Անկախության արածն ու անելիքը

    • Մեկնաբանություն - Հինգշաբթի, 09 Օգոստոսի 2012, 18:18

Սերժ Սարգսյանի մոսկովյան այցն արժանացավ բազմաթիվ եւ բազմաբովանդակ մեկնաբանությունների, եւ թերեւս պետք է արձանագրել, որ Հայաստանի նախագահների ոչ բոլոր մոսկովյան այցերն են արժանացել այդօրինակ ուշադրության:

Ինքնին այցի ընթացքում գրեթե չեղան այնպիսի հայտարարություններ, որոնք կարող էին զարմացնել մեկնաբաններին կամ շարքային քաղաքացիներին: Ավելին, հակառակ այն պնդումների, որ այցի առանցքային հարցը Եվրասիական միության վերաբերյալ Հայաստանից վերջնական պատասխան ստանալն է, այդ թեման կարծես թե գրեթե չշոշափվեց Պուտինի եւ Սարգսյանի հայտարարություններում:

Բայց, շոշափված գրեթե բոլոր մյուս թեմաներն ինքնին վկայեցին, որ Եվրասիական միության առումով հարցն իսկապես լուրջ է դրված եւ Ռուսաստանը իսկապես մտադիր է Հայաստանին բաց չթողնել մինչեւ վերջ:

Մասնավորապես, Պուտինը արեց երկու ուշագրավ հայտարարություն, որոնք վկայում են Ռուսաստանի լուրջ տրամադրվածությունը այդ հարցում:

Նախ, Պուտինը հիշատակեց, որ Հայաստանը Ռուսաստանում ապրող եւ աշխատող հայերից ստանում է տարեկան մոտ 1 միլիարդ դոլարի տրանսֆերտ, ինչը զգալի մաս է կազմում Հայաստանի ՀՆԱ ծավալում:

Վերջերս, երբ Տաջիկստանի իշխանությունը ինչ որ դատական խնդիրներ էր հարուցել ռուս օդաչուների հանդեպ, Ռուսաստանը ցույց տվեց, թե գործնականում ինչպես կարող է օգտագործել աշխատանքային միգրացիան քաղաքական լուրջ նպատակների համար: Ընդամենի մի երկու օր Ռուսաստանում խոչընդոտներ առաջացան տաջիկ միգրանտների հանդեպ, եւ Տաջիկստանի իշխանությունը արագորեն լուծեց օդաչուների հարցը:

Կասկած չկա, որ Ռուսաստանը նույն կերպ կարող է վարվել հետխորհրդային բոլոր այն երկրների հանդեպ, ովքեր ունեն մեծաքանակ աշխատուժ Ռուսաստանի Դաշնությունում, եւ չունեն տնտեսական բավարար հնարավորություններ այդ աշխատուժը կտրուկ կերպով հետ ընդունելու համար:

Բացի այդ, Պուտինը նաեւ հայտարարեց, որ թեեւ Հայաստանն ընդհանուր սահման չունի Մաքսային միության համար, այդուհանդերձ կմշակվեն այդ իրավիճակում ինտերգացիայի մեխանիզմներ: Այսինքն, Ռուսաստանը ըստ էության չի ընդունում ընդհանուր սահմանի բացակայությունը որպես պատճառ, ակնարկելով, որ կգտնեն ինտեգրացիայի այլ ճանապարհ:

Ինչ կարող է անել այդ պարագայում Ռուսաստանից 1 միլիարդ դոլարի տարեկան կախվածություն ունեցող Հայաստանը:

Հայաստանի անելիքը երկրի ներսում է: Ռուսաստանում, Մոսկվայում, առավել եւս Պուտինի մոտ, Հայաստանն անելիք չունի, ով էլ որ լինի Հայաստանի նախագահ: Հայաստանի նախագահների անելիքը սկսում է Հայաստանի ներսում: Եթե դա չի արվում, ապա դրսում Հայաստանի նախագահը կարող է մի բան անել՝ աղոթել, որ այդ անգամ էլ ստացվի Արեւմուտքով Ռուսաստանին հակակշռել, իսկ Արեւմուտքին էլ հակակշռել Ռուսաստանով, եւ որ այդ երկու բեւեռները երբեք չորոշեն միմյանց հարցերը լուծել ռազմական ճանապարհով, քանի որ “թնդանոթի” միս իհարկե լինելու են հայերը: Եվ այն, որ մենք միայնակ չենք լինի “մսացուի” կարգավիճակում, եւ մեզ հետ ասենք կարող են լինել ադրբեջանցիները, վրացիները, այլ ազգեր, հազիվ թե դիտվի մեզ համար որպես մխիթարություն:

Բայց, աղոթելն իհարկե ելք չէ, ինչպես հայտնի անեկդոտում, որովհետեւ առնվազն “վիճակախաղի տոմսերը” պետք է գնել անձամբ:

Բայց Հայաստանի իշխանությունն այդ ուղղությամբ չի անում ոչինչ, ոչ մի առարկայական, համակարգային քայլ: Բանն այն է, որ դրսում որեւէ մեկի, այդ թվում Ռուսաստանի հետ խոսելու համար, Հայաստանին հարկավոր է երկրի ներսումարմատապես փոխել տնտեսա-քաղաքական համակարգը, այն կառուցելոչ թե զոռբայության, ախպերության եւ “ճշտի”, այլ ազատության, հավասարության եւ եղբայրության սկզբունքների վրա:

Մինչդեռ, Հայաստանում այդ սկզբունքները հետեւողականորեն խախտվում են անկախության առաջին իսկ տարիներից ի վեր: Թվում է, որ այդ խախտումները պետք է նվազեին պատերազմի դադարից հետո, երբ հնարավորություն կար առանց շեղվելու զբաղվել նոր արժեքների ներդրմամբ: Բայց, եղավ հակառակը՝ խաղաղության հետ մեկտեղ առավել ագրեսիվ դարձավ զոռբայությունը, ախպերությունը եւ “ճիշտը”, պետական կառավարման եւ հասարակական համակարգերում ավելի ու ավելի շատտեղ տրվեց հենց դրան:

Հայաստանում թերեւս հարկավոր է սկսել անկախությաննոր գործընթաց, եւ ինչ որ առումով թերեւս նաեւ մոլորություն է այն պնդումը, թե միայն Ռուսաստանի ոտնձգություններն ու ճնշումները մերժելով է հնարավորվերականգնել Հայաստանի ինքնիշխանությունը:

Թերեւս ոչ: Մինչեւ Հայաստանի ինքնիշխանությունը չվերականգնվի, մինչեւ չսկսի անկախության համակարգային, հասարակական նոր գործընթաց, թերեւս հնարավոր չի լինելու արդյունավետ եւ արժանապատիվ զրույց ծավալել թե Ռուսաստանի, թե որեւէ այլ ուժի կենտրոնի հետ:

  1. Սեյրան Օհանյանի հրաժեշտի համբույրը
    Մահացած զինվորին ուղղված համբույրը 20-ամյա երիտասարդին հետ չի վերադարձնի, բայց կարող է շրջադարձային լինել
    15:23 19/05/2013
  2. Դիմադրությունը դառնում է Հայաստանի գլխավոր տրենդը
    Ամենագլխավորը՝ ավարտվել է հանրահավաքների, գանգատի ու էմիգրացիայի փուլը
    15:51 18/05/2013
  3. Քանիսի՞ առաջն եք փակելու
    Հատկանշական էր Սեյրան Օհանյանի հայտարարությունը վերանշանակումից հետո. նա ասել էր, որ ինքը հաշվետու է միայն իր վերադասին:
    14:16 18/05/2013
  4. Լռության սիմֆոնիա
    Քաղաքական պատասխանատվությունը նախ այն պետության հանդեպ է, որտեղ դու կաս ու գործում ես
    10:16 18/05/2013
  5. Արեւմուտքի «ավանսը» Հայաստանում այլընտրանք չունի
    Պատկերը կարծես թե հստակ է՝ Միացյալ Նահանգներն ակնարկում է, որ Հայաստանը պետք է ինքը կողմնորոշվի Ռուսաստանի հետ իր հարաբերության հարցում
    09:34 18/05/2013
  6. Միասնության, կամ սպայկայի «խարույկը»
    «Սպայկայում» բռնկված հրդեհը շատ խորհրդանշական էր իշխանական բուրգի միասնականության, կամ հենց այդ բուրգի լեզվով ասած՝ «սպայկայի» ֆոնին:
    14:21 17/05/2013
  7. Ուր է ռուսական վարկի 500 միլիոնը
    Հարց է առաջանում, թե ով է լինելու Հայաստանի պարտատոմսերի գնորդը՝ Արեւմուտքը, թե Ռուսաստանը:
    13:30 17/05/2013
  8. Հայաստանը փոխում է վարկատուին եւ պարտքային կախվածությունը
    Մոսկվան, որը շռայլորեն դուրս է գրում այլ երկրների պարտքերը, Հայաստանի նկատմամբ այլ կանոններ է կիրառում:
    13:07 17/05/2013
  9. Գազի ու լեգիտիմության գինը
    Ոչ լեգիտիմ իշխանությունը չի կարող ինքնուրույն շահեր իրացնել, առավել ևս հանրությունից ինչ որ բաներ պահանջել
    09:38 17/05/2013
  10. Տիգրան Սարգսյանի սենսացիոն հայտարարությունը
    Հայաստանում արժույթի փոխարժեքը, թանկարժեք մետաղների ու սննդամթերքի գները որոշվում են բացառապես տեղական փողատերերի կողմից:
    16:34 16/05/2013