ԱՄՆ հեղափոխությունը Հայաստանում

    • Մեկնաբանություն - Ուրբաթ, 15 Հունիսի 2012, 10:56

Հայաստանում լայն թափով ծավալվող ներիշխանական պայքարի ֆոնին, բավական հետաքրքրական զարգացումներ են տեղի ունենում նաեւ տնտեսական դաշտում: Մասնավորապես, այստեղ կարծես թե զգալի աշխուժացել է Միացյալ Նահանգները: Հայաստանում այդ երկրի դեսպանատունը կազմակերպել էր տնտեսական համաժողով, որի թեման Հայաստանում տնտեսական դաշտում բացակայող մրցակցությունն էր եւ այն ապահովելու համար անհրաժեշտ լուծումները:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարել էր, որ եթե երկրում լինի կանխատեսելի հարկային ու մաքսային համակարգ, օրենքի գերակայություն, ապա ամերիկյան ընկերությունները ներդրումներ կանեն Հայաստանում:

Իսկ ինչ ներդրումների մասին կարող է լինել խոսքը, եթե մի պահ ենթադրենք, որ Հայաստանի իշխանությունն իրապես կցուցաբերի տնտեսական մրցակցություն եւ օրենքի գերակայություն ապահովելու կամք:

Այդ տեսանկյունից, հետաքրքրական է վարչապետ Տիգրան Սարգսյանի տարիներ առաջ ունեցած հեռուստահարցազրույցներից մեկը, որում նա հայտարարեց, թե Հայաստանը չի կարող թեթեւ արդյունաբերության ոլորտում մրցակցել Չինաստանի կամ Հնդկաստանի հետ, այլ Հայաստանի տնտեսական հեռանկարն առավել մոտ պետք է լինի ԱՄՆ տնտեսությանը, որը ներկայում կանգնած է գիտահեն, տեխնոլոգիական արտադրության վրա:

Հայաստանի պարագայում դա թվում է հավակնոտ: Բայց, իրավիճակը կամ պատկերը կարող է փոխվել, եթե այդ ոլորտում Միացյալ Նահանգներն ու Հայաստանը դառնում են իրական գործընկերներ: Հայաստանի տնտեսությունը իրապես կարող է փոխվել, եթե իշխանությունը կամք ունենա երկրում արագորեն կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան ամերիկյան ընկերություններին ներդրումներ կատարել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ոլորտը լինի բաց, որ ոլորտային քաղաքականությունը բացարձակապես զերծ լինի կլանային մտածողությունից, քվոտաներից, որ ոլորտում ներգրավված հայկական ընկերությունների համար ապահովվի մրցակցային հավասար դաշտ, ազատ գործունեության միջավայր, եւ նրանք կարողանան մրցակցել նաեւ արտերկրից առավել ազդեցիկ գործընկերների հետ հարաբերություն հաստատելու եւ նրանց շահեկան առաջարկներ ներկայացնելու հարցում:

Հայաստանում ներկայում մտմտում են տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն հիմնելու մասին: Ինչ է տալու այն, հարկատուների վրա ավելորդ բեռ լինելուց բացի: Հազիվ թե այդ նախարարությունը պետությանը եւ դրա զարգացմանը տա ավելին, քան ասենք տվեց նորաստեղծ Սփյուռքի նախարարությունը, որը պետական “տուրգործակալությունից” հեռուն չգնաց, թեեւ հանուն արդարության պետք է նկատել, որ այդ ոլորտում նախարարությունը մի պահ նույնիսկ տիեզերական տուրիզմի աննախադեպ նվաճման էր հասնելու, պարզապես Արթուր Պողոսյանը հուսախաբ արեց:

Ինչ է անելու Հայաստանի ՏՏ նախարարը, “իր” բաժին պողոսյաններին ընդունել ու ճանապարհելուց բացի:

Նոր նախարարության փոխարեն, թերեւս արժե, որ աշխատեն «հին» նախարարությունները եւ այլ պետական գերատեսչություներն ու կազմակերպությունները, որոնց լիազորությունները միանգամայն բավարար են Հայաստանում տնտեսական ցանկացած ոլորտ, մասնավորապես նաեւ ՏՏ ոլորտը գրագետ կարգավորելու, այդ ոլորտում ազատ մրցակցություն ապահովելու եւ գոնե այդ ոլորտը թայֆայականությունից զերծ պահելու համար:

Այդ պարագայում, ԱՄՆ տնտեսության որակական հեռանկարը Հայաստանի համար ոչ թե պարծեկոտ եւ ծիծաղելի հավակնություն, այլ իրատեսական սցենար կարող է լինել, առավել եւս, որ ԱՄՆ կարծես թե հայտնում է այդ սցենարին աջակցության պատրաստակամություն:

  1. Հեղափոխություն Հայաստանի ընդերքում
    ԱՄՆ մասնագետները Հայաստանում ուսումնասիրել են շերտաքարային գազի պաշարները, որի արդյունքի մասին զեկույցը կներկայացվի հանրությանը:
    19:43 22/05/2013
  2. Ինտելեկտն ու գիտելիքը «խոզերի» բուֆեր դարձնելու գինը
    Իշխանությունն այսօր հենվել է երկու հիմնական բուֆերի վրա՝ ինտելեկտուալ բուֆեր եւ այլընտրանքային բուֆեր՝ ի դեմս ԲՀԿ-ի:
    17:22 22/05/2013
  3. Գագիկ Խաչատրյանը հավատո՞ւմ է Աստծուն
    Մատթեոսը հավատաց Աստծուն:
    14:57 22/05/2013
  4. Այլընտրանքային էներգետիկայի շարիկները
    Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կազմակերպել է էներգետիկ ոլորտի հեռանկարներին վերաբերող քննարկում, որին մասնակցել են նաեւ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները:
    13:03 22/05/2013
  5. Գեներալների հայելին
    Բանակում տեղի ունեցած յուրաքանչյուր ողբերգության կամ դրանից բխող հանրային աղմուկի առիթով առաջ է գալիս այն տեսակետը, թե բանակը հասարակության հայելին է
    10:05 22/05/2013
  6. Գողացված բյուջեն ու հանգանակությունը
    Հովիկ Աբրահամյանը որոշել է իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել Արմավիրի մարզի կարկուտից տուժած գյուղացիներին:
    19:25 21/05/2013
  7. Կառավարությունը մայիսի 23-ին պետք չի լինի
    Հողն ու ցանքսերը գյուղացիների մասնավոր սեփականությունն են, եւ նրանք չպետք է հույս դնեն կառավարության վրա:
    16:34 21/05/2013
  8. Ծանր ճգնաժամն իշխանության ներսում
    Սեւան-Երեւան մայրուղու վրա մայիսի 18-ին տեղի ունեցած իրադարձությունները շարունակում են թեժ մնալ հանրային քննարկումներում:
    16:09 21/05/2013
  9. Սովորական կողոպուտի վկաները
    Հայաստանում օրենք չկա գերշահույթի եւ մարժայի սահմանափակման մասին: Դրա պատճառով, ոչ թե արդյունաբերությունն է զարգանում, այլ ներմուծումը:
    14:37 21/05/2013
  10. «Մտքի հեղափոխությունն» ու բնազդի ապստամբությունը
    Վարչապետն իրավացի է՝ ՀՀԿ-ի անկումը լինելու է բոլորի անկումը: Ինչն է խնդիրը:
    11:49 21/05/2013