Որոշումները կարելի է փողոցում ընդունել

    • Մեկնաբանություն - Հինգշաբթի, 24 Մայիսի 2012, 18:21

Սարդարապատ շարժման նախաձեռնող խումբն առաջարկում է անարյուն իշխանափոխություն այլընտրանքային խորհրդարան ստեղծելու միջոցով: Այդ կարգի մի բան էլ առաջարկել էր Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Իսկ Ժառանգության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը հայտարարել է, որ իր կուսակցությունը դեռ չի որոշել՝ վերցնել մանդատները, թե փողոց դուրս գալ:

Փողոցը, որպես իրենց վարկաբեկած ինստիտուտների այլընտրանք, Հայաստանում դիտվում է որպես ժամանակի կորուստ: Որպես փաստարկ բերվում է Հայ ազգային կոնգրեսի օրինակը, որի փողոցային պայքարը հանգեցրել է նրան, որ եթե 2008 թ. Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնական տվյալներով հավաքել է 22 %, ապա 2012 թ. ՀԱԿ-ը հազիվ է հաղթահարել 7 %-ը:

Սակայն կա նաեւ հակափաստարկը: Դա Մաշտոցի պուրակի հարցով Քաղաքացիական դատարանի վճիռն է, որը, փաստացի, քաղաքապետարանը ստիպված է եղել կատարել: Դա աննախադեպ փաստ է, երբ քաղաքացիական կառույցը որոշում է ընդունում, եւ այն իրականացվում է:

Այս նախադեպը չպետք է աննկատ անցնի, դրա արդյունավետ մեխանիզմը կարող է օգտագործվել բոլոր նրանց կողմից, ովքեր ցանկանում են մասնակցել որոշումների ընդունմանը: Եվ քանի որ պետական մարմինների՝ խորհրդարանի, կառավարության միջոցով այն հնարավոր չի թվում, պետք է այլ մեխանիզմ մտածել:

Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքային մարտավարությունն արդյունավետ էր միայն այն ժամանակ, երբ կոնկրետ պահանջներ էին դրվում: Հենց քաղբանտարկյալների, Ազատության հրապարակի բացման եւ հանրահավաքների թույլտվության հստակ պահանջների ձեւակերպումից հետո առաջընթաց արձանագրվեց: Առավել եւս, որ դրանք ամենամարդաշատ հանրահավաքներն էին:

Ազդեցություն է ունեցել նաեւ կոնկրետ պաշտոնյաների հրաժարականի պահանջը: Հանհարավաքներից մեկի ժամանակ ներկայացված ցուցակից հետո մի շարք պաշտոնյաներ հեռացվել են պաշտոնից: Դա նույնպես հստակ ձեւակերպման շնորհիվ է, ինչպես նաեւ այն բանի, որ Կոնգրեսը նշել էր այն միջոցառումները, որոնք պետք է ձեռնարկեր, եթե պահանջը չիրականանար:

Հետո պահանջներն ավել ամորֆ դարձան, իսկ հայտարարությունը, որ Կոնգրեսն ուժային ճանապարհով չի գնա, լրիվ հանգստացրեց իշխանությանը, եւ այն չընդունեց արտահերթ ընտրությունների վերաբերյալ պահանջը: Օրինակ, եթե այդ պահանջն ուղեկցվեր քաղաքացիական անհնազանդությամբ, այլ ոչ թե երկխոսությանը պատրաստակամությամբ, իշխանությունը հնարավոր է զիջեր:

Մաշտոցի պուրակի օրինակը ցույց է տվել, որ կարելի է որոշում կայացնել եւ ստիպել, որ այն ընդունվի: Մարդիկ կոնկրետ որոշում էին կայացրել՝ ապամոնտաժել կրպակները, իրավաբանորեն հիմնավորել էին իրենց իրավունքը, եւ մարդիկ էին գտնվել, ովքեր պատրաստակամություն են հայտնել իրականացնել այդ որոշումը: Սերժ Սարգսյանը փաստացի եկավ Մաշտոցի պուրակ միայն այն բանի համար, որ չստացվի իբր քաղաքապետարանը Քաղաքացիական դատարանի որոշումն է իրականացրել:

Այլընտրանքային քաղաքացիական իշխանությունն ամենեւին էլ ստվերային կառավարություն չէ, որը գոյություն ունի շատ երկրներում: Պարզապես, այլընտրանքային իշխանությունը պետք է խնդիրներն ու պահանջներն այնքան հստակ ձեւակերպի, որ նույնիսկ ամենաավտորիտար կառավարությունն ունակ չլինի անտեսել այն: Առավել եւս, եթե որպես «հարկադրման զենք» փողոցի իշխանությունն օգտագործում է անօրինական որոշումներին սահմանադրական անհնազանդություն հայտնելը:

Նրանք, ովքեր փողոց դուրս կգան, որպես առաջին խնդիր պետք է առաջ քաշեն Հայաստանում արատավոր ընտրական համակարգը կոտրելը, որն այժմ կառավարում է իշխող վերնախավը: Ընտրական համակարգի նկատմամբ վերահսկողությունը պետք է իր վրա վերցնի քաղաքացիական հասարակությունը եւ միայն այդ ժամանակ հնարավոր է վստահություն լինի ընտրությունների եւ ընտրված պետական մարմինների նկատմամբ:

  1. Գողացված բյուջեն ու հանգանակությունը
    Հովիկ Աբրահամյանը որոշել է իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել Արմավիրի մարզի կարկուտից տուժած գյուղացիներին:
    19:25 21/05/2013
  2. Կառավարությունը մայիսի 23-ին պետք չի լինի
    Հողն ու ցանքսերը գյուղացիների մասնավոր սեփականությունն են, եւ նրանք չպետք է հույս դնեն կառավարության վրա:
    16:34 21/05/2013
  3. Ծանր ճգնաժամն իշխանության ներսում
    Սեւան-Երեւան մայրուղու վրա մայիսի 18-ին տեղի ունեցած իրադարձությունները շարունակում են թեժ մնալ հանրային քննարկումներում:
    16:09 21/05/2013
  4. Սովորական կողոպուտի վկաները
    Հայաստանում օրենք չկա գերշահույթի եւ մարժայի սահմանափակման մասին: Դրա պատճառով, ոչ թե արդյունաբերությունն է զարգանում, այլ ներմուծումը:
    14:37 21/05/2013
  5. «Մտքի հեղափոխությունն» ու բնազդի ապստամբությունը
    Վարչապետն իրավացի է՝ ՀՀԿ-ի անկումը լինելու է բոլորի անկումը: Ինչն է խնդիրը:
    11:49 21/05/2013
  6. Խորտակվող նավում շղթայվածները
    Նավն ակնհայտորեն խորտակվում է, եւ իշխանությունն ի դեմս Տիգրան Սարգսյանի առաջարկում է օգնել:
    11:23 21/05/2013
  7. Երկու կրակոց Սեյրան Օհանյանի ուղղությամբ
    Նրանք հենց այնպես չեն հեռանա, եւ անգամ պատրաստ են կրակել:
    10:13 21/05/2013
  8. Վարչապետի հեղափոխությունն ուշացել է
    Ձանձրալի ու անձրեւոտ կիրակիից հետո Հայաստանը կրկին հայտնվեց ամպրոպի տակ:
    17:22 20/05/2013
  9. «Գողական միապետությունը» փոխել է շեշտադրումները
    Առանց հոգեվերլուծողի, ինչպես ասում են, այստեղ չի ստացվի:
    16:11 20/05/2013
  10. Որքան անունները շատանում են, այնքան ծիծաղելի է դառնում
    Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանում հեղափոխություն են իրականացնելու՝ մտածողության հեղափոխություն:
    14:44 20/05/2013