Կործանվող երկրի խորհրդանիշը

    • Մեկնաբանություն - Երեքշաբթի, 15 Մայիսի 2012, 11:43

Հայկական մամուլում այս օրերին քննարկվող հիմնական թեման Հանրապետական եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունների հնարավոր համաձայնությունն է կոալիցիայի շուրջ: Նշվում է, որ հիմնական քննարկման թեման ԱԺ նախագահի եւ վարչապետի թեկնածուների հարցն է, ինչպես նաեւ ԲՀԿ կողմից Սերժ Սարգսյանին նախագահի առաջիկա ընտրությանն աջակցելու հայտարարությունը:

Ըստ ամենայնի, կոալիցիան կպահպանվի նույն կազմով, ԲՀԿ-ն կհայտարարի Սերժ Սարգսյանին աջակցելու մասին եւ մի քանի պորտֆելով կավելացնի իր «քվոտան», վարչապետի պաշտոնում կմնա Տիգրան Սարգսյանը, իսկ ԱԺ նախագահ կնշանակվի ԱԺ նախկին նախագահ եւ ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը:

Հովիկ Աբրահամյանի պարագայում նշվում է, որ նա կարող է համակարգել ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունների աշխատանքը ԱԺ-ում. նա մի կողմից ՀՀԿ անդամ է, մյուս կողմից՝ ԲՀԿ ղեկավարի խնամին: Նա այնպես «կազմակերպեց» ընտրությունները, որ մի կողմից ԲՀԿ-ից ձայներ չխլվեն, ինչպես 2007 թ. խորհրդարանի ընտրությանը, մյուս կողմից էլ ՀՀԿ-ն ստանա այնքան ձայն, որ ԲՀԿ-ից շատ լինի: Ըստ այդմ, նա փորձեց անել այնպես, որ լինի միակ ընդունելի, փոխզիջումային թեկնածուն այս երկու խմբավորումների համար:

Հովիկ Աբրահամյանի հավանական վերադարձը ԱԺ նախագահի պաշտոնին խորհրդանշելու է ոչ միայն այն, որ Հայաստանում ոչինչ չի փոխվել, այլեւ բացառելու է որեւէ փոփոխության հեռանկար: Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանը Հայաստանում ձեւավորված արատավոր տնտեսաքաղաքական համակարգի, հայկական ներկայիս պետականության որակների թերեւս ամենացցուն ներկայացուցիչն է, գրեթե խորհրդանիշը: Նրա անցած ճանապարհը լավագույնս է բնութագրում հայկական ներկայիս պետական համակարգի էությունը՝ քաղաքական ու տնտեսական քվոտաներ ու մենաշնորհներ, իշխանության ուզուրպացիա եւ ընտրական մեխանիզմների ոչնչացում, Սահմանադրության ու օրենքների անտեսում, պետական կառավարման համակարգի, պետական ինստիտուտների եւ կադրային քաղաքականության դեգրադացիա, հանրային կյանքի քրեականացում, եւ այլն:

Ըստ այդմ, Հովիկ Աբրահամյանի վերադարձը ԱԺ նախագահի պաշտոնին նշանակելու է, որ վերը նկարագրված իրավիճակը պահպանվում է: Իսկ դա վերադարձ չէ զրոյական կետ, դա նշանակում է, որ այս իրավիճակը խորանալու է, դրանից բխող հետեւանքներով: Մանավանդ ներկայում, երբ աշխարհում տեղի են ունենում խորքային փոփոխություններ, որոնց համարժեք լինելու խնդիր ունեն բոլորը, այդ թվում եւ Հայաստանը, պատմության լուսանցքում հերթական անգամ չհայտնվելու համար:

Խնդիրը Հովիկ Աբրահամյանի անձը չէ, խնդիրն այն իրավիճակն է, այն որակները, որոնց խորհրդանիշներից մեկը հենց Հովիկ Աբրահամյանն է: Հայաստանի բոլոր ժամանակների ռեժիմների օրոք հենց այդ որակն է եղել ամենապահանջվածը: 

  1. Գողացված բյուջեն ու հանգանակությունը
    Հովիկ Աբրահամյանը որոշել է իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել Արմավիրի մարզի կարկուտից տուժած գյուղացիներին:
    19:25 21/05/2013
  2. Կառավարությունը մայիսի 23-ին պետք չի լինի
    Հողն ու ցանքսերը գյուղացիների մասնավոր սեփականությունն են, եւ նրանք չպետք է հույս դնեն կառավարության վրա:
    16:34 21/05/2013
  3. Ծանր ճգնաժամն իշխանության ներսում
    Սեւան-Երեւան մայրուղու վրա մայիսի 18-ին տեղի ունեցած իրադարձությունները շարունակում են թեժ մնալ հանրային քննարկումներում:
    16:09 21/05/2013
  4. Սովորական կողոպուտի վկաները
    Հայաստանում օրենք չկա գերշահույթի եւ մարժայի սահմանափակման մասին: Դրա պատճառով, ոչ թե արդյունաբերությունն է զարգանում, այլ ներմուծումը:
    14:37 21/05/2013
  5. «Մտքի հեղափոխությունն» ու բնազդի ապստամբությունը
    Վարչապետն իրավացի է՝ ՀՀԿ-ի անկումը լինելու է բոլորի անկումը: Ինչն է խնդիրը:
    11:49 21/05/2013
  6. Խորտակվող նավում շղթայվածները
    Նավն ակնհայտորեն խորտակվում է, եւ իշխանությունն ի դեմս Տիգրան Սարգսյանի առաջարկում է օգնել:
    11:23 21/05/2013
  7. Երկու կրակոց Սեյրան Օհանյանի ուղղությամբ
    Նրանք հենց այնպես չեն հեռանա, եւ անգամ պատրաստ են կրակել:
    10:13 21/05/2013
  8. Վարչապետի հեղափոխությունն ուշացել է
    Ձանձրալի ու անձրեւոտ կիրակիից հետո Հայաստանը կրկին հայտնվեց ամպրոպի տակ:
    17:22 20/05/2013
  9. «Գողական միապետությունը» փոխել է շեշտադրումները
    Առանց հոգեվերլուծողի, ինչպես ասում են, այստեղ չի ստացվի:
    16:11 20/05/2013
  10. Որքան անունները շատանում են, այնքան ծիծաղելի է դառնում
    Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանում հեղափոխություն են իրականացնելու՝ մտածողության հեղափոխություն:
    14:44 20/05/2013