Որն է լինելու կոալիցիայի գինը

    • Մեկնաբանություն - Ուրբաթ, 11 Մայիսի 2012, 17:41

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը lragir.am-ին տված հարցազրույցում, խոսելով քաղաքական ուժերի հետ հնարավոր կոալիցիայի սկզբունքների մասին, ասել է, որ «մենք նախապատրաստվում ենք նախագահի ընտրություններին, թեկնածուն արդեն հրապարակել ենք: Մեր ընդհանուր ծրագրերը, որպես քաղաքական ծրագիր, վերաբերում են հենց նախագահի ընտրություններին»:

Նա ակնարկել է, որ այլ ուժերի հետ համագործակցությունը լինելու է հենց այդ ծրագրի շուրջ: «Եթե եղան նախկին մոտեցումները, ինչ մինչեւ ընտրություններն էին, ապա կոալիցիոն հուշագիր կա, դրա շրջանակում նորից պիտի լինեն քննարկումներ», ասել է Գալուստ Սահակյանը, ակնարկելով կոալիցիոն հուշագիրը, որտեղ կետ կա նախագահի ընտրությանը Սերժ Սարգսյանին աջակցելու մասին:

Ներկայում ամենաշատ քննարկվող հարցերից է ՀՀԿ-ի եւ Բարգավաճ Հայաստանի կոալիցիայի հարցը: Այս հարցի շուրջ ԲՀԿ-ում համաձայնություն չկա: Ըստ մամուլի հրապարակումների, ԲՀԿ այսպես կոչված քաղաքական թեւը Վարդան Օսկանյանի գլխավորությամբ դեմ է կոալիցիային, համարելով, որ այդպիսով ԲՀԿ-ն կվերածվի ՕԵԿ-ի: Ինքը Գագիկ Ծառուկյանը, ըստ մամուլի հրապարակումների, իր շրջապատում հայտարարել է, որ եթե չմտնի կոալիցիայի մեջ, ապա «ինչ է ասելու այսքան մարդուն»: Նա նկատի է ունեցել կուսակցության մեջ զգալի թիվ կազմող տարբեր մակարդակի չինովնիկներին, ովքեր այդ կուսակցության մեջ են մտել պաշտոն եւ աշխատանք ունենալու համար, եւ կոալիցիայից դուրս մնալու պարագայում պարզապես «հավատափոխ» կլինեն:

Փաստացի, ԲՀԿ-ն գտնվում է անելանելի վիճակում: Եթե ՀՀԿ-ի հետ կոալիցիա է կազմում, ապա կորցնում է իր դեմքն ու վարկանիշը, իսկ եթե չի կազմում, ապա կորցնում է իր ռեսուրսը: Կոալիցիա մտնելու դեպքում ՀՀԿ-ն Բարգավաճ Հայաստանից պահանջելու է հայտարարություն այն մասին, որ նախագահի ընտրությանը ԲՀԿ-ն աջակցելու է Սերժ Սարգսյանին: Գալուստ Սահակյանն այդ մասին ակնարկել է բավական հստակ, հասկացնելով, որ ՀՀԿ-ն չի նահանջելու իր այդ պահանջից:

Տեսականորեն, իհարկե, մնում է հնարավորությունը, որ ԲՀԿ-ն չի մտնում կոալիցիա, դառնում է ընդդիմություն, կորցնում է իր վարչական ու տնտեսական ռեսուրսը, դրանից բխող հետեւանքներով: Սակայն, պատրա՞ստ է արդյոք այդ կուսակցությունը նման հեռանկարի: Եւ ի՞նչ կմնա «տակը», ընդդիմություն դառնալուց հետո:

Այնուամենայնիվ, գուցե արժե՞ դառնալ ընդդիմություն, եւ պայքարել Հայաստանում հաստատված քաղաքական ու տնտեսական արատավոր համակարգի վերացման, ընտրական մեխանիզմների արմատավորման, քաղաքական դաշտի գաղափարականացման, օրենքի ու Սահմանադրական կարգի հաստատման համար, այն բանի համար, որպեսզի կուսակցությունները չվերածվեն աշխատատեղ ապահովող առեւտրային կազմակերպությունների, որոնք առաջին իսկ հարվածի դեպքում հայտնվում են անելանելի իրավիճակում:

  1. Դիմադրությունը դառնում է Հայաստանի գլխավոր տրենդը
    Ամենագլխավորը՝ ավարտվել է հանրահավաքների, գանգատի ու էմիգրացիայի փուլը
    15:51 18/05/2013
  2. Քանիսի՞ առաջն եք փակելու
    Հատկանշական էր Սեյրան Օհանյանի հայտարարությունը վերանշանակումից հետո. նա ասել էր, որ ինքը հաշվետու է միայն իր վերադասին:
    14:16 18/05/2013
  3. Լռության սիմֆոնիա
    Քաղաքական պատասխանատվությունը նախ այն պետության հանդեպ է, որտեղ դու կաս ու գործում ես
    10:16 18/05/2013
  4. Արեւմուտքի «ավանսը» Հայաստանում այլընտրանք չունի
    Պատկերը կարծես թե հստակ է՝ Միացյալ Նահանգներն ակնարկում է, որ Հայաստանը պետք է ինքը կողմնորոշվի Ռուսաստանի հետ իր հարաբերության հարցում
    09:34 18/05/2013
  5. Միասնության, կամ սպայկայի «խարույկը»
    «Սպայկայում» բռնկված հրդեհը շատ խորհրդանշական էր իշխանական բուրգի միասնականության, կամ հենց այդ բուրգի լեզվով ասած՝ «սպայկայի» ֆոնին:
    14:21 17/05/2013
  6. Ուր է ռուսական վարկի 500 միլիոնը
    Հարց է առաջանում, թե ով է լինելու Հայաստանի պարտատոմսերի գնորդը՝ Արեւմուտքը, թե Ռուսաստանը:
    13:30 17/05/2013
  7. Հայաստանը փոխում է վարկատուին եւ պարտքային կախվածությունը
    Մոսկվան, որը շռայլորեն դուրս է գրում այլ երկրների պարտքերը, Հայաստանի նկատմամբ այլ կանոններ է կիրառում:
    13:07 17/05/2013
  8. Գազի ու լեգիտիմության գինը
    Ոչ լեգիտիմ իշխանությունը չի կարող ինքնուրույն շահեր իրացնել, առավել ևս հանրությունից ինչ որ բաներ պահանջել
    09:38 17/05/2013
  9. Տիգրան Սարգսյանի սենսացիոն հայտարարությունը
    Հայաստանում արժույթի փոխարժեքը, թանկարժեք մետաղների ու սննդամթերքի գները որոշվում են բացառապես տեղական փողատերերի կողմից:
    16:34 16/05/2013
  10. Մոսկվան Հայաստանում կարող է դիմել իր վերջին հույսին
    Հայաստանին այլեւս գազով եւ տնտեսա-մարդասիրական շանտաժներով պահել անկարող Ռուսաստանը կարող է դիմել իր վերջին հույսին
    13:57 16/05/2013