Իշխանությունը կվճարի՞ Կոնգրեսին

    • Մեկնաբանություն - Ուրբաթ, 01 Հունիսի 2012, 10:20

Ինչպես հայտնի է, Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է, որ Հայաստանի խորհրդարանի 2012 թվականի մայիսի 6-ի ընտրության արդյունքը բողոքարկելու է ընդհուպ Եվրոպական դատարան: Հայաստանի Սահմանադրական դատարանը չբավարարեց ընտրությունը բողոքարկելու ՀԱԿ դիմումը: Այդպիսով, Հայ ազգային կոնգրեսը արդեն կարող է դիմել Եվրոպական դատարան, եւ թերեւս հենց այդպես էլ կվարվի, ինչպես ասել է Սահմանադրական դատարանում հայցի ընթացքում Կոնգրեսի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը:

Ինչ կտա Մարդու իրավունքի եվրոպական դատարանը Կոնգրեսին:

Հայաստանի խորհրդարանի ընտրության հարցի քննարկումը ՄԻԵԴ-ում, թերեւս մի փոքր հնչեղություն կապահովի, այն առումով, որ հարցը քննարկվում է Եվրոպայում, ինչը Կոնգրեսի առաջնորդներին հնարավորություն կտա հանրահավաքի հարթակից կամ ասենք խորհրդարանի ամբիոնից հայտարարել, որ իրենք կարողացել են ընտրակեղծիքի հարցը միջազգայնացնել եւ դարձնել լուրջ միջազգային քննարկման առարկա:

Դա կարող է լինել Կոնգրեսի բարոյական հաղթանակը, բայց անշուշտ պարզ է, որ ՄԻԵԴ-ը չի վերանայելու Հայաստանի խորհրդարանի ընտրության պաշտոնական արդյունքը, իսկ Եվրոպան էլ ՄԻԵԴ որեւէ որոշում ի գիտություն է ընդունելու միայն դրա քաղաքական անհրաժեշտության դեպքում, թեեւ պարզ է, որ այդ անհրաժեշտության պարագայում Եվրոպան Հայաստանի իշխանության վրա ճնշում բանեցնելու բազմաթիվ այլ լծակներ ունի:

Մարդու Իրավունքի Եվրոպական դատարանի միակ առարկայական արդյունքը կարող է լինել այն, որ դատարանը իշխանությանը պարտադրի Կոնգրեսին փոխհատուցում տալ ինչ-ինչ իրավունքների խախտման համար, որ տեղի են ունեցել Հայաստանի դատական ատյաններում ընտրությունը բողոքարկելու գործընթացի, կամ դրա փորձերի ընթացքում: Օրինակ, ՄԻԵԴ-ը կարող է փաստել, որ Հայաստանի դատական համակարգը չի տալիս ընտրական գործընթացը դյուրին կերպով բողոքարկելու հնարավորություն, ինչը սահմանափակում է մարդու իրավունքը: Օրինակ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը այդ խնդրի մասին բարձրաձայնում էր դեռեւս մայիսի 6-ին Միասնական շտաբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում:

Եվրոպական դատարանը, օրինակ, կարող է մատնանշել այդ թերությունը, նաեւ հայտարարել, որ Հայաստանի իշխանությունը պետք է քայլեր անի դատաիրավական համակարգը բարեփոխելու ուղղությամբ, իսկ քանի դեռ այդ քայլերը չկան, իշխանությունը պետք է փոխհատուցի տվյալ դեպքում Կոնգրեսի իրավունքների սահմանափակումը:

Այդպիսով, միգուցե իշխանությանը պարտադրեն որոշակի քանակությամբ ֆինանսական փոխհատուցում տրամադրել Կոնգրեսին, նրա հանդեպ իրավացի չլինելու համար: Դա Կոնգրեսի բարոյական հաղթանակի տեսլականը մի քիչ էլ կֆինանսականացնի, ինչը թերեւս կարող է լինել ընդդիմության առարկայական օգուտը ՄԻԵԴ դիմելուց:

Իսկ այդ փողը Կոնգրեսը կարող է օգտագործել խորհրդարանի հաջորդ ընտրությանը, հատկապես որ մայիսի 6-ը ցույց տվեց, թե որքան մեծ նշանակություն ունի փողը այդ ընտրության ժամանակ:

  1. Հեղափոխություն Հայաստանի ընդերքում
    ԱՄՆ մասնագետները Հայաստանում ուսումնասիրել են շերտաքարային գազի պաշարները, որի արդյունքի մասին զեկույցը կներկայացվի հանրությանը:
    19:43 22/05/2013
  2. Ինտելեկտն ու գիտելիքը «խոզերի» բուֆեր դարձնելու գինը
    Իշխանությունն այսօր հենվել է երկու հիմնական բուֆերի վրա՝ ինտելեկտուալ բուֆեր եւ այլընտրանքային բուֆեր՝ ի դեմս ԲՀԿ-ի:
    17:22 22/05/2013
  3. Գագիկ Խաչատրյանը հավատո՞ւմ է Աստծուն
    Մատթեոսը հավատաց Աստծուն:
    14:57 22/05/2013
  4. Այլընտրանքային էներգետիկայի շարիկները
    Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կազմակերպել է էներգետիկ ոլորտի հեռանկարներին վերաբերող քննարկում, որին մասնակցել են նաեւ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները:
    13:03 22/05/2013
  5. Գեներալների հայելին
    Բանակում տեղի ունեցած յուրաքանչյուր ողբերգության կամ դրանից բխող հանրային աղմուկի առիթով առաջ է գալիս այն տեսակետը, թե բանակը հասարակության հայելին է
    10:05 22/05/2013
  6. Գողացված բյուջեն ու հանգանակությունը
    Հովիկ Աբրահամյանը որոշել է իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել Արմավիրի մարզի կարկուտից տուժած գյուղացիներին:
    19:25 21/05/2013
  7. Կառավարությունը մայիսի 23-ին պետք չի լինի
    Հողն ու ցանքսերը գյուղացիների մասնավոր սեփականությունն են, եւ նրանք չպետք է հույս դնեն կառավարության վրա:
    16:34 21/05/2013
  8. Ծանր ճգնաժամն իշխանության ներսում
    Սեւան-Երեւան մայրուղու վրա մայիսի 18-ին տեղի ունեցած իրադարձությունները շարունակում են թեժ մնալ հանրային քննարկումներում:
    16:09 21/05/2013
  9. Սովորական կողոպուտի վկաները
    Հայաստանում օրենք չկա գերշահույթի եւ մարժայի սահմանափակման մասին: Դրա պատճառով, ոչ թե արդյունաբերությունն է զարգանում, այլ ներմուծումը:
    14:37 21/05/2013
  10. «Մտքի հեղափոխությունն» ու բնազդի ապստամբությունը
    Վարչապետն իրավացի է՝ ՀՀԿ-ի անկումը լինելու է բոլորի անկումը: Ինչն է խնդիրը:
    11:49 21/05/2013