ՀՅԴ. Հույսը չի մեռնում նույնիսկ վերջին պահին

    • Մեկնաբանություն - Ուրբաթ, 15 Հունիսի 2012, 13:33

Դաշնակցություն կուսակցության քաղաքական ղեկավարությունը կարծես թթի ծառ լինի, որին պատավաստել են սեւ գույնը, այն դեպքում, երբ այն իրականում սպիտակ է: Այդ պատվաստումը, որը կուսակցությունը ստացել է 1998 թ փետրվարին, չար կատակ է խաղացել կուսակցության հետ, իսկ ավելի շատ՝ նրա ղեկավարության հետ: Այս բոլոր անպտուղ եւ անիմաստ տարիների ընթացքում կուսակցական ղեկավարները քաղաքական գործունեության հաջողությունը բացառապես տեսել են իշխանությունների հետ համագործակցության մեջ:

Ընդ որում, դա դժվար է համագործակցություն անվանել, եւ հազիվ թե Դաշնակցություն կուսակցությունից նախարարները որեւէ նշանակալի դեր խաղային վարչարարությունում եւ քաղաքականությունում: Արդյունքում, պարզվել է, որ կուսակցությունը չի կարողացել նույնիսկ ենթադրել Թուրքիայի հետ պետական սահմանը ճանաչելու երկրի նախագահի որոշումը: Համենայն դեպս, դաշնակցական ղեկավարությունը չի կարող նեղանալ ոչ Քոչարյանից, ոչ էլ Սարգսյանից: Դաշնակցական առաջնորդներն իշխանությունից ստացել են այն, ինչ կարելի էր ստանալ, ընդ որում, ստացել են անհամամասնական չափով:

Անցած խորհրդարանական ընտրությունները կուսակցության համար տառացիորեն աղետ են դարձել, կուսակցությունը գտնվում է ներկուսակցական հեղափոխության եզրին, իսկ կուսակցության Գերագույն մարմինը Հայաստանում արդեն որոշակի ոչ համակարգային որոշում է ընդունել խորհրդարանական խմբակցության ղեկավարի հարցում: Իհարկե, դա միայն փոքր դրվագ է, սակայն լիովին պարզ է դարձել, որ սպասվում է կուսակցության ղեկավարության փոփոխություն:

Ընդ որում, կուսակցության բազմաթիվ անդամներ, ովքեր մանր բուրժուաներ են դարձել եւ սովորել են հարմարվողական դիրքորոշմանն ու տրամադրություններին, տեսանելի էնտուզիազմով են ընդունել նոր հովերը նեխած մթնոլորտում: Միաժամանակ, կուսակցության քաղաքական ղեկավարությունը, ինչպես նախկինում, շարունակում է համագործակցության ձգտել, իսկ ավելի ճիշտ, իշխանության համար ծառայություններ մատուցել: (Այդ բազմամյա համագործակցությունը տրամաբանորեն հանգեցրել է նաեւ ՀՀՇ հետ դավադրությանը, ինչը խելքից դուրս է):

ԼՂՀ նախագահական ընտրություններում կուսակցությունն աջակցում է գործող նախագահին: Հայաստանում դեռեւս դրա համար հիմք չկա: Ավելին, գործող նախագահը բացարձակապես շահագրգռված չէ Դաշնակցության աջակցությամբ, սակայն, կուսակցական առաջնորդներին չի լքում «զորակոչվելու» հույսը որպես իշխանության հետ «համագործակցելու» առիթ: Թերեւս, հույսը չի մեռնում նաեւ վերջին պահին, երբ սպառված են բոլոր հույսերը: Զարմանալի «սկզբունքայնություն» եւ «հետեւողականություն», որը կարելի է բացատրել միայն միստիկայով եւ սակրալ պատճառներով:

Իշխանության հետ համագործակցությունը տաբու չէ, սակայն այս դեպքում ի՞նչ նպատակներով: Թերեւս, պարզապես այլ պատճառներ ու հեռանկարներ չկան: Կարելի է բավական մանրամասն դատողություններ անել Դաշնակցության անհաջողությունների մասին, սակայն ինչպես հաջողության սպասել, երբ կուսակցական քաղաքական գործիչներն ու գաղափարախոսները «հայրենիք վերադառնալու» հենց սկզբից հայտարարել են, որ այն սովորական կուսակցություն է, ինչպես մյուսները, եւ դաշնակցականները պետք է այնպիսին լինեն, ինչպիսին մնացյալ ժողովուրդն է:

Ու՞մ է պետք հերթական «սովորական» կուսակցությունը, եւ ու՞մ են պետք «դաշնակցականները», որոնք նույնպիսի մարդիկ են, ինչպես մյուսները: Ավելի լավ է պոզ ու պոչով լինել, քան մյուսների պես: Գործերն այնքան էլ դանդաղ չեն ընթանում, ինչպես թվում է ոմանց, գործը շարժվել է, եւ մնում է աջակցել նրանց, ովքեր ձգտում են փոխել իրավիճակը կուսակցությունում: Իրական գործերն առջեւում են: Չի կարելի ցրվածություն ու կասկածներ թույլ տալ, եկել է բարձր կազմակերպվածության եւ խնդիրները հասկանալու ժամանակը, առջեւում պատերազմն ու հսկայական փոփոխություններն են:

  1. Սեյրան Օհանյանի հրաժեշտի համբույրը
    Մահացած զինվորին ուղղված համբույրը 20-ամյա երիտասարդին հետ չի վերադարձնի, բայց կարող է շրջադարձային լինել
    15:23 19/05/2013
  2. Դիմադրությունը դառնում է Հայաստանի գլխավոր տրենդը
    Ամենագլխավորը՝ ավարտվել է հանրահավաքների, գանգատի ու էմիգրացիայի փուլը
    15:51 18/05/2013
  3. Քանիսի՞ առաջն եք փակելու
    Հատկանշական էր Սեյրան Օհանյանի հայտարարությունը վերանշանակումից հետո. նա ասել էր, որ ինքը հաշվետու է միայն իր վերադասին:
    14:16 18/05/2013
  4. Լռության սիմֆոնիա
    Քաղաքական պատասխանատվությունը նախ այն պետության հանդեպ է, որտեղ դու կաս ու գործում ես
    10:16 18/05/2013
  5. Արեւմուտքի «ավանսը» Հայաստանում այլընտրանք չունի
    Պատկերը կարծես թե հստակ է՝ Միացյալ Նահանգներն ակնարկում է, որ Հայաստանը պետք է ինքը կողմնորոշվի Ռուսաստանի հետ իր հարաբերության հարցում
    09:34 18/05/2013
  6. Միասնության, կամ սպայկայի «խարույկը»
    «Սպայկայում» բռնկված հրդեհը շատ խորհրդանշական էր իշխանական բուրգի միասնականության, կամ հենց այդ բուրգի լեզվով ասած՝ «սպայկայի» ֆոնին:
    14:21 17/05/2013
  7. Ուր է ռուսական վարկի 500 միլիոնը
    Հարց է առաջանում, թե ով է լինելու Հայաստանի պարտատոմսերի գնորդը՝ Արեւմուտքը, թե Ռուսաստանը:
    13:30 17/05/2013
  8. Հայաստանը փոխում է վարկատուին եւ պարտքային կախվածությունը
    Մոսկվան, որը շռայլորեն դուրս է գրում այլ երկրների պարտքերը, Հայաստանի նկատմամբ այլ կանոններ է կիրառում:
    13:07 17/05/2013
  9. Գազի ու լեգիտիմության գինը
    Ոչ լեգիտիմ իշխանությունը չի կարող ինքնուրույն շահեր իրացնել, առավել ևս հանրությունից ինչ որ բաներ պահանջել
    09:38 17/05/2013
  10. Տիգրան Սարգսյանի սենսացիոն հայտարարությունը
    Հայաստանում արժույթի փոխարժեքը, թանկարժեք մետաղների ու սննդամթերքի գները որոշվում են բացառապես տեղական փողատերերի կողմից:
    16:34 16/05/2013