Պարտքի խաբուսիկ անվտանգությունը

    • Մեկնաբանություն - Հինգշաբթի, 12 Հուլիսի 2012, 17:59

Այն բանից հետո, երբ նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ, պատգամավոր Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում մտահոգություն արտահայտեց Հայաստանի արտաքին պարտքի վերաբերյալ՝ նաեւ հիշատակելով մամուլի այն հրապարակումները, թե Հայաստանը նոր պարտք է փորձում վերցնել Ռուսաստանից՝ մոտ 1 միլիարդ դոլար, կրկին Facebook-ում նրան է պատասխանել Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:

Արամյանը փորձում է բացատրել, որ պարտքի չափի վերաբերյալ Օսկանյանի մտահոգությունը հիմնավոր չէ, քանի որ Հայաստանի արտաքին պարտքը կայուն է եւ կառավարելի:

Փաստորեն, այդպիսով, կառավարությունը ոչ միայն հերքում է պարտքի վերաբերյալ իրեն ուղղված մեղադրանքները, այլ նաեւ հիմք նախապատրաստում նոր պարտքերի ներգրավման համար: Կառավարությունը փաստացի համարում է, որ մեր պարտքը կառավարելի է, կայուն, ամենեւին չի հասել ՀՆԱ վտանգավոր տոկոսի՝ ինչպես ահազանգում են ընդդիմախոսները, հետեւաբար կարելի է նոր պարտքեր վերցնել: Ինչպես հայտնի է, Հայաստանի արտաքին պարտքը ներկայում կազմում է ՀՆԱ 44 տոկոսը:

Կառավարությունն անելու այլ բան չունի, քան սոցիալ-տնտեսական վիճակը պահելու համար դիմել արտաքին պարտքի օգնությանը: Ճանապարհները երկուսն են՝ կամ պետք է հաղթահարվի տնտեսության օլիգոպոլ եւ մոնոպոլ կառուցվածքը, քվոտավորման, կլանային սկզբունքը, կամ համակարգն այլեւս ի զորու չէ ինքն իրեն պահելու եւ պետք է ներգրավի արտաքին ֆինանսական միջոցներ: Ընդ որում, թերեւս բացառվում է նաեւ, որ այդ միջոցները ուղղվեն տնտեսության զարգացմանը: Ոչ այն պատճառով, որ զարգացման համար դրանք բավարար չեն, այլ որովհետեւ զարգացման համար էլ պետք է քանդվի օլիգոպոլ եւ մոնոպոլ համակարգը, ձեւավորվի ազատ մրցակցային դաշտ, եւ բիզնեսը տարանջատվի իշխանությունից:

Այլապես ստացվում է հետաքրքրական պատկեր: Հայաստանի տնտեսական համակարգն արդեն մոտ մեկուկես տասնամյակ մոնոպոլիաների եւ օլիգոպոլիաների կծիկ է, որոնք հետեւողականորեն սերտաճել են իշխանության հետ եւ այդպիսով փաստացի դարձել հենց իշխանություն:

Հայաստանն իր տնտեսական, շուկայական եւ տրանսպորտային հնարավորություններով շատ փակ եւ փոքր համակարգ է, ինչն էլ շատ արագորեն հանգեցնելու էր օլիգոպոլ եւ մոնոպոլ ամենակուլ համակարգի ճգնաժամի: Մենք ներկայում դարձել ենք դրա ականատեսը: Համակարգը կա, բայց չկան այլեւս ռեզերվներ: Այդ պայմաններում սնանկացումն անխուսափելի է, բայց համակարգի օլիգոպոլիստներն ու մոնոպոլիստները, որ մինչ այժմ իրենց պահում էին բացառապես հասարակության ու պետության հաշվին, ներկայում իրենց պահում են արտաքին ներդրումների հաշվին:

Նրանք ներդրումներ են անում այլ երկրներում, ավելի ընդարձակ եւ ռեսուրսային դաշտերում, ի դեպ՝ օգտագործելով իշխանության մեջ ունեցած այս կամ այն լծակն ու դիրքը, եւ այդպիսով հարաբերվելով տվյալ դաշտերի իշխանությունների հետ: Արտաքին ներդրումներից ստացված միջոցներով օլիգոպոլիստներն ու մոնոպոլիստները Հայաստանում պահում են իրենց թե քաղաքական, թե բիզնես տիրույթները:

Տնտեսական դաշտը պահելու համար նույն այդ համակարգը պետության անունից պարտքեր է ներգրավում արտաքին կառույցներից կամ գերտերություններից: Ու քանի որ տնտեսությունը օլիգոպոլ եւ մոնոպոլ է, իսկ այդ բիզնեսն էլ իշխանության հետ սերտաճած, ներգրավված փողն ընդամենն ուղղվում է այդ համակարգից դուրս գտնվող հանրության սոցիալական կարիքները հոգալուն, չդառնալով զարգացման ներդրում եւ ծառայելով ընդամենը որպես առկա համակարգը պահպանելու հավելյալ միջոց՝ միեւնույն է, այդ պարտքը ոչ թե որեւէ օլիգարխի, այլ պետության անվան դիմաց է գրանցվում՝ այսինքն բոլորի, շարքային քաղաքացիների:

Հետեւանքն այն է, որ արտաքին ֆինանսական ներգրավումների օգնությամբ ճգնաժամը հանգուցալուծելու փոխարեն՝ ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ տնտեսա-քաղաքական համակարգային ճգնաժամը, այն ավելի է խորանում եւ կարծրանում: Այլ կերպ ասած, արտաքին պարտքը Հայաստանում ճգնաժամ է սնուցում, քանի դեռ չկան հիմնարար համակարգային տնտեսական ու քաղաքական բարեփոխումներ:

Այդ ճգնաժամի սնուցման առաջին հարվածը իր վրա է զգում հասարակությունը, պետությունը՝ որ գրանցված է շարքային քաղաքացիների անունով: Բայց անվտանգությունը օլիգարխիկ եւ մոնոպոլ տնտեսա-քաղաքական համակարգի համար, թերեւս թվացյալ է եւ չի նկատվում ընդամենը առաջին, եւ գուցե նույնիսկ երկրորդ հայացքից: Բայց բավական է երրորդ եւ էլի մի քանի հայացք, որպեսզի նկատելի լինի, որ այդ անվտանգությունը մեղմ ասած խաբուսիկ է, անգամ այն ներդրումների մասով, որոնք կատարվում են Հայաստանից հարյուրավոր կամ հազարավոր կիլոմետրեր հեռու:

  1. Գողացված բյուջեն ու հանգանակությունը
    Հովիկ Աբրահամյանը որոշել է իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել Արմավիրի մարզի կարկուտից տուժած գյուղացիներին:
    19:25 21/05/2013
  2. Կառավարությունը մայիսի 23-ին պետք չի լինի
    Հողն ու ցանքսերը գյուղացիների մասնավոր սեփականությունն են, եւ նրանք չպետք է հույս դնեն կառավարության վրա:
    16:34 21/05/2013
  3. Ծանր ճգնաժամն իշխանության ներսում
    Սեւան-Երեւան մայրուղու վրա մայիսի 18-ին տեղի ունեցած իրադարձությունները շարունակում են թեժ մնալ հանրային քննարկումներում:
    16:09 21/05/2013
  4. Սովորական կողոպուտի վկաները
    Հայաստանում օրենք չկա գերշահույթի եւ մարժայի սահմանափակման մասին: Դրա պատճառով, ոչ թե արդյունաբերությունն է զարգանում, այլ ներմուծումը:
    14:37 21/05/2013
  5. «Մտքի հեղափոխությունն» ու բնազդի ապստամբությունը
    Վարչապետն իրավացի է՝ ՀՀԿ-ի անկումը լինելու է բոլորի անկումը: Ինչն է խնդիրը:
    11:49 21/05/2013
  6. Խորտակվող նավում շղթայվածները
    Նավն ակնհայտորեն խորտակվում է, եւ իշխանությունն ի դեմս Տիգրան Սարգսյանի առաջարկում է օգնել:
    11:23 21/05/2013
  7. Երկու կրակոց Սեյրան Օհանյանի ուղղությամբ
    Նրանք հենց այնպես չեն հեռանա, եւ անգամ պատրաստ են կրակել:
    10:13 21/05/2013
  8. Վարչապետի հեղափոխությունն ուշացել է
    Ձանձրալի ու անձրեւոտ կիրակիից հետո Հայաստանը կրկին հայտնվեց ամպրոպի տակ:
    17:22 20/05/2013
  9. «Գողական միապետությունը» փոխել է շեշտադրումները
    Առանց հոգեվերլուծողի, ինչպես ասում են, այստեղ չի ստացվի:
    16:11 20/05/2013
  10. Որքան անունները շատանում են, այնքան ծիծաղելի է դառնում
    Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանում հեղափոխություն են իրականացնելու՝ մտածողության հեղափոխություն:
    14:44 20/05/2013