Աճող փախուստ

    • Մեկնաբանություն - Չորեքշաբթի, 23 Մայիսի 2012, 09:52

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալով, 2012 թվականի առաջին 4 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է տնտեսական ակտիվության 7,2 տոկոս աճ: Այդ վիճակագրական ծառայության տվյալը հետաքրքրական է նրանով, որ Հայաստանի միգրացիոն ծառայությունն օրերս հրապարակել էր տարվա առաջին 4 ամիսներին վերաբերող մեկ այլ տվյալ: Ըստ այդմ, առաջին չորս ամիսներին Հայաստանից հեռացել է 57 320 մարդ, ինչը տասը հազարով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Ստացվում է, որ մի կողմից աճել է տնտեսական ակտիվությունը 7,2 տոկոսով, իսկ մյուս կողմից էլ մոտ 20 տոկոսով ավելացել է երկրից հեռացողների թիվը:

Առաջին հայացքից այդ պարադոքսը սակայն ունի պարզ բացատրություն: Նախ, տնտեսական ակտիվության աճն ըստ ամենայնի պայմանավորված է նախընտրական գարնան հանգամանքով: Բանն այն է, որ խորհրդարանի ընտրության իշխանական մասնակիցները բավական շատ փող ծախսեցին ընտրողին կաշառելու համար: Ընդ որում, սոցիալական բավական մեծ հատկացումներ եղան թե կառավարության որոշմամբ՝ այսինքն պետական փողով, թե նաեւ ստվերային փողով, որը ոչ մի տեղ չարձանագրվեց: Դրան է գումարվում նաեւ նախընտրական հիմնադրամների ծախսը, եւ ստացվում է երկրում փողի շրջանառության բավական մեծ պատկեր, ինչն էլ երեւի թե բերել է 7,2 տոկոս ակտիվության էֆեկտի, պաշտոնական վիճակագրությանը հնարավորություն տալով ստանալ ցանկալի պատկեր:

Եվ թերեւս հենց այդ պատճառով է, որ չնայած այդ ակտիվության ցուցանիշին, Հայաստանից հեռացողները եղել են առավել ակտիվ, որովհետեւ այն նախընտրական ծախսերը, որ կատարվել են եւ այսպես ասած տնտեսական ակտիվության ֆոն ձեւավորել, իրականում կրում են խիստ կարճաժամկետ բնույթ եւ մարդկանց չեն տալիս գոնե միջնաժամկետ հուսալի երաշխիքներ, չեն ապահովում առնվազն սեզոնային, միջնաժամկետ աշխատանքով եւ կայուն եկամուտով:

Դրա համար էլ մարդիկ հեռանում են:

Մեկ այլ պատճառ էլ թերեւս այն է, որ Հայաստանում տնտեսությունն ու քաղաքացիները միմյանց հետ ըստ էության քիչ կապ ունեն: Բանն այն է, որ տնտեսական ակտիվությունը կարող է աճել, սակայն այդ ակտիվության էֆեկտը կարող է զգալ միայն օլիգարխիան, որ Հայաստանի տնտեսության գերակշիռ մեծամասնության, եթե ոչ ամբողջի տերն է:

Շարքային մարդիկ այդ ակտիվությունից գրեթե ոչինչ չեն ստանում, որովհետեւ նրանց աշխատավարձը չի բարձրանում, նրանց եկամուտները գրեթե չեն ավելանում, փոխարենը ավելանում են գները: Դրա համար էլ քաղաքացին ոչ մի առնչություն չունենալով եւ որեւէ կերպ չզգալով այդ ակտիվությունը, հեռանում է երկրից կամ ընդմիշտ, կամ էլ արտագնա սեզոնային աշխատանքի:

Հետեւաբար, Հայաստանի տնտեսության 7,2 տոկոս ակտիվության ցուցանիշը եթե անգամ իրական է, ապա չունի իրական արժեք, քանի որ չի նպաստում քաղաքացուն երկրում պահելուն, նրա կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելուն, չունի այդ նպատակը սպասարկելու որակ, որովհետեւ Հայաստանի տնտեսությունը շարունակում է աշխատել օլիգարխիկ կամքի գերակայությամբ, իսկ քաղաքացին էլ՝ կերակրվել միայն համակարգային բարեփոխումների մասին խոստումներով:

  1. Ինտելեկտն ու գիտելիքը «խոզերի» բուֆեր դարձնելու համար
    Իշխանությունն այսօր հենվել է երկու հիմնական բուֆերի վրա՝ ինտելեկտուալ բուֆեր եւ այլընտրանքային բուֆեր՝ ի դեմս ԲՀԿ-ի:
    17:22 22/05/2013
  2. Գագիկ Խաչատրյանը հավատո՞ւմ է Աստծուն
    Մատթեոսը հավատաց Աստծուն:
    14:57 22/05/2013
  3. Այլընտրանքային էներգետիկայի շարիկները
    Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կազմակերպել է էներգետիկ ոլորտի հեռանկարներին վերաբերող քննարկում, որին մասնակցել են նաեւ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները:
    13:03 22/05/2013
  4. Գեներալների հայելին
    Բանակում տեղի ունեցած յուրաքանչյուր ողբերգության կամ դրանից բխող հանրային աղմուկի առիթով առաջ է գալիս այն տեսակետը, թե բանակը հասարակության հայելին է
    10:05 22/05/2013
  5. Գողացված բյուջեն ու հանգանակությունը
    Հովիկ Աբրահամյանը որոշել է իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել Արմավիրի մարզի կարկուտից տուժած գյուղացիներին:
    19:25 21/05/2013
  6. Կառավարությունը մայիսի 23-ին պետք չի լինի
    Հողն ու ցանքսերը գյուղացիների մասնավոր սեփականությունն են, եւ նրանք չպետք է հույս դնեն կառավարության վրա:
    16:34 21/05/2013
  7. Ծանր ճգնաժամն իշխանության ներսում
    Սեւան-Երեւան մայրուղու վրա մայիսի 18-ին տեղի ունեցած իրադարձությունները շարունակում են թեժ մնալ հանրային քննարկումներում:
    16:09 21/05/2013
  8. Սովորական կողոպուտի վկաները
    Հայաստանում օրենք չկա գերշահույթի եւ մարժայի սահմանափակման մասին: Դրա պատճառով, ոչ թե արդյունաբերությունն է զարգանում, այլ ներմուծումը:
    14:37 21/05/2013
  9. «Մտքի հեղափոխությունն» ու բնազդի ապստամբությունը
    Վարչապետն իրավացի է՝ ՀՀԿ-ի անկումը լինելու է բոլորի անկումը: Ինչն է խնդիրը:
    11:49 21/05/2013
  10. Խորտակվող նավում շղթայվածները
    Նավն ակնհայտորեն խորտակվում է, եւ իշխանությունն ի դեմս Տիգրան Սարգսյանի առաջարկում է օգնել:
    11:23 21/05/2013