Շնորհակալություն Ալիեւ, շարունակիր

    • Մեկնաբանություն - Հինգշաբթի, 24 Մայիսի 2012, 10:16

Հայաստանյան լրատվամիջոցներով կայծակի արագությամբ անցնում է BBC-ի պատրաստած ֆիլմն այն մասին, թե ինչպիսի իրավիճակ է Ադրբեջանում, ինչպես է իշխում Ալիեւների մեծահարուստ կլանը, ինչպես է Ադրբեջանը թաղված կոռուպցիայի, բռնատիրության եւ սոցիալական անապահովության ու աղքատության մեջ: BBC-ն ֆիլմը պատրաստել է Եվրատեսիլի համատեքստում, անվանելով “Եվրատեսիլի կեղտոտ գաղտնիքները”:

BBC-ի ֆիլմին բավական մանրամասն անդրադարձան նաեւ Հայաստանի հեռուստաընկերությունները, ցուցադրելով դրանից մեծ հատվածներ:

Հասկանալի է, որ Ադրբեջանի վերաբերյալ այդօրինակ ֆիլմը պետք է արժանանար Հայաստանի ուշադրությանը, հատկապես իշխանության ուշադրությանը, որպեսզի ցույց տրվի, թե իրականում Ադրբեջանը ամենեւին էլ ավելի լավ վիճակում չէ, քան Հայաստանը:

Իսկապես, ակնհայտ է, որ ադրբեջանական նավթադոլարները ամենեւին չեն ծառայում այդ երկրի մրցունակության բարձրացմանը, այլ ընդամենը հանդիսանում են ալեիւյան կլանի իշխանության զրահներից եւ գործիքներից մեկը:

Եվ դրա համար թերեւս պետք է շնորհակալություն հայտնել Իլհամ Ալիեւին եւ նրա ընտանիքին:

Անկեղծ: Հենց դա է եզրահանգումը, որին թերեւս պետք է գալ BBC-ի ֆիլմից հետո:

Պետք է շնորհակալություն հայտնել Ալիեւին այն կոռուպցիայի, բռնատիրության, այն սոցիալական անհավասարության, անապահովության, աղքատության, խոսքի եւ այլ քաղաքացիական իրավունքների սահմանափակման համար, որ առկա է Ադրբեջանում:

Հայաստանի համար դա լավագույնն է, որ կարող է լինել Ադրբեջանի պարագայում, որովհետեւ եթե Ադրբեջանը հանկարծ ավելի արդյունավետ օգտագործեր նավթի ռեսուրսը, այն ծառայեցներ երկրի, ոչ թե կլանի զարգացմանն ու իշխանության հարատեւմանը, ապա Հայաստանի համար ներկայում կլիներ շատ ավելի ծանր:

Բանն այն է, որ երբ Հայաստանը չի կարողանում էական որակական առաջընթաց ապահովել ժողովրդավարության, տնտեսության ազատականացման, քաղաքացիական եւ իրավական պետության կայացման, քաղաքական եւ տնտեսական համակարգերի արդիականացման ուղղությամբ, ապա մնում է միայն գոհ լինել, որ այդ բանը չի անում նաեւ Ադրբեջանը:

Ինչ խոսք, ասել, թե Հայաստանում վիճակը հավասարապես նույնն է, քան Ադրբեջանում, թերեւս կլինի սխալ: Թեեւ, ով գիտե, թե ինչպես կպահեին իրենց Հայաստանի իշխող կլանները, եթե հանկարծ ասենք պղնձի ու մոլիբդենի պաշարների փոխարեն Հայաստանն ունենար նավթի ու գազի պաշարներ, ինչպես Ադրբեջանը:

Չէ որ Հայաստանի քրեաօլիգարխիկ իշխող դասն իր արժեքային համակարգով, աշխարհընկալմամբ ու պատկերացումներով թերեւս որեւէ էական բանով չի տարբերվում ադրբեջանական իշխող կլանից: Դրա վկայությունը այն կենսակերպն ու հասարակական վարքն է, որով աչքի է ընկնում այդ դասը Հայաստանում, այն դեպքում, երբ մեր երկրում էլ կա աղքատության հսկայական խնդիր, երբ մեր երկրում կան առողջության, հագուստի եւ սննդի, կրթության կարոտ երեխաներ:

Այդուհանդերձ, Հայաստանում իրավիճակն, իհարկե, առավել մեղմ է, ընդհանուր բնութագրմամբ, քան Ադրբեջանում: Դրանում դեր ունի թե այն, որ Հայաստանի իշխող դասը զրկված է նավթ ու գազ ունենալու հնարավորությունից, եւ թե այն, որ Հայաստանը եւ Հայաստանի հասարակությունը փոքր ինչ այլ ֆունկցիոնալ ընկալում ունեն համաշխարհային քաղաքականության ընթացքի սցենարային տարաբնույթ մշակումներ իրականացնող կենտրոններում, ինչն էլ հանգեցնում է նրան, որ Հայաստանի հանդեպ հասարակարգային եւ համակարգային վերափոխումների հարցում այլ է միջազգային հանրության վերաբերմունքը, ուշադրությունը: Այդ հանգամնքները նպաստում են, որ Հայաստանի իրավիճակը լինի այլ, քան Ադրբեջանում:

Բայց, տարբերությունը, որ առկա է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, որքան էլ լինի զգալի, այդուհանդերձ բավական քիչ է երկու երկրների մրցակցության պայմաններում Ադրբեջանի հանդեպ զգալի առավելություն ունենալու համար:

Այդ առավելության համար Հայաստանին անհրաժեշտ է բեկում՝ գաղափարական, քաղաքական, տնտեսական լրջագույն բեկում, հասարակական մտածողության եւ արժեքների էական վերափոխում, իշխող դասի տեսակի արմատական փոփոխություն, տարբեր առումներով վերնախավերի որակապես նոր դասի ձեւավորում:

  1. Արքայական կնիք, որ դրվում է Հայաստանի վրա
    Խորհրդանշական է, որ Արքայազն Չարլզը Հայաստան է այցելում Առաջին հանրապետության տարեդարձի օրը:
    19:01 24/05/2013
  2. Քոչարյանի անհաջող փորձը, կամ փոխանցիկ դրոշը ԲՀԿ-ին
    Բարգավաճ Հայաստանը «երկրորդ սերնդի բարեփոխումների» Ռոբերտ Քոչարյանի անհաջող փորձն էր
    15:01 24/05/2013
  3. Ընկած ընդդիմությունը պետք է վայր դնի մանդատները
    Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության ծրագրի քվեարկությունից հետո ասաց, որ շնորհակալ է ընդդիմությանը
    13:12 24/05/2013
  4. Քաղաքական թրաֆիքինգի հետեւանքները
    Ինչպես եւ պետք էր սպասել, Հայաստանի քաղաքական դաշտը միաբերան լռություն պահպանեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններից հետո
    11:17 24/05/2013
  5. Պալատական քաղաքականության հետնախորշերը
    Վահան Հովհաննիսյանի «դալաններում ծեծի» տեսությանը Գալուստ Սահակյանը հակադրում է պալատական հետնախորշերում ինչ որ ձեռքսեղմումների պրակտիկան:
    10:01 24/05/2013
  6. Բաց երկինք, թե բաց անցք Հայաստանի գլխին
    Մայիսի 23-ին Սերժ Սարգսյանը ընդունել է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի նախագահ Կատալին Ռադուին:
    09:27 24/05/2013
  7. Սերժ Սարգսյանը կանգնած է բարդ խնդրի առաջ
    Սարգսյանի համար որպես համեմատաբար առավել ապահով մնում է ժամանակ շահելու տարբերակը
    19:45 23/05/2013
  8. Ժամկետանց ֆունդամենտալիզմը
    «Ֆունդամենտալ փոփոխությունները» պաշտոնյաներին իրենց երազին են մոտեցնում, քան հասարակությանը մոտեցնում են իր երազած իրականությանը:
    17:32 23/05/2013
  9. Դուբայի սխոդկան տալիս է իր պտուղները
    Եթե Հայաստան գա զուտ արաբական Կարֆուրը, ապա արդեն դժվար է ասել, թե ինչը ավելի կխթանվի՝ մրցակցությունը, թե «ախպերությունը»:
    12:39 23/05/2013
  10. Տիգրան Սարգսյանը հայտնվել է ծուղակում
    Սա այն դեպքն է, երբ Տիգրան Սարգսյանը խոհեմաբար համաձայնեց ԱԺ նախագահի հետ, վստահելով նրա փորձառությանը:
    11:59 23/05/2013