայաստանն է՝ եվրասիական միության, խորհրդա-ռուսական քաղաքակրթական համակարգը, մարդն ու աշխատանքը արժեք չեն, դրանք չկան որեւէ բանի հիմքում՝ պրոպագանդայից բացի: Դրա համար էլ այդ համակարգը կենսունակ չէ որեւէ ճգնաժամի պայմաններում, ու դրանից քանդվում է հիմնահատակ:

Հետեւաբար, խոսքն այն մասին չէ, թե ուր գնալ՝ արեւելք, արեւմուտք, հյուսիս, թե հարավ: Խոսքը Արեւմուտքի հանդեպ համակրանքի, կամ Հյուսիս հանդեպ հակակրանքի մասին չէ: Առնվազն վտանգավոր միամտություն կլիներ պետական եւ հասարակական կարեւորության լրջագույն որոշումները կայացնել այդ կատեգորիաներով:

Խոսքը այն մասին է, թե պետական ու հասարակական արժեհամակարգի, դրա վրա կառուցվող մոդելի ինչ ընտրություն ենք մենք կատարում, ինչն ենք համարում Հայաստանի համար առավել արդյունավետ եւ հեռանկարային, ինչ չափանիշով ենք կատարում մեր ընտրությունը՝ կենսափորձով, պատմական նախադեպերով, առկա ռեսուրսների եւ դրանց հեռանկարների համադրությամբ, թե բարեկամների ու թշնամիների հավերժական կարծրատիպով, որ մենք միայն մի բարեկամ ունենք՝ ռուսները, եւ ունենք շատ թշնամիներ՝ Արեւմուտքը:

  1. Սեյրան Օհանյանի հրաժեշտի համբույրը
    Մահացած զինվորին ուղղված համբույրը 20-ամյա երիտասարդին հետ չի վերադարձնի, բայց կարող է շրջադարձային լինել
    15:23 19/05/2013
  2. Դիմադրությունը դառնում է Հայաստանի գլխավոր տրենդը
    Ամենագլխավորը՝ ավարտվել է հանրահավաքների, գանգատի ու էմիգրացիայի փուլը
    15:51 18/05/2013
  3. Քանիսի՞ առաջն եք փակելու
    Հատկանշական էր Սեյրան Օհանյանի հայտարարությունը վերանշանակումից հետո. նա ասել էր, որ ինքը հաշվետու է միայն իր վերադասին:
    14:16 18/05/2013
  4. Լռության սիմֆոնիա
    Քաղաքական պատասխանատվությունը նախ այն պետության հանդեպ է, որտեղ դու կաս ու գործում ես
    10:16 18/05/2013
  5. Արեւմուտքի «ավանսը» Հայաստանում այլընտրանք չունի
    Պատկերը կարծես թե հստակ է՝ Միացյալ Նահանգներն ակնարկում է, որ Հայաստանը պետք է ինքը կողմնորոշվի Ռուսաստանի հետ իր հարաբերության հարցում
    09:34 18/05/2013
  6. Միասնության, կամ սպայկայի «խարույկը»
    «Սպայկայում» բռնկված հրդեհը շատ խորհրդանշական էր իշխանական բուրգի միասնականության, կամ հենց այդ բուրգի լեզվով ասած՝ «սպայկայի» ֆոնին:
    14:21 17/05/2013
  7. Ուր է ռուսական վարկի 500 միլիոնը
    Հարց է առաջանում, թե ով է լինելու Հայաստանի պարտատոմսերի գնորդը՝ Արեւմուտքը, թե Ռուսաստանը:
    13:30 17/05/2013
  8. Հայաստանը փոխում է վարկատուին եւ պարտքային կախվածությունը
    Մոսկվան, որը շռայլորեն դուրս է գրում այլ երկրների պարտքերը, Հայաստանի նկատմամբ այլ կանոններ է կիրառում:
    13:07 17/05/2013
  9. Գազի ու լեգիտիմության գինը
    Ոչ լեգիտիմ իշխանությունը չի կարող ինքնուրույն շահեր իրացնել, առավել ևս հանրությունից ինչ որ բաներ պահանջել
    09:38 17/05/2013
  10. Տիգրան Սարգսյանի սենսացիոն հայտարարությունը
    Հայաստանում արժույթի փոխարժեքը, թանկարժեք մետաղների ու սննդամթերքի գները որոշվում են բացառապես տեղական փողատերերի կողմից:
    16:34 16/05/2013