Ազգային-պետական դավաճանություն

    • Մեկնաբանություն - Հինգշաբթի, 19 Հուլիսի 2012, 10:14

Այսօր Հայաստանում տեղի է ունենալու բողոքի երթ, Սիրիայից հայերի ներգաղթը պատշաճ կազմակերպելու պահանջով: Սիրիայի հայ համայնքը ներկայում գտնվում է ծանր վիճակում, եւ այդ երկրում իշխանության հնարավոր փոփոխությունից հետո համայնքը գերակշիռ մասով հեռանալու է երկրից: Հայր եւ որդի Ասադների ալավիական վարչակարգի օրոք հայերի հանդեպ Սիրիայում եղել է ընդգծված բարյացակամ վերաբերմունք, եւ այդ վարչակարգի հեռացումից հետո հայերը կարող են հայտնվել իսլամիստների ու սիրիական ընդդիմության հարվածների տակ:

Ներկայում տեղեկություններ կան, որ Սիրիայից բազմաթիվ հայեր են գալիս Հայաստան, սակայն նրանց հանդեպ այստեղ մեղմ ասած սարսափելի վերաբերմունք է ցուցաբերվում: Կա անձնագրերի խնդիր, այդ մարդկանց տեղավորելու խնդիր: Բացի այդ, օգտվելով առիթից, հայկական ազգային ավիափոխադրողը բարձրացրել է Հալեպ-Երեւան ինքնաթիռի տոմսը: Նման բան էր կատարվում նաեւ այն ժամանակ, երբ Իրաքից հայերը գալիս էին Հայաստան: Նրանց մեծ մասը այստեղ չմնաց, հեռանալով այլ երկրներ:

Ի դեպ, հեռու չեն այն ժամանակները, երբ տեղահան է լինելու տարածաշրջանի եւս մեկ խոշոր հայ համայնք՝ Իրանահայությունը: Եւ կարելի է չկասկածել, որ այդ ժամանակ էլ կլինի նման վերաբերմունք, կբարձրանա Թեհրան-Երեւան տոմսի գինը: Հայերը կգան Հայաստան, այստեղից էլ կհեռանան այլ երկրներ:

Թվում է, դեմոգրաֆիական լուրջ խնդիր ունեցող Հայաստանը, Հայաստանի իշխանությունը պետք է դողար ամեն մի հայրենակցի համար, ով գալիս է Հայաստան: Ընդ որում, այդ համայնքներում ապրում է որակյալ հայություն, որը ոչ միայն արժեք է դեմոգրաֆիական տեսակետից, այլեւ նոր գույներ ու հմտություններ կավելացներ Հայաստանի գորշ առօրյային, տնտեսական ու հոգեւոր կարողություններ կստեղծեր, ինչպես եղավ անցյալ դարի 40-ականների ներգաղթի ժամանակ: Ազգային-պետական մտածողություն ունեցող իշխանությունը «կքերեր» վերջին կոպեկները, կզսպեր ամեն մի ճոխություն, անվճար ինքնաթիռներ կտրամադրեր եւ կլծվեր հայրենակիցներին տեղավորելու, նրանց համար ապրուստի գոնե նվազագույն պայմանների ստեղծման գործին:

Սակայն, իրականության մեջ հակառակն է: Փաստացի, կատարվում է, խոշոր հաշվով, ազգային ու պետական դավաճանություն: Թեեւ, այլ բան պետք էլ չէր սպասել Հայաստանում հաստատված քրեաօլիգարխիկ համակարգից, որը հանուն իր նեղ շահի ու մենաշնորհների, թալանում, նվաստացնում ու երկրից փաստացի վտարում է ոչ միայն սեփական քաղաքացիներին, այլեւ ծանր վիճակում հայտնված հայրենակիցներին:

  1. Էվոլյուցիայի մուտանտը
    Հայաստանում վախենում են հեղափոխությունից: Գուցե այն պատճառով, որ հեղափոխության տակ հասկանում են միայն ցնցումներ, բախումներ, արյուն, հեղաշրջում:
    17:20 25/05/2013
  2. Արքայական կնիք, որ դրվում է Հայաստանի վրա
    Խորհրդանշական է, որ Արքայազն Չարլզը Հայաստան է այցելում Առաջին հանրապետության տարեդարձի օրը:
    19:01 24/05/2013
  3. Քոչարյանի անհաջող փորձը, կամ փոխանցիկ դրոշը ԲՀԿ-ին
    Բարգավաճ Հայաստանը «երկրորդ սերնդի բարեփոխումների» Ռոբերտ Քոչարյանի անհաջող փորձն էր
    15:01 24/05/2013
  4. Ընկած ընդդիմությունը պետք է վայր դնի մանդատները
    Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության ծրագրի քվեարկությունից հետո ասաց, որ շնորհակալ է ընդդիմությանը
    13:12 24/05/2013
  5. Քաղաքական թրաֆիքինգի հետեւանքները
    Ինչպես եւ պետք էր սպասել, Հայաստանի քաղաքական դաշտը միաբերան լռություն պահպանեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններից հետո
    11:17 24/05/2013
  6. Պալատական քաղաքականության հետնախորշերը
    Վահան Հովհաննիսյանի «դալաններում ծեծի» տեսությանը Գալուստ Սահակյանը հակադրում է պալատական հետնախորշերում ինչ որ ձեռքսեղմումների պրակտիկան:
    10:01 24/05/2013
  7. Բաց երկինք, թե բաց անցք Հայաստանի գլխին
    Մայիսի 23-ին Սերժ Սարգսյանը ընդունել է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի նախագահ Կատալին Ռադուին:
    09:27 24/05/2013
  8. Սերժ Սարգսյանը կանգնած է բարդ խնդրի առաջ
    Սարգսյանի համար որպես համեմատաբար առավել ապահով մնում է ժամանակ շահելու տարբերակը
    19:45 23/05/2013
  9. Ժամկետանց ֆունդամենտալիզմը
    «Ֆունդամենտալ փոփոխությունները» պաշտոնյաներին իրենց երազին են մոտեցնում, քան հասարակությանը մոտեցնում են իր երազած իրականությանը:
    17:32 23/05/2013
  10. Դուբայի սխոդկան տալիս է իր պտուղները
    Եթե Հայաստան գա զուտ արաբական Կարֆուրը, ապա արդեն դժվար է ասել, թե ինչը ավելի կխթանվի՝ մրցակցությունը, թե «ախպերությունը»:
    12:39 23/05/2013