Ինչու է Արեւմուտքն ընտրել Սարգսյանին

    • Մեկնաբանություն - Չորեքշաբթի, 13 Հունիսի 2012, 12:54

Վերջապես հայկական հրապարակախոսությունը հասավ այդ հարցին, ընդ որում, Նաիրա Հայրումյանը, ով հստակ պատկերացնում է, ով է բարեկամը եւ ով թշնամին, իսկ ով հենց այնպես «զբոսնելու» է դուրս եկել, այդ հարցը տվել է «ճակատին»: Իրականում, այդ հարցը հայկական քաղաքական դասին հուզում է բացառապես մի պատճառով՝ որքանով է արեւմտյան հանրությունը «հովանավորել» Սերժ Սարգսյանին, եւ որքանով՝ ակտուալ եւ ակտուալությունից զրկված ընդդիմությանը:

Տեր-Պետրոսյանի գլխավորած խմբավորմանը, որն արդեն իդենտիկության խնդիր ունի, այդ թվում եւ անվանման, բացարձակապես չի հուզում Հայաստանի ներկայիս իշխող վարչակազմի ոչ դրականը, ոչ էլ բացասականը: Այդ խմբավորման գործիչները հետեւյալ կերպ են մտածում. հայ-թուրքական հարաբերության կարգավորումը դրական քաղաքականություն է միայն այն դեպքում, եթե դա իրենք են վարում, Ղարաբաղի հանձնումը թշնամուն լիովին հնարավոր ու անհրաժեշտ է, եթե դա անում են իրենք: Որեւէ այլ տրամաբանություն Տեր-Պետրոսյանի ու նրա զինակիցների մոտ բացակայում է:

Ներկայում ասպարեզ է հանվել «հովանոցի» հարցը, որը փորձում են Սերժ Սարգսյանի համար պատրաստել ԱՄՆ, ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը (առայժմ հայտնի չէ, թե որքանով է դա իրագործելի):

Իսկապես, զարմանալի իրադարձություններ են: Սերժ Սարգսյանը երկար տարիներ կատարում էր «Ռուսաստանի հարցով արտաքին գործերի նախարարի» դերը, եւ Հայաստանում չկա մեկը, ով այդքան սերտ ու շատ համագործակցել է Ռուսաստանի հետ, ընդ որում՝ տարբեր իրավիճակներում, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում: Ընդ որում, բոլորին քաջ հայտնի է, որ ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանը, երբեւէ չէին հասնի քաղաքական հաջողությունների, եթե չլինեին Հայոց համազգային շարժման էլիտայի մաս:

Թերեւս, Տեր-Պետրոսյանից հետո հենց Սարգսյանը եւ Քոչարյանն են եղել Հայոց համազգային շարժման երկրորդ ու երրորդ դեմքերը, ըստ կատարած խնդիրների ամբողջության: Եթե Տեր-Պետրոսյանի խմբավորումը ներկայում լիներ իշխանության, նրանք «կլիզեին» ՆԱՏՕ-ի սապոգները, եթե իհարկե թույլ տային: Ներկայում նրանց խնդիրը ի՞նչը կասկածի տակ դնելն է: Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հե՞տ: Իհարկե, արժանապատիվ գործ չէ, եւ գլխավորը՝ ի՞նչ փաստարկներ են պետք, որպեսզի վարկաբեկեն այդ քաղաքականությունը:

Եվ այնուամենայնիվ, ինչո՞ւ է Արեւմուտքն ընտրել Սերժ Սարգսյանին: Նաիրա Հայրումյանը հարց է տվել, որը դեռ երկար ժամանակ կլինի ակտուալ:

Շատ բան (բայց ոչ ամեն ինչ) տրվում է համեմատության մեջ: Եթե Սահակաշվիլին իր համաքաղաքացիներին տանկերով ճնշեր Ռուսթավելի պողոտայում, այդ ժամանակ էլ, որոշ քննադատությունից հետո, կմնար յուրային ամերիկացիների ու եվրոպացիների համար: Այսպիսով, ո՞րն է Սերժ Սարգսյանի իրավիճակի ընկալման բարդությունը, եւ ինչո՞ւ է Արեւմուտքն ընտրել նրան: Որովհետեւ նա նախընտրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորո՞ւմը: Քանի որ ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ն ցանկացել են Ռուսաստանի տակից հանել տարածաշրջանում վերջին բա՞րձը:

Եթե խնդիրները դիտարկենք նման կերպ, ստիպված ենք բախվել տարածաշրջանային ու համաշխարհային քաղաքականության վերաբերյալ հերթական պատրանքներին: Սերժ Սարգսյանն Արեւմուտքին միանշանակ ազդանշան է տվել, որ պատրաստ է այնպիսի քայլի, ինչպիսին է Թուրքիայի սահմանների ճանաչումը: Դրանով Սերժ Սարգսյանը կրկնակի սխալ է գործել: Նախ, նա ենթադրել է, որ ի վիճակի է այդ քաղաքականությունը հասցնել մինչեւ վերջ, այսինքն՝ կատարել իր պարտավորությունները: Երկրորդ, նա այդպես էլ երեւի չի հասկացել, որ ոչ ամերիկացիներին, ոչ էլ եվրոպացիներին բացարձակապես պետք չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը:

Հայաստանին տրվում է Թուրքիայի էքսպանսիան զսպելու գործառույթը, այդ թվում նաեւ եվրոպական ուղղությամբ: Դա չընկալելը արդյունք է հայ դիվանագետների սահմանափակ դիանագիտական եւ քաղաքական գործունեության: Թեեւ, որն է դիվանագետների մեղքը, եթե այնպիսի քաղաքական «հանճարներ», ինչպիսիք են ընդդիմության լիդերները, մտածում եւ դատողություններ են անում լիովին նույն կերպ, ինչպես Սերժ Սարգսյանն ու նրա թիմը: Ամերիկացիներն ու եվրոպացիները «փրկեցին» Հայաստանը եւ նրա նախագահին, տապալելով «կարգավորման» գործընթացը, Թուրքիային հասկացնելով, որ ամենեւին չեն պատրաստվում փակել «հայկական հարցը»: Ո՞ւմ են պետք այնպիսի երկիրն ու նրա նախագահը, որոնք դարձել են Թուրքիայի հաճախորդը:

Իհարկե, լավ կլիներ Ռուսաստանին ցուցադրել հարավային ուղղությամբ նրա գլխավոր գործընկերոջ հետ հարաբերությունների խոցելիությունը, սակայն Արեւմուտքն այնքան մանր չէ, որ սեփական քաղաքականությունը սահմանափակի այդքան աննշան խնդրով: Աշխարհքաղաքական ստեղծված իրավիճակում, երբ բոլոր ֆիգուրները տարածաշրջանում վերջնականապես բաշխվել են, մնում է միայն մեկը, որը կարող էր ազդեցություն ունենալ սուր իրավիճակներում գործընթացների կառավարման վրա: Հայաստանն Արեւմուտքին հետաքրքրում է ամենեւին ոչ որպես մեկուսացված ու ձայնազուրկ օբյեկտ, այլ, հակառակը, որպես Ռուսաստանի սերտ գործընկեր, որն ակտիվ մասնակցում է ՀԱՊԿ-ում, ինչպես նաեւ սերտ հարաբերություններ կառուցում Իրանի հետ:

Ռուսաստանն ու Իրանն արեւմտյան հանրության աշխարհքաղաքականության եւ ռազմավարության բավական կարեւոր կողմնորոշիչներ են, եւ ցանկացած պետություն, որ գտնվում է այս երկու պետությունների ուղեծրում, հատուկ ուշադրություն է գրավելու: Ռուսաստանի ու Իրանի հանդեպ Արեւմուտքի քաղաքականությունը ոչ թե նրանց ոչնչացնելու, այլ ենթարկելու մեջ է, եւ հենց դա է տվյալ մասշտաբային խաղի առանցքային հանգամանքը:

Սերժ Սարգսյանը «յուրօրինակ» քաղաքական դեմք է. նրա թիմը ոչ միայն խորհրդարանի ընտրությունն անցկացրեց իշխող կուսակցության ակնհայտ օգուտով, երբ դա անհնար էր, այլեւ արդարացիորեն ընդդիմադիրներին հատկացրեց ուղիղ այնքան, որքան հնարավոր էր. իշխող ռեժիմը մարդկանց չի գնդակահարում փողոցներում եւ փող չի ծախսում այլախոհներին պահելու համար, չի հրաժարվում Ադրբեջանի հետ բանակցելուց, չնայած նվաստացուցիչ իրավիճակին եւ սահմաններին մեր տղաների գնդակահարությանը, հայկական կառավարությունն այդպես էլ որեւէ քայլ չարեց դատապարտելու Արեւմուտքին՝ Ադրբեջանում բարբարոսական ռեժիմին աջակցելու եւ Թուրքիայի քաղաքականության կրկնության համար, եւ, վերջապես, մնալով ռուսական քաղաքականության ուղեծրում, ռեժիմն անկեղծորեն ձգտում է ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ համագործակցության զարգացման, տնտեսական ճգնաժամի պայմաններում իրականացվում է բազմաքանակ զինված ուժերի վերահսկողություն:

Այս ամենը պարզապես գյուտ է Արեւմուտքի համար, որին առավելապես հետաքրքրում է համագործակցության զարգացումը ոչ թե անվտանգություն սպառողների, այլ անվտանգության պրովայդերների հետ:

Ենթադրենք, ներկայում Հայաստանի նախագահը ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլ Ռոբերտ Քոչարյանը, որն Արեւմուտքին մերձենալու նման քաղաքականություն վարեր, իսկ դա նա կաներ անպայման, դրանում պետք չէ կասկածել: Թե՞ նրա արտգործնախարար Վարդան Օսկանյանը չէր իրականացնի նման քաղաքականություն:

Հնարավոր է, բրիտանացիները գոհ չէին լինի Քոչարյանի անձից, իսկ ռուսները՝ Օսկանյանի, սակայն դրանք մանրուքներ են, որոնք որեւէ կերպ չեն ազդում քաղաքականության վրա: Այդպիսով, հարցն ունի սպառիչ պատասխան, այն է՝ խնդիրը պետք է լուծվի եւ ցանկալի է՝ հնարավորինս շուտ, եւ Հայաստանի նախագահի պաշտոնին իդեալական մարդու ոչ ոք չի սպասի: Արեւմտյան հանրությունն ունի այն, ինչ ունի:

Սակայն մենք փորձեցինք պատասխանել Նաիրա Հայրումյանի հարցին՝ ինչու է Արեւմուտքն ընտրել Սերժ Սարգսյանին, սակայն մնում է մեկ այլ հարց, որն առավել կարեւոր է՝ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն ընտրել Արեւմուտքը: Հնարավոր է, այս հարցն առավել հետաքրքիր է:

Սակայն խնդիրը չի կարող լուծվել հարց ու պատասխանով: Խնդիրը բոլորովին այլ բանում է: Ո՞վ կարող է ուրախանալ սահմանին մեր մարդկանց մահով: Ո՞վ կարող է հույս պահել Թուրքիայի հետ սահմանի ճանաչմանը: Ո՞վ կարող է հուսալ մեր հողերը թշնամուն հանձնելուն: Ո՞վ կարող է կառուցել սեփական տրամաբանությունը որքան վատ, այնքան լավ սկզբունքով: Եւ հուսալ, որ կգա իրենց ժամանակը, կլինի իրենց իշխանությունը, հերթական գողականը: Միայն տականքը, այն էլ՝ երեւանյան հատուկ տեսակի:

  1. Ինչպես են Հովիկ Աբրահամյանին գցել թակարդը
    Երեւի թե կասկած չկա, որ կառավարության այդ թակարդում հայտնվել են ուրիշ «մկներ» էլ, որոնք հանդիսանում են խոշոր հողատերեր
    17:33 18/06/2013
  2. Տիգրան Սարգսյանը կդիմանա՞ մինչեւ նոյեմբեր
    Վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ արշավը թափ է հավաքում:
    14:48 18/06/2013
  3. Ռուսական տանկերը կկրակեն Ղարաբաղի ուղղությամբ
    Ռուսաստանը Ադրբեջանին մոտ 1 միլիարդ դոլարի զենք է մատակարարում՝ ցամաքային տեխնիկայի տեսքով:
    11:04 18/06/2013
  4. Խորհրդային Հայաստանի սպառումը. Մոսկվան տանում է իրենը
    Ռուսաստանն իրենը տանելու է անշրջելիորեն: Եվ ի վերջո, դա ըստ էության հենց իրենն է, այսինքն խորհրդա-ռուսական համակարգից եկողը:
    10:42 18/06/2013
  5. Պուտինն «ինչ-որ հեռացող, հոգեւոր…» բան է առաջարկում
    Պուտինը ոչ այնքան որոշակի, սակայն բավական ամբողջական ընտրություն է ներկայացրել, որի առաջ կանգնել են Հայաստանն ու նրա նման երկրները:
    09:27 18/06/2013
  6. Ամուլսարը եւ իշխանության լեգիտիմության հարցը
    Հանքարդյունաբերության ոլորտը թափանցիկ չէ, ու եթե այս մակարդակում այն սկսի ինտեգրվել բիզնես-քաղաքական խոշոր շահարկումների մեջ, թափանցիկության հույս ընդհանրապես կարող է չլինել:
    17:11 17/06/2013
  7. Սերժ Սարգսյանը նոր խաղացող է մտցրել դաշտ
    Վարչապետի օֆշորային պատմությունը հիմք տվեց ենթադրությունների եւ կանխատեսումների
    16:22 17/06/2013
  8. Խուժանի «ռենեսանսը», կամ ով է իրականում կառավարում Երեւանը
    Տարոն Մարգարյանը իդեալական քաղաքապետ է բոլոր նրանց համար, ովքեր մինչ այժմ «ամաչում էին» լիովին դուրս գալ ստվերից:
    11:09 17/06/2013
  9. Սարերի քամին այլ կողմ է փչում
    Անհրաժեշտ է վերանայել «մենք թիմ չունենք, մեր թիմը ժողովուրդն» է հակաքաղաքական մոտեցումը
    09:40 17/06/2013
  10. Ժառանգությանը Գազ են տվել
    Ժառանգությանը պարզապես ծաղրել են եւ ցույց տվել նրա ներկայիս իրական վիճակն ու դերը:
    15:42 16/06/2013