Կաշառակերության ճանապարհը

    • Մեկնաբանություն - Շաբաթ, 14 Հուլիսի 2012, 12:42

Ինչպես հայտնի է, նախօրեին ձերբակալվել է Կոտայքի փոխմարզպետը: Նրան ձերբակալել են 40 հազար դրամ կաշառքի համար: Հանրային հեռուստաընկերությունն արձանագրում է այդ փաստը, միեւույն ժամանակ նաեւ հիշատակելով, որ դրանից մեկ օր առաջ էլ ոստիկանության անձնագրային բաժանմունքներից մեկի մի աշխատակից է ձերբակալվել, կրկին 40 հազար դրամի համար՝ որ ինչ որ մեկին անձնագիր տա անձնագրային դեֆիցիտի պայմաններում:

Կաշառակերները հանրապետական եթերասփռմամբ բնականաբար գամվում են անարգանքի սյունին, եւ դա այդպես էլ պետք է լինի. Կաշառառությունը եւ կաշառատվությունը պետք է դիտվեն որպես մեծագույն արատ եւ դատապարտվեն ոչ միայն իրավական, այլ նաեւ բարոյական հարթության վրա, որպեսզի մարդիկ բացի պատժվելու վախից, նաեւ քաղաքացիական գիտակցությունից ելնելով խուսափեն կաշառառությունից կամ կաշառատվությունից, անկախ կաշառքի չափից:

Բայց, օրինակ Հանրային հեռուստաընկերությունը փորձե՞լ է արդյոք խորամուխ լինել, թե իսկ ինչու է Հայաստանում անձնագրային դեֆիցիտ առաջացել: Չէ որ դա կաշառակերությունից էլ ավելի վատթար մի երեւույթ է, երբ պետությունն իր հարկատու քաղաքացուն չի տալիս նրան հասանելիք անձնագիրը, որը գուցե քաղաքացուն շատ է պետք եւ շտապ է պետք: Չէ որ այդ քաղաքացին պետությանը հարկ է մուծում, որպեսզի պետությունն իրեն ծառայություն մատուցի ժամանակին եւ որակով:

Ինչու չի մատուցվում այդ ծառայությունն անձնագրերի պարագայում, այն էլ դեֆիցիտը տեւում է ոչ թե մի քանի ժամ, այլ մի քանի օր, նույնիսկ կարծես թե շաբաթ: Այդ ինչը կամ ով է, որ չի աշխատել եւ ստեղծվել է այդ դեֆիցիտը: Շատ լավ կլիներ, եթե Հանրայինը դեֆիցիտի պարագայում կաշառք վերցրած պաշտոնյային անարգելուց բացի, նաեւ անդրադառնար այն պաշտոնյաներին, ում թերացման պատճառով առաջացել է անձնագրային դեֆիցիտը: Ինչը, ի դեպ, փաստացի առաջացրել է պետական կարգի խախտում, քանի որ անձնագրերի տրամադրման ժամկետները սահմանված են կարգով, հետեւաբար դրանք խախտելու համար որեւէ մեկը կամ ոստիկանությունը պետք է պատասխան տա քաղաքացիներին:

Ավելին, քաղաքացիները թերեւս ճիշտ կանեն, եթե դիմեն դատարան եւ ոստիկանությունից փոխհատուցում պահանջեն անձնագրերի տրամադրման կարգը խախտելու եւ ուշացնելու համար:

Մյուս կաշառակերի մասով, Հանրայինը արձանագրեց, որ նա ի տարբերություն անձնագրայինի աշխատակցի, շատ կարեւոր եւ ավելի բարձր պաշտոնյա է: Այստեղ ըստ երեւույթին կա չափազանցություն:

Բանն այն է, որ մարզպետը, կամ փոխմարզպետը ոչ թե պաշտոնյա են, այլ պետության բյուջեի վրա ծանրացած մի ինստիտուտ, որի բացակայությունը մարզերի իրավիճակի վրա շատ ավելի դրական ազդեցություն կթողնի, քան ներկայությունը: Մարզպետարանները Հայաստանում որպես ինստիտուտ գործում են բացարձակապես ապարդյուն, պետական կառավարման համակարգի արդյունավետության տեսանկյունից դրանք գրեթե զրո են: Դրանց հիմնական գործառույթը ոչ ֆորմալ է՝ ընտրություններում վարչական ռեսուրսի համակարգում, ինչն առավել կազմակերպված դարձնելու համար օղակները որքան շատ լինեն, այդքան լավ: Մարզպետարանները կատարում են ընդամենը այդ օղակներից մեկի դերը: Մեկ էլ, բնականաբար, դրանք ընդլայնում են իշխանական կարկանդակի ծավալները, որպեսզի իշխանությունը հնարավորություն ունենա պետական փողի հաշվին կշտացնել հնարավորինս շատ ուժերի, խմբերի եւ մարդկանց, այդպիսով մեղմելով դժգոհությունները:

Հետեւաբար հարց է առաջանում՝ 29 հազար քառակուսի կիլոմետրանոց եւ ընդամենը մոտ 3 միլիոնանոց Հայաստանում ու՞մ համար է կարեւոր մարզպետարանն ընդհանրապես եւ փոխմարզպետը մասնավորապես: Հայաստանի կենտրոնական իշխանությունն ու ՏԻՄ համակարգը լիովին բավարար են արդյունավետ գործակցության եւ կառավարման համար, եթե իհարկե այդ օղակները գոնե փոքր ինչ ավելի պատշաճ աշխատեն:

Հետեւաբար, պետության եւ հասարակության համար տվյալ դեպքում շատ ավելի արդյունավետ կլինի, եթե ձերբակալված փոխմարզպետին դատելու փոխարեն, ընդհանրապես լուծարվեն մարզպետարանները եւ պետության բյուջեն, հարկատուի վիզը կամ ուսը թեթեւանա այդ ավելորդ օղակի ծանրությունից: Միաժամանակ էլ կվերանա այդ օղակներում առկա կաշառակերությունը՝ չկա օղակ, չկա կաշառակերություն:

Այն կգնա ա՞լլ օղակներ: Թող գնա: Կարեւորը, որ քիչ լինեն օղակները, թեկուզ մեկով: Որքան նեղանա կաշառակերության սահմանը, այդքան ավելի դյուրին կլինի այն վերահսկելն ու դրա դեմ պայքարելը:

  1. Արեւմուտքի «ավանսը» Հայաստանում այլընտրանք չունի
    Պատկերը կարծես թե հստակ է՝ Միացյալ Նահանգներն ակնարկում է, որ Հայաստանը պետք է ինքը կողմնորոշվի Ռուսաստանի հետ իր հարաբերության հարցում
    09:34 18/05/2013
  2. Միասնության, կամ սպայկայի «խարույկը»
    «Սպայկայում» բռնկված հրդեհը շատ խորհրդանշական էր իշխանական բուրգի միասնականության, կամ հենց այդ բուրգի լեզվով ասած՝ «սպայկայի» ֆոնին:
    14:21 17/05/2013
  3. Ուր է ռուսական վարկի 500 միլիոնը
    Հարց է առաջանում, թե ով է լինելու Հայաստանի պարտատոմսերի գնորդը՝ Արեւմուտքը, թե Ռուսաստանը:
    13:30 17/05/2013
  4. Հայաստանը փոխում է վարկատուին եւ պարտքային կախվածությունը
    Մոսկվան, որը շռայլորեն դուրս է գրում այլ երկրների պարտքերը, Հայաստանի նկատմամբ այլ կանոններ է կիրառում:
    13:07 17/05/2013
  5. Գազի ու լեգիտիմության գինը
    Ոչ լեգիտիմ իշխանությունը չի կարող ինքնուրույն շահեր իրացնել, առավել ևս հանրությունից ինչ որ բաներ պահանջել
    09:38 17/05/2013
  6. Տիգրան Սարգսյանի սենսացիոն հայտարարությունը
    Հայաստանում արժույթի փոխարժեքը, թանկարժեք մետաղների ու սննդամթերքի գները որոշվում են բացառապես տեղական փողատերերի կողմից:
    16:34 16/05/2013
  7. Մոսկվան Հայաստանում կարող է դիմել իր վերջին հույսին
    Հայաստանին այլեւս գազով եւ տնտեսա-մարդասիրական շանտաժներով պահել անկարող Ռուսաստանը կարող է դիմել իր վերջին հույսին
    13:57 16/05/2013
  8. Օպերացիա «30 արծաթ»
    Հազիվ թե Տիգրան Սարգսյանը գազը սուբսիդավորի իր ունեցվածքի հաշվին, կամ ասենք Հովիկ Աբրահամյանի, Տարոն Մարգարյանի
    13:32 16/05/2013
  9. Տնտեսվարողների միակ փրկությունը դառնում է ստվերը
    Բանկերի շահույթի նվազումը խոսում է կամ տնտեսական անկման, կամ էլ տնտեսության մեջ ստվերային մասի աճի մասին:
    11:49 16/05/2013
  10. Միթե նույն այդ բնազդով չի առաջնորդվում օլիգարխը
    Արժանապատիվ հասարակություն՝ որպես սեփական գոյության պլատֆորմ, անհրաժեշտ է միայն արժանապատվության զգացում ունեցող էլիտաներին
    09:26 16/05/2013