Րաֆֆու եւ ԲՀԿ-ի պարկեշտամարտը

    • Մեկնաբանություն - Ուրբաթ, 13 Հուլիսի 2012, 17:54

Հարսնաքարի հարցով ԱԺ-ում նախաձեռնված արտահերթ նիստի ստորագրահավաքը ակնհայտորեն ձախողվեց, քանի որ խորհրդարանի այսպես ասած դե յուրե ոչ մեծամասնության ամենամեծ խմբակցությունը՝ ԲՀԿ-ն, այդ ստորագրահավաքին միացավ ընդամենը մի քանի պատգամավորով՝ ունենալով ամբողջ 37 մանդատ: Անհրաժեշտ քանակը 44-ն է, որը հանգիստ կարող էին ապահովել մնացյալ խմբակցությունները՝ ՀՅԴ, Ժառանգություն, Կոնգրես:

ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը մի քանի անգամ ասել է, որ ԲՀԿ-ն չի կարող ավելի ստորագրություն ապահովել, որովհետեւ կուսակցության պատգամավորների մեծ մասը Հայաստանում չեն:

Միեւնույն ժամանակ, Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանել էր Րաֆֆի Հովհաննիսյանի ստորագրության բացակայությունը: Հովհաննիսյանը մանդատը չի վերցրել ԿԸՀ-ից՝ քաղաքական որոշմամբ, եւ քաղաքական որոշմամբ էլ ինքզինքը չի համարում պատգամավոր եւ այդ բացատրությամբ, ինչպես նրա խմբակցակից ընկերներն են նշել, չի միացել ստորագրահավաքին:

Եվ ահա ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը զարմացրել է իրեն այդ բացատրությամբ: Զոհրաբյանը հայտարարել է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը պատգամավոր է, իսկ մնացյալ բացատրություններն անպարկեշտ են:

Ինչ խոսք, ԲՀԿ-ն ունի որեւէ դեպք կամ երեւույթ իր տեսանկյունից մեկնաբանելու իրավունքը, բայց տվյալ դեպքում առնվազն տարօրինակ է, որ ԲՀԿ-ն իրացնում է այդ իրավունքը: Բանն այն է, որ Բարգավաճ Հայաստանը գրեթե նույն պատճառաբանությամբ խմբակցության ճնշող մեծամասնությամբ չի մասնակցել ստորագրահավաքին:

Հազիվ թե ավելի պարկեշտ լինի, երբ խորհրդարանում երկրորդը համարվող խմբակցության կեսից ավելին բացակայում է հանրապետությունից, այն դեպքում, երբ ԱԺ արձակուրդային շրջանը պաշտոնապես սկսվում է հուլիսի 15-ից, եւ նաեւ այն դեպքում, երբ երկրում կան հսկայածավալ խնդիրներ, որոնք շտապ լուծում են պահանջում եւ որոնք լուծելու կոչված իշխանության այլընտրանք է ներկայանում ԲՀԿ-ն, հասարակությանը խոստանալով, որ լուրջ աշխատանք է տանելու ԱԺ-ում:

Փաստորեն, տվյալ դեպքում ստացվում է, որ իշխանության այլընտրանքը բացակայում է ԱԺ-ից: Ըստ երեւույթին, ԲՀԿ պատգամավորների մեծամասնությունը խիստ կարեւոր գործերով գտնվում են տարբեր երկրներում: Ու՞ր է այդ լուրջ աշխատանք տանող խմբակցությունը, երբ դրված է շատ լուրջ խնդիրը համակարգային մակարդակում քննարկելու լուրջ հարց:

Եթե Բարգավաճ Հայաստանը հայտարարեր, որ չի միանում արտահերթ նիստի պահանջին, որովհետեւ դեմ է այդ գաղափարին եւ այն չի համարում խնդրի արդյունավետ լուծման տարբերակ, ապա այստեղ արդեն ԲՀԿ-ի ու Րաֆֆի Հովհաննիսյանի բացատրությունների “պարկեշտության” աստիճանը կլիներ շատ տարբեր: ԲՀԿ-ի հայտարարությունը գուցե կլիներ անընդունելի, բայց փոխարենը թափանցիկ, բաց, հստակ

Բայց խնդիրն այն է, որ մեղմ ասած պարկեշտ չէ ստորագրահավաքին միանալ մասամբ, իսկ մասամբ էլ հայտարարել, թե մնացածներն այստեղ չեն, ու հետո անպարկեշտ որակել ընդամենը մեկ ստորագրության բացակայության մասին բացատրությունները, փորձելով իհարկե քաղաքական միավոր հավաքել չեղած տեղից: Առավել եւս այն դեպքում, երբ բոլորի համար է պարզ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ստորագրությունը չէր որոշում ոչինչ: Իսկ ահա ԲՀԿ խմբակցության ստորագրությունները միանգամայն որոշիչ էին:

Խնդիրն իհարկե ընդհանրապես ստորագրությունները չեն, այլ հայաստանյան քաղաքականության որակը, գործունեության մեթոդները, հասարակության մտածելու կանխավարկածի տոտալ ոտնահարումները:

  1. Լռության սիմֆոնիա
    Քաղաքական պատասխանատվությունը նախ այն պետության հանդեպ է, որտեղ դու կաս ու գործում ես
    10:16 18/05/2013
  2. Արեւմուտքի «ավանսը» Հայաստանում այլընտրանք չունի
    Պատկերը կարծես թե հստակ է՝ Միացյալ Նահանգներն ակնարկում է, որ Հայաստանը պետք է ինքը կողմնորոշվի Ռուսաստանի հետ իր հարաբերության հարցում
    09:34 18/05/2013
  3. Միասնության, կամ սպայկայի «խարույկը»
    «Սպայկայում» բռնկված հրդեհը շատ խորհրդանշական էր իշխանական բուրգի միասնականության, կամ հենց այդ բուրգի լեզվով ասած՝ «սպայկայի» ֆոնին:
    14:21 17/05/2013
  4. Ուր է ռուսական վարկի 500 միլիոնը
    Հարց է առաջանում, թե ով է լինելու Հայաստանի պարտատոմսերի գնորդը՝ Արեւմուտքը, թե Ռուսաստանը:
    13:30 17/05/2013
  5. Հայաստանը փոխում է վարկատուին եւ պարտքային կախվածությունը
    Մոսկվան, որը շռայլորեն դուրս է գրում այլ երկրների պարտքերը, Հայաստանի նկատմամբ այլ կանոններ է կիրառում:
    13:07 17/05/2013
  6. Գազի ու լեգիտիմության գինը
    Ոչ լեգիտիմ իշխանությունը չի կարող ինքնուրույն շահեր իրացնել, առավել ևս հանրությունից ինչ որ բաներ պահանջել
    09:38 17/05/2013
  7. Տիգրան Սարգսյանի սենսացիոն հայտարարությունը
    Հայաստանում արժույթի փոխարժեքը, թանկարժեք մետաղների ու սննդամթերքի գները որոշվում են բացառապես տեղական փողատերերի կողմից:
    16:34 16/05/2013
  8. Մոսկվան Հայաստանում կարող է դիմել իր վերջին հույսին
    Հայաստանին այլեւս գազով եւ տնտեսա-մարդասիրական շանտաժներով պահել անկարող Ռուսաստանը կարող է դիմել իր վերջին հույսին
    13:57 16/05/2013
  9. Օպերացիա «30 արծաթ»
    Հազիվ թե Տիգրան Սարգսյանը գազը սուբսիդավորի իր ունեցվածքի հաշվին, կամ ասենք Հովիկ Աբրահամյանի, Տարոն Մարգարյանի
    13:32 16/05/2013
  10. Տնտեսվարողների միակ փրկությունը դառնում է ստվերը
    Բանկերի շահույթի նվազումը խոսում է կամ տնտեսական անկման, կամ էլ տնտեսության մեջ ստվերային մասի աճի մասին:
    11:49 16/05/2013