Իշխանության ժամապահը

    • Մեկնաբանություն - Երկուշաբթի, 09 Հուլիսի 2012, 18:24

Հայաստանի կառավարությունն ու Համաշխարհային բանկը համաձայնագիր են ստորագրել, որով Հայաստանին է տրամադրվում 12 միլիոն դոլար վարկ՝ հարկային վարչարարության բարելավման ծրագրի իրականացման համար:

Հարկային վարչարարությունը Հայաստանի համար դարձել է կարծես թե հավերժական հարց: Այդ մասին խոսում են տարիներ շարունակ, խոսում են նախագահը, վարչապետը, այլ պաշտոնատար անձինք, խոսում են Հայաստանին փողեր տվող միջազգային ֆինանսական կառույցներն ու գործընկեր պետությունները, բայց Հայաստանի գործարարները, հատկապես փոքր ու միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողները, շարունակում են դժգոհել հարկային վարչարարությունից:

Այդ մեքենան շարունակում է հանդիսանալ ոչ թե բիզնեսի խրախուսման, բիզնես միջավայրի բարելավման, այլ մոնոպոլիաների եւ օլիգոպոլիաների իշխանության խորհրդանիշ: Ավելին, հարկային ու մաքսային մեքենայի ղեկին շարունակում է մնալ մի անձ, որը համարվում է Հայաստանի խոշոր սեփականատերերից մեկը եւ որը ներկայացված է հայաստանյան բիզնեսի բազմաթիվ շահութաբեր ոլորտներում: Եվ այն, որ այդ խոշոր սեփականատերն այսօր հարկային մեքենայի ղեկին է, ինքնին վկայում է, որ հարկային վարչարարության բարելավման մասին խոսակցություններն ընդամենը հռչակագրեր են, որոնք միտված են քարոզչական նպատակների:

Փոխարենը, Հայաստանը շարունակում է ֆինանսական պարտավորություններ կուտակել բարեփոխումների անվան տակ, սերունդներին ընդամենը արտաքին պարտքի ծանրության տակ թողնելով: Իսկ հարկային ու մաքսային համակարգն ինքը վերածվել է Հայաստանում իշխող համակարգի ժամապահի: Հարկային մեքենան ներկայում հենց այդ դերն է կատարում, հսկելով քրեաօլիգարխիկ համակարգի տնտեսա-քաղաքական տիրույթները:

Գաղտնիք չէ, որ այդ համակարգի հենարաններից առաջնայինը տնտեսական տիրույթներն են: Տնտեսական քվոտաներից դուրս տեղի ունեցող ցանկացած բան դառնում է այդ համակարգի համար վտանգավոր, հատկապես եթե այդ բանը նշանակալի է տնտեսության ծավալների առումով: Հարկային մեքենան իրականացնում է այդ սահմանապահությունը, նախ օգնելով հստակեցնել վտանգի ծավալները, հետեւաբար նաեւ “ախտորոշել” այն եւ մշակել օպերատիվ հեռացման համար անհրաժեշտ մեթոդը, այն իրականացնելով կամ սեփական ուժերով, կամ ուղղակի դիմելով այլ պետական ծառայություններին, որոնք եւս ըստ էության կատարում են քրեաօլիգարխիկ տնտեսա-քաղաքական համակարգի ժամապահի կամ սահմանապահի դերը:

Ինչի՞ն է ծառայելու 12 միլիոն դոլարը: Թուղթը վերածվելու է թղթի՞, թե կլինի գործ, որը կարող է էապես փոխել Հայաստանի բիզնես միջավայրն ու հարկային կառույցը դարձնել Հայաստանում օրինական տնտեսվարման եւ մրցակցության, ոչ թե տնտեսա-քաղաքական մոնոպոլ ու օլիգոպոլ համակարգի ժամապահներից ու սահմանապահներից մեկը:

  1. Արքայական կնիք, որ դրվում է Հայաստանի վրա
    Խորհրդանշական է, որ Արքայազն Չարլզը Հայաստան է այցելում Առաջին հանրապետության տարեդարձի օրը:
    19:01 24/05/2013
  2. Քոչարյանի անհաջող փորձը, կամ փոխանցիկ դրոշը ԲՀԿ-ին
    Բարգավաճ Հայաստանը «երկրորդ սերնդի բարեփոխումների» Ռոբերտ Քոչարյանի անհաջող փորձն էր
    15:01 24/05/2013
  3. Ընկած ընդդիմությունը պետք է վայր դնի մանդատները
    Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության ծրագրի քվեարկությունից հետո ասաց, որ շնորհակալ է ընդդիմությանը
    13:12 24/05/2013
  4. Քաղաքական թրաֆիքինգի հետեւանքները
    Ինչպես եւ պետք էր սպասել, Հայաստանի քաղաքական դաշտը միաբերան լռություն պահպանեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններից հետո
    11:17 24/05/2013
  5. Պալատական քաղաքականության հետնախորշերը
    Վահան Հովհաննիսյանի «դալաններում ծեծի» տեսությանը Գալուստ Սահակյանը հակադրում է պալատական հետնախորշերում ինչ որ ձեռքսեղմումների պրակտիկան:
    10:01 24/05/2013
  6. Բաց երկինք, թե բաց անցք Հայաստանի գլխին
    Մայիսի 23-ին Սերժ Սարգսյանը ընդունել է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի նախագահ Կատալին Ռադուին:
    09:27 24/05/2013
  7. Սերժ Սարգսյանը կանգնած է բարդ խնդրի առաջ
    Սարգսյանի համար որպես համեմատաբար առավել ապահով մնում է ժամանակ շահելու տարբերակը
    19:45 23/05/2013
  8. Ժամկետանց ֆունդամենտալիզմը
    «Ֆունդամենտալ փոփոխությունները» պաշտոնյաներին իրենց երազին են մոտեցնում, քան հասարակությանը մոտեցնում են իր երազած իրականությանը:
    17:32 23/05/2013
  9. Դուբայի սխոդկան տալիս է իր պտուղները
    Եթե Հայաստան գա զուտ արաբական Կարֆուրը, ապա արդեն դժվար է ասել, թե ինչը ավելի կխթանվի՝ մրցակցությունը, թե «ախպերությունը»:
    12:39 23/05/2013
  10. Տիգրան Սարգսյանը հայտնվել է ծուղակում
    Սա այն դեպքն է, երբ Տիգրան Սարգսյանը խոհեմաբար համաձայնեց ԱԺ նախագահի հետ, վստահելով նրա փորձառությանը:
    11:59 23/05/2013