Վարչապետի «բանակը»

    • Մեկնաբանություն - Երկուշաբթի, 06 Օգոստոսի 2012, 15:46

Օգոստոսի 6-ին Երեւանում հայտնի է դարձել, որ Երեւանի պետհամալսարանի մի շարք ուսանողական կազմակերպություններ միասին ստեղծել են “Եվրասիական ինտեգրման նախաձեռնության օժանդակություն” հայկական շարժումը: Այդ ավետիսը հանրությանը տվել է Հայաստանի վարչապետին առընթեր ազգային-երիտասարդական քաղաքականության խորհրդի անդամ Ցոլակ Ակոպյանը:

Խոսքն այն վարչապետի մասին է, ով հունիսին հանդես եկավ ռուսական մամուլում հրապարակված հոդվածով, որտեղ համարձակություն ունեցավ հստակ նշելու, որ Հայաստանն ընտրում է Եվրամիությունը, որովհետեւ այդ ուղղությամբ է տեսնում երկրի առավելագույն զարգացման հնարավորությունը:

Ի դեպ, մի ուշագրավ հանգամանք. Այդ հոդվածը լույս տեսավ ռուսական մամուլում այն ժամանակ, երբ աշխատանքային այցով Մոսկվա էր մեկնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ ԱՊՀ հոբելյաններին մասնակցելու, որտեղ ի դեպ նա չէր արժանացել Պուտինի առանձին ընդունելությանը:

Եվ ուշագրավ է, որ վարչապետին առընթեր խողովակից հայտարարվում է Եվրասիական միության ջատագովության մասին այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը պատրաստվում է երկու օր անց մեկնել Մոսկվա, ուր հանդիպելու է Պուտինի հետ:

Ըստ երեւույթին, հանդիպման առանցքային հարցերից է լինելու նաեւ Հայաստանի վարչապետի հարցը, ինչն էլ թերեւս Տիգրան Սարգսյանին մղել է մի քայլի, որով նա փորձում է Ռուսաստանին ցույց տալ, որ Եվրասիական միության հակառակորդ չէ: Միգուցե այդպես Տիգրան Սարգսյանը կփորձի դիմագրավել Բարգավաճ Հայաստանի հնարավոր որեւէ վարչապետացուի, որին Պուտինը ասենք պետք է օծեր սեպտեմբերին Հայաստան կատարելիք այցի ընթացքում:

Այլապես, Ռուսաստանը կարող է սկզբունքորեն դնել վարչապետի հարցը, իսկ Արեւմուտքն էլ, որ տեւական ժամանակ է պահում է Տիգրան Սարգսյանին, կարող էր վարչապետի պաշտոնի համար ավելորդ չսրել հարաբերությունը Ռուսաստանի հետ եւ չգնալ կոշտ առճակատման, ու հանձնել այդ պաշտոնը կամ կոմպրոմիսի գալ նոր թեկնածուի շուրջ:

Թեեւ, հնարավոր է, որ Տիգրան Սարգսյանը ռուսական այդ ժեստն անում է հենց Արեւմուտքի թույլտվությամբ, առնվազն ժամանակ շահելու եւ Ռուսաստանին ներկայումս չգրգռելու համար: Առավել եւս, որ համաշխարհային քարտեզի վրա գրեթե ամբողջ ճակատով նահանջող Ռուսաստանը ներկայումս հատկապես Հայաստանի հարցում կարծես թե բավական դյուրագրգիռ է դառնում:

Այստեղ իհարկե էական է հարցի մեկ այլ կողմ՝ ԵՊՀ դերը տվյալ իրավիճակում: Այն, որ ուսանողությունն ու մասնավորապես ԵՊՀ-ն դարձել են ներքաղաքական խաղերում Հայաստանի իշխանության գործիքներից, զենքերից մեկը, նորություն չէ: Բայց այժմ փաստորեն ուսանողությունն ու ԵՊՀ-ն դառնում են արտաքին քաղաքական խաղերի գործիք: Զենքը տվյալ պահին թերեւս կլինի չափազանցված բնութագրում:

Ուսանողությունը, որեւէ քաղաքակիրթ, հասուն, ռազմավարական մտածողությամբ կառավարման համակարգ ունեցող երկրում, ինքնիշխանության համար մղվող պայքարի ամենամեծ ռեսուրսներից մեկն է՝ թերեւս զինված ուժերին հավասարազոր: Այդ ռեսուրսը թանկ է հատկապես այն հարցերում, երբ որեւէ երկրի իշխանության համար անհրաժեշտ է այս կամ այն որոշման հարցում աշխարհաքաղաքական որեւէ կենտրոնի ցույց տալ ներքին մեծ դիմադրություն, դրանով հիմնավորելով այդ կենտրոնի որոշումներին ընդառաջ չգնալը կամ ընդառաջ գնալու գործնական անհնարինությունը:

Այդ առումով, ուսանողությունը քաղաքական ընդդիմությունից էլ ավելի արժեքավոր ռեսուրս է, որովհետեւ եթե քաղաքական ընդդիմությունների վրա կան բազմաթիվ լծակներ, հատկապես հայաստանյան ընդդիմության պարագայում եւ հատկապես Ռուսաստանի մասով, ապա ուսանողությունն այդ տեսանկյունից շատ ավելի ինքնուրույն եւ անվերահսկելի ռեսուրս է դիմադրություն կազմակերպելու համար:

Բայց, Հայաստանում պատկերը լրիվ հակառակն է, եւ տարիներ շարունակ ներքին խնդիրներում ուսանողությանը որպես գործիք ծառայեցնելու հետեւանքով, իշխող համակարգը լիովին արժեզրկել է այդ ռեսուրսը որպես արտաքին քաղաքականության դիմադրունակ ռեսուրս:Դրա փոխարեն, իշխող համակարգը Հայաստանի ուսանողության համար փաստացի ծառայության նոր դաշտ է բացում, որի գլխավոր “պոլիգոնը” բնականաբար պետք է դառնար Երեւանի Պետական Համալսարանը, պետության արդիականության, մրցունակության, նոր մտքի եւ գաղափարների “լաբորատորիա” դառնալու փոխարեն:

  1. Սերժ Սարգսյանը կանգնած է բարդ խնդրի առաջ
    Սարգսյանի համար որպես համեմատաբար առավել ապահով մնում է ժամանակ շահելու տարբերակը
    19:45 23/05/2013
  2. Ժամկետանց ֆունդամենտալիզմը
    «Ֆունդամենտալ փոփոխությունները» պաշտոնյաներին իրենց երազին են մոտեցնում, քան հասարակությանը մոտեցնում են իր երազած իրականությանը:
    17:32 23/05/2013
  3. Դուբայի սխոդկան տալիս է իր պտուղները
    Եթե Հայաստան գա զուտ արաբական Կարֆուրը, ապա արդեն դժվար է ասել, թե ինչը ավելի կխթանվի՝ մրցակցությունը, թե «ախպերությունը»:
    12:39 23/05/2013
  4. Տիգրան Սարգսյանը հայտնվել է ծուղակում
    Սա այն դեպքն է, երբ Տիգրան Սարգսյանը խոհեմաբար համաձայնեց ԱԺ նախագահի հետ, վստահելով նրա փորձառությանը:
    11:59 23/05/2013
  5. Կառավարման համակարգը չի կրակում, վառոդն է թաց
    Հայաստանի կառավարման համակարգը չի աշխատում: Խնդիրը այդ համակարգի աշխատանքն է, ոչ թե այն, թե քանի հակակարկտային կայան է կրակել:
    11:30 23/05/2013
  6. Մոսկվայի շանտաժն անցնում է բոլոր սահմանները
    Ըստ ամենայնի, Հայաստանի իշխանությունն արտաքին ասպարեզում որոշակի կոնկրետ քայլեր է արել դիվերսիֆիկացման ուղղությամբ
    11:04 23/05/2013
  7. Բունտի ու քաոսի այլընտրանքը
    Այսօր հայաստանյան քաղաքական դաշտում բավական մոդայիկ է դարձել համակարգային փոփոխությունների մասին խոսելը
    09:57 23/05/2013
  8. Հեղափոխություն Հայաստանի ընդերքում
    ԱՄՆ մասնագետները Հայաստանում ուսումնասիրել են շերտաքարային գազի պաշարները, որի արդյունքի մասին զեկույցը կներկայացվի հանրությանը:
    19:43 22/05/2013
  9. Ինտելեկտն ու գիտելիքը «խոզերի» բուֆեր դարձնելու գինը
    Իշխանությունն այսօր հենվել է երկու հիմնական բուֆերի վրա՝ ինտելեկտուալ բուֆեր եւ այլընտրանքային բուֆեր՝ ի դեմս ԲՀԿ-ի:
    17:22 22/05/2013
  10. Գագիկ Խաչատրյանը հավատո՞ւմ է Աստծուն
    Մատթեոսը հավատաց Աստծուն:
    14:57 22/05/2013