Անհայտ Ղարաբաղը

    • Մեկնաբանություն - Երեքշաբթի, 03 Հուլիսի 2012, 14:07

ԼՂՀ-ում ամենազարմանալին այն է, որ նրա նախագահներին ոչ ոք երբեւէ չի ճանաչել եւ որեւէ իրական տպավորություն չի ունեցել նրանցից՝ չնայած բավական հաճախ տիրաժավորվող լուսանկարներին եւ որոշ արտահայտություններին: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ ԼՂՀ նախագահին կարող էր փոխարինել մամուլի քարտուղարը կամ տեղական ռադիոյի հաղորդավարը:

Իհարկե, Ղարաբաղի նախագահի բախտը հենց սկբից չի բերել: Եվ բանն ամենեւին էլ այն չէ, որ Հայաստանի նախագահները թույլ չեն տվել նրանց ծավալվել, ինքնարտահայտվել, իրենց մտքերը, գաղափարները, նախաձեռնությունները ցույց տալ: Ցավոք, Ղարաբաղի նախագահը ոչ մի անգամ ընտրված չի եղել, եւ նրանք միայն նշանակվել են եւ երբեք չեն հենվել հասարակության վրա, նույնիսկ մասամբ: Ընդ որում, ԼՂՀ իշխանությունների լեգիտիմությունը հանրապետության միջազգային ճանաչման առավել կարեւոր գործոններից մեկն է:

Սակայն կա նաեւ մեկ այլ խրոնիկ թյուրիմացություն: Բանն այն է, որ ոչ Հայաստանում, ոչ սփյուռքում պատշաճ կերպով ծանոթ չեն ոչ միայն Ղարաբաղի նախագահին, այլեւ ղարաբաղյան ընդդիմությանը: Լավ, ԼՂՀ նախագահները հետաքրքիր չեն եղել ու քիչ ճանաչված էին, սակայն ինչ է իրենից ներկայացնում ընդդիմությունը: Ինչպիսին են ընդդիմադիր գործիչների քաղաքական գաղափարներն ու մտադրությունները, ինչ կա նրանց մտքին, օրինակ, այսպես կոչված «կարգավորման» հաշվով: Ինչպես են նրանք պատկերացնում քաղաքական զարգացման, արտաքին քաղաքական հարաբերությունների զարգացումը, ԼՂՀ միջազգային ճանաչման մոտեցումներն ու հնարքները: Եվ գլխավորն այն է, թե ինչ են հասկանում ծեծված «փոխզիջում» հասկացության տակ, որն այդքան սպեկուլյատիվ օգտագործվում է Հայաստանի քաղաքական գործիչների կողմից, առիթ ու անառիթ:

ԼՂՀ-ում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները պետք է ենթադրեն նախընտրական արշավներ ոչ միայն հանրապետությունում, այլեւ Երեւանում, որը պետք է դառնա ղարաբաղյան հարցով քաղաքական գործընթացների թատերաբեմ: Հայկական հանրությանն անհրաժեշտ է ղարաբաղյան գործընթացի մեջ մտցնել, փորձել հասկացնել իրական, այլ ոչ թե երեւանյան հեռուստաընկերությունների ու թերթերի մտացածին խնդիրները:

Իմ կարծիքով, ԼՂՀ-ում, ինչպես նաեւ Հայաստանում ընտրությունները պրոֆանացիա են, քանի որ հասարակության վիճակը չի համապատասխանում ժողովրդավարության խնդիրներին: Սակայն եթե ընտրություններ են տեղի ունենում, ապա պետք է հասկանալ, որ սովորական մեթոդներով անհնար է անհրաժեշտ էլեկտրոնային «վիճակագրություն» հավաքել: Տղաներ, կամ գնում եք «նարնջագույն» հեղափոխության, կամ էլ «ազգային» հեղափոխության: Ընդ որում, այդ մասին պետք է հայտարարել որպես քաղաքական մեթոդ:

Հակառակ դեպքում, անլուրջ է, պարզապես խաբեություն եւ ինքնախաբեություն: Սակայն արդյոք չափից դուրս «կարգին» եւ «ինքնասահմանափակվող» չեն ղարաբաղյան ընդդիմադիրները: Թե՞…: Ամեն դեպքում, քաղաքական պայքարն ավելի լավ է, քան սոցիալական ճահճի հետ համակերպումը: Եկել է հայ ազգին բացատրելու ժամանակը, թե ինչ է Ղարաբաղը, որն է նրա հիմնական նպատակը, հակառակ դեպքում Ղարաբաղն անհայտ կմնա:

  1. Դիմադրությունը դառնում է Հայաստանի գլխավոր տրենդը
    Ամենագլխավորը՝ ավարտվել է հանրահավաքների, գանգատի ու էմիգրացիայի փուլը
    15:51 18/05/2013
  2. Քանիսի՞ առաջն եք փակելու
    Հատկանշական էր Սեյրան Օհանյանի հայտարարությունը վերանշանակումից հետո. նա ասել էր, որ ինքը հաշվետու է միայն իր վերադասին:
    14:16 18/05/2013
  3. Լռության սիմֆոնիա
    Քաղաքական պատասխանատվությունը նախ այն պետության հանդեպ է, որտեղ դու կաս ու գործում ես
    10:16 18/05/2013
  4. Արեւմուտքի «ավանսը» Հայաստանում այլընտրանք չունի
    Պատկերը կարծես թե հստակ է՝ Միացյալ Նահանգներն ակնարկում է, որ Հայաստանը պետք է ինքը կողմնորոշվի Ռուսաստանի հետ իր հարաբերության հարցում
    09:34 18/05/2013
  5. Միասնության, կամ սպայկայի «խարույկը»
    «Սպայկայում» բռնկված հրդեհը շատ խորհրդանշական էր իշխանական բուրգի միասնականության, կամ հենց այդ բուրգի լեզվով ասած՝ «սպայկայի» ֆոնին:
    14:21 17/05/2013
  6. Ուր է ռուսական վարկի 500 միլիոնը
    Հարց է առաջանում, թե ով է լինելու Հայաստանի պարտատոմսերի գնորդը՝ Արեւմուտքը, թե Ռուսաստանը:
    13:30 17/05/2013
  7. Հայաստանը փոխում է վարկատուին եւ պարտքային կախվածությունը
    Մոսկվան, որը շռայլորեն դուրս է գրում այլ երկրների պարտքերը, Հայաստանի նկատմամբ այլ կանոններ է կիրառում:
    13:07 17/05/2013
  8. Գազի ու լեգիտիմության գինը
    Ոչ լեգիտիմ իշխանությունը չի կարող ինքնուրույն շահեր իրացնել, առավել ևս հանրությունից ինչ որ բաներ պահանջել
    09:38 17/05/2013
  9. Տիգրան Սարգսյանի սենսացիոն հայտարարությունը
    Հայաստանում արժույթի փոխարժեքը, թանկարժեք մետաղների ու սննդամթերքի գները որոշվում են բացառապես տեղական փողատերերի կողմից:
    16:34 16/05/2013
  10. Մոսկվան Հայաստանում կարող է դիմել իր վերջին հույսին
    Հայաստանին այլեւս գազով եւ տնտեսա-մարդասիրական շանտաժներով պահել անկարող Ռուսաստանը կարող է դիմել իր վերջին հույսին
    13:57 16/05/2013