Ահա եղբայր, քեզ մի մանդատ

    • Մեկնաբանություն - Չորեքշաբթի, 30 Մայիսի 2012, 15:49

Սահմանադրական դատարանը հեռացել է խորհրդակցության, որից հետո որոշում կկայացնի մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու Կոնգրեսի հայցի վերաբերյալ:

Կոնգրեսը ներկայացրել է խախտումների բավական մեծ փաստական ցուցակ, հայտարարելով, որ Հանրապետական կուսակցության օգտին կեղծվել են ավելի քան կես միլիոն քվեաթերթիկներ: ՀԱԿ-ը նաև կարծում է, որ մինչև ժամը 11-ը 380 հազար ընտրողների քվեարկությունը կազմակերպված էր իշխանության կողմից, և բազմակի քվեարկության համար նրանց մի ընտրատարածքից տեղափոխում էին այլ ընտրատարածք: Բացի դրանից, Կոնգրեսը վստահ է, որ իշխանությունը ընտրողներին ճնշում ու կաշառում էր:

Ընտրություններից հետո մոտավորապես նույն բանն էին հայտարարում և Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը, և ՀՅԴ-ն, և Ժառանգությունը, և Կոմունիստական կուսակցությունը: Վերոնշյալ խախտումների մասին գրված է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, Եվրախորհդրի և մյուս դիտորդական կազմակերպությունների զեկույցների մեջ:

ԿԸՀ-ը և Հանրապետական կուսակցությունը հերքում են մեղադրանքները: Ավելի ճիշտ, ոչ թե հերքում են, այլ փորձում են ապացուցել, որ այդ խախտումները չեն ազդել ընտրությունների ընթացքի վրա: Եվ Սահմանադրական դատարանը, հավանաբար, իր դեմքը պահպանելու համար, նույնպես կհայտարարի, որ խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Սակայն, այդպես էլ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել ցնդող թանաքի, կաշառքի, ընտրողներին ճնշելու համար: Ոչ ոք այդպես էլ չի ասել, թե խախտումների ինչ քանակ պետք է լինի, որպեսզի ընտրությունները չեղյալ համարվեն:

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը Սահմանադրական դատարանում ասել է, որ խախտումները ոչ միայն ազդել են ընտրությունների արդյունքների վրա, այլ նաև վերջնականապես վարկաբեկել են Հայաստանի ընտրական համակարգը:

Դա իսկապես այդպես է, և հարցը նույնիսկ այն չէ, թե ով է մտել խորհրդարան ընտրությունների արդյունքում, խնդիրը ընտրական համակարգի, ՍԴ-ի հանդեպ անվստահությունն է: Իրականում ոչ Կոնգրեսը, ոչ էլ որեւէ մեկը չեն հավատում Սահմանադրական դատարանի արդարարադատությանը, որը դեռ մինչև ընտրություններն է ապացուցել, որ կատարում է իշխանության հրամանները:

Շատերը մայիսի 6-ի ընտրությունները համարում են ամենավատը պատմության մեջ: Առաջին հերթին այն պատճառով, որ ընտրակեղծիքներն այնքան էին հղկվել, որ թվում էին գրեթե լեգիտիմ: Եվ եթե նախկինում կարելի էր բռնել ընտրակեղծարարի ձեռքը, ապա այս անգամ «բռնացնելու» բան չկար:

Ինչպիսին կլինի նախագահական ընտրությունը: Դրանց տեխնոլոգիան մի փոքր տարբերվում է, պայքարը շատ է անձնականացված, և եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ պայքար էր գնում խորհրդարանական տեղերի համար, ապա նախագահականի դեպքում կա մեկ խնդիր. կընտրեն, թե ոչ: Եվ դիմակայությունն անխուսափելի է, եթե իհարկե, պայքարը չբեմադրվի նախօրոք մշակված ծրագրով:

  1. Միասնության, կամ սպայկայի «խարույկը»
    «Սպայկայում» բռնկված հրդեհը շատ խորհրդանշական էր իշխանական բուրգի միասնականության, կամ հենց այդ բուրգի լեզվով ասած՝ «սպայկայի» ֆոնին:
    14:21 17/05/2013
  2. Ուր է ռուսական վարկի 500 միլիոնը
    Հարց է առաջանում, թե ով է լինելու Հայաստանի պարտատոմսերի գնորդը՝ Արեւմուտքը, թե Ռուսաստանը:
    13:30 17/05/2013
  3. Հայաստանը փոխում է վարկատուին եւ պարտքային կախվածությունը
    Մոսկվան, որը շռայլորեն դուրս է գրում այլ երկրների պարտքերը, Հայաստանի նկատմամբ այլ կանոններ է կիրառում:
    13:07 17/05/2013
  4. Գազի ու լեգիտիմության գինը
    Ոչ լեգիտիմ իշխանությունը չի կարող ինքնուրույն շահեր իրացնել, առավել ևս հանրությունից ինչ որ բաներ պահանջել
    09:38 17/05/2013
  5. Տիգրան Սարգսյանի սենսացիոն հայտարարությունը
    Հայաստանում արժույթի փոխարժեքը, թանկարժեք մետաղների ու սննդամթերքի գները որոշվում են բացառապես տեղական փողատերերի կողմից:
    16:34 16/05/2013
  6. Մոսկվան Հայաստանում կարող է դիմել իր վերջին հույսին
    Հայաստանին այլեւս գազով եւ տնտեսա-մարդասիրական շանտաժներով պահել անկարող Ռուսաստանը կարող է դիմել իր վերջին հույսին
    13:57 16/05/2013
  7. Օպերացիա «30 արծաթ»
    Հազիվ թե Տիգրան Սարգսյանը գազը սուբսիդավորի իր ունեցվածքի հաշվին, կամ ասենք Հովիկ Աբրահամյանի, Տարոն Մարգարյանի
    13:32 16/05/2013
  8. Տնտեսվարողների միակ փրկությունը դառնում է ստվերը
    Բանկերի շահույթի նվազումը խոսում է կամ տնտեսական անկման, կամ էլ տնտեսության մեջ ստվերային մասի աճի մասին:
    11:49 16/05/2013
  9. Միթե նույն այդ բնազդով չի առաջնորդվում օլիգարխը
    Արժանապատիվ հասարակություն՝ որպես սեփական գոյության պլատֆորմ, անհրաժեշտ է միայն արժանապատվության զգացում ունեցող էլիտաներին
    09:26 16/05/2013
  10. Գազի գինը եւ հայկական հեղափոխությունը
    Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է գազի գնի թանկացման դեմ պայքարի խումբ, որն արդեն ունի 700-ից ավելի անդամ:
    18:52 15/05/2013