Իսկ Կուկուն պրոֆեսիոնալ էր

    • Մեկնաբանություն - Չորեքշաբթի, 04 Հուլիսի 2012, 19:06

Հարսնաքարի ողբերգությունից հետո տարածված քննարկումներում զգալի տեղ է հատկացվում նաեւ այն դիտարկմանը, թե թիկնազորի հանցավորության պատճառներից մեկն էլ այն է, որ դաշտը չի կարգավորվում օրենքով: Այդ համատեքստում, նշվում է նաեւ, որ 2013 թվականից ուժի մեջ կմտնի թիկնազորի մասին օրենքը, եւ մասնավոր այդ դաշտը կկարգավորվի օրենքով:

Այդ հավաստիացումներն ու սպասումները, մեղմ ասած, փոքր ինչ չափազանցված են, ինչի հիմնավորման համար կա նախադեպ: Բանն այն է, որ թիկնազորի օրենքով կարգավորվածությունը, թիկնապահների այսպես ասած մասնագիտական պատրաստվածությունը, դպրոց անցած լինելն ու պրոֆեսիոնալ համարվելը ամենեւին երաշխիք չեն, որ նրանք չեն դառնա մարդասպան:

Եվ դրա ցավալի վկայությունը մոտ տասնամյա վաղեմության դեպքն է Առագաստ սրճարանում, որտեղ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորը սպանեց Պողոս Պողոսյանին, ով փոքր ինչ անկաշկանդ կերպով բարեւել էր Ռոբերտ Քոչարյանին:

Նախագահի անվտանգության ծառայությունը պրոֆեսիոնալ ծառայություն է, գտնվում է օրենքի դաշտում, անկասկած հանդիսանում է երկրի ամենապատրաստված թիկնազորը: Այլ կերպ լինել չի էլ կարող: Բայց այդ հանգամանքներով հանդերձ, այդ թիկնազորի անդամներից մեկը՝ Աղամալ Հարությունյանը, որի մականունն էր Կուկու, սպանեց Պողոս Պողոսյանին:

Այսինքն, թիկնազորի պրոֆեսիոնալ, պատրաստված, դպրոց անցած լինելը, օրենքի դաշտում գործելը բացարձակապես չի նշանակում, որ այն չի կարող մարդ սպանել: Պողոս Պողոսյանին սպանել է օրենքի դաշտում գործող, երկրի թիվ մեկ թիկնազորը:

Այդ նախադեպի պայմաններում, խոսակցությունները, դատողությունները, թե մասնավոր թիկնապահների հանցագործությունները կկանխվեն նրանց օրենքի դաշտ եւ թիկնապահական դպրոց բերելով, առնվազն թյուր են որպես իրավիճակի փոփոխության եւ մարդասպանությունների կանխարգելման միջոց:

Ավելին, նույն Աղամալ Հարությունյանի օրինակը վկայում է, որ գլխավոր խնդիրը ոչ թե թիկնապահների մասին օրենքի առկայությունն է, այլ քրեական օրենսգրքի հավասար, անխտիր եւ ամբողջական կիրառումը: Աղամալ Հարությունյանը, ինչպես հայտնի է, դատապարտվեց ընդամենը պայմանական ազատազրկման, նա բանտում չհայտնվեց, թեեւ մարդ էր սպանել:

Հենց այդտեղ է խնդիրը: Եթե մասնավոր, թե պետական թիկնազորը համոզված լինի, որ մարդասպանության համար կստանա այն պատիժը, ինչպես որ նույն հանցանքի համար կպատժվի շարքային որեւէ քաղաքացի, եթե թիկնազորի անդամն իմանա, որ բանտում նրան ոչ թե արտոնյալ պայմաններ, այլ մյուս հանցագործների նման հավասար իրավիճակ է սպասում, նա անմեղ մարդ սպանելուց առաջ առնվազն մի քիչ կմտածի:

Խնդիրը այստեղ ընդհանուր մթնոլորտն է, երկրում հաստատված բարքերը, այսպես կոչված կառավարող շրջանակների մտածողությունն ու նրանց կյանքի մշակույթը, պատկերացումները: Թիկնապահի հանցավորությունը հիմնվում է հենց դրա, ոչ թե օրենքի կամ դպրոցի բացակայության վրա:Հետեւաբար, 2013 թվականից ուժի մեջ մտնող նոր օրենքը ընդամենը հանդիսանալու է Հայաստանի կյանքի թղթային կողմի հերթական հավելագրումը, որը կյանքի իրական կողմի հետ ունի շատ քիչ առնչություն:

  1. Էվոլյուցիայի մուտանտը
    Հայաստանում վախենում են հեղափոխությունից: Գուցե այն պատճառով, որ հեղափոխության տակ հասկանում են միայն ցնցումներ, բախումներ, արյուն, հեղաշրջում:
    17:20 25/05/2013
  2. Արքայական կնիք, որ դրվում է Հայաստանի վրա
    Խորհրդանշական է, որ Արքայազն Չարլզը Հայաստան է այցելում Առաջին հանրապետության տարեդարձի օրը:
    19:01 24/05/2013
  3. Քոչարյանի անհաջող փորձը, կամ փոխանցիկ դրոշը ԲՀԿ-ին
    Բարգավաճ Հայաստանը «երկրորդ սերնդի բարեփոխումների» Ռոբերտ Քոչարյանի անհաջող փորձն էր
    15:01 24/05/2013
  4. Ընկած ընդդիմությունը պետք է վայր դնի մանդատները
    Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության ծրագրի քվեարկությունից հետո ասաց, որ շնորհակալ է ընդդիմությանը
    13:12 24/05/2013
  5. Քաղաքական թրաֆիքինգի հետեւանքները
    Ինչպես եւ պետք էր սպասել, Հայաստանի քաղաքական դաշտը միաբերան լռություն պահպանեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններից հետո
    11:17 24/05/2013
  6. Պալատական քաղաքականության հետնախորշերը
    Վահան Հովհաննիսյանի «դալաններում ծեծի» տեսությանը Գալուստ Սահակյանը հակադրում է պալատական հետնախորշերում ինչ որ ձեռքսեղմումների պրակտիկան:
    10:01 24/05/2013
  7. Բաց երկինք, թե բաց անցք Հայաստանի գլխին
    Մայիսի 23-ին Սերժ Սարգսյանը ընդունել է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի նախագահ Կատալին Ռադուին:
    09:27 24/05/2013
  8. Սերժ Սարգսյանը կանգնած է բարդ խնդրի առաջ
    Սարգսյանի համար որպես համեմատաբար առավել ապահով մնում է ժամանակ շահելու տարբերակը
    19:45 23/05/2013
  9. Ժամկետանց ֆունդամենտալիզմը
    «Ֆունդամենտալ փոփոխությունները» պաշտոնյաներին իրենց երազին են մոտեցնում, քան հասարակությանը մոտեցնում են իր երազած իրականությանը:
    17:32 23/05/2013
  10. Դուբայի սխոդկան տալիս է իր պտուղները
    Եթե Հայաստան գա զուտ արաբական Կարֆուրը, ապա արդեն դժվար է ասել, թե ինչը ավելի կխթանվի՝ մրցակցությունը, թե «ախպերությունը»:
    12:39 23/05/2013