Սահմանամերձ գյուղը Սաշիկի ֆոնին

    • Մեկնաբանություն - Երեքշաբթի, 08 Մայիսի 2012, 12:10

Ազգային վիճակագրական ծառայության տվյալով, Հայաստանում մանրածախ առեւտրի 84 տոկոսը բաժին է ընկնում Երեւանին: Այս թիվը միեւնույն ժամանակ թե զարմանալի չէ, թե խոսում է երկրում առկա վտանգավոր իրավիճակի մասին:

Երեւանի գերկենտրոնացվածության խնդիրը նոր չէ, այն պարզապես սրվում է ժամանակի ընթացքում, որքան էլ որ իշխանությունը խոսում է մարզերի համաչափ զարգացման քաղաքականության մասին:

Ավելին, ըստ ամենայնի, իշխանությունը խնդրի էությունն այդքան էլ լավ չի պատկերացնում, ինչի վկայությունն էր թերեւս նախընտրական արշավի վերջին օրը Սերժ Սարգսյանի խոսքը սահմանամերձ գյուղերի դատարկման մասին:

Այդ խոսքը, քարոզարշավի վերջին օրվան բաժին ընկնելու պատճառով, չենթարկվեց բավականաչափ մեկնաբանությունների եւ դիտարկման, որովհետեւ հաջորդ օրը այսպես ասած լռության օրն էր, իսկ հետո էլ արդեն բոլորը տարվել էին քվեարկությամբ եւ դրա արդյունքով:

Մինչդեռ, Սերժ Սարգսյանի խոսքում առկա էին թերեւս բավական տարօրինակ շեշտադրումներ: Մասնավորապես, երբ նրան հարցրել էին, թե արդյոք իշխանությունն ինչ է պատրաստվում անել սահմանամերձ գյուղերի դատարկման դեմ, նա հայտարարել էր, թե իր կարծիքով այդ խնդիրը հրատապ չէ:

Ինչ որ տեղ հնարավոր կլիներ հասկանալ Սերժ Սարգսյանին, ռազմավարական եւ փաստացի նաեւ ռազմաքաղաքական նշանակության որոշ խնդիրները բարձրաձայն չքննարկելու մարտավարության տեսանկյունից, եթե Սարգսյանը դրանից հետո չշարունակեր իր հրապարակային խոսքը:

Բայց, հայտարարելով, թե կարծում է, որ այդ խնդիրը չարժե բարձրաձայնել նախընտրական քարոզչության շրջանակում, նա շարունակեց նաեւ, թե իր համար օրինակ առավել նախընտրելի է, որ լեռնային գյուղի բնակիչները իջնեն մի քանի կիլոմետր այն կողմ գտնվող գյուղում ապրելու, որտեղ կա գազ, կա դպրոց, կա լույս եւ ջուր, մինչեւ որ պետությունը հնարավորություն կունենա լեռնային գյուղերն էլ սնուցել այդ ամենով:

Եթե Հայաստանը լիներ Շվեյցարիա եւ գտնվեր Եվրոպայի կենտրոնում, սահմանամերձ գյուղերի պահպանման հարցը միգուցե չլիներ այդքան կարեւոր: Բայց Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ սահմանային գրեթե յուրաքանչյուր բնակավայր ունի գրեթե ֆորպոստի նշանակություն:

Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ կարեւորը կենսական հարցերը լուծելն է, եւ եթե Երեւանում անգամ կան ջեռուցման դժվարություն ունեցող դպրոցներ, ինչպես կարող են սահմանամերձ գյուղերը ջեռուցելու մասին մտածել:

Դա առնվազն տարօրինակ է, որովհետեւ սահմանամերձ, թեկուզ մի քանի ընտանիք ունեցող գյուղի ջեռուցումն ու լույսը թերեւս շատ ավելի կենսական է Հայաստանի համար, քան Երեւանի թեկուզ տասը դպրոցի ջեռուցումը: Այդ ամենը պետք չէ ամենեւին հակադրել իրար, բայց եթե իշխանությունը խնդիրը դնում է այդպես, ապա արդեն աներկբա է, որ կարեւորը սահմանամերձ գյուղն է, ոչ թե Երեւանի դպրոցը:

Առավել եւս եթե նկատի առնենք, որ ժամանակակից Երեւանի դպրոցների ճնշող մեծամասնությունը իրականում ոչ թե նոր սերնդի դաստիարակության միջավայրն են, այլ դրամաշորթության եւ ընտրակեղծարարության, հարմարվողականության կենտրոններ:

Առնվազն մտահոգիչ է, երբ սահմանամերձ գյուղերի ռազմավարական եւ ռազմաքաղաքական կարեւոր խնդիրը նախագահի մակարդակով դրվում է այդպիսի հարթության եւ համեմատության մեջ:

Ընդ որում, առավել քան տարօրինակ է, երբ այդ գյուղերի պահպանության բարդության մասին է խոսում նախագահը, որի եղբոր որդին Հյուսիսային Պողոտայում մի քանի տասնյակ հազար դոլար արժողության հսկա ծաղկեփունջ է նվիրում իր ընկերուհուն:

Հետաքրքիր է, օրինակ, թե քանի սահմանամերձ գյուղ հնարավոր կլիներ ջեռուցել կամ այդ ծաղկեփնջի փողով, կամ ասենք դրանից գանձվելիք շքեղության հարկով:

Իսկ գուցե պետությունը հենց դրա համար էլ չունի սահմանամերձ գյուղերը կենսապայմանով ապահովելու հնարավորություն, որովհետեւ այդ պետության բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց հարազատները ունեն միմյանց այդպիսի մեծ ու թանկ անձնական նվերներ անելու հնարավորություն:

  1. Հայաստանը մեծ գայթակղության առաջ
    Մեծ Ութնյակի երկրները հռչակագիր են ընդունել, որում խոսք է գնում հարկերի հավաքագրման մեխանիզմները աշխարհի մաստաբով ռեֆորմացնելու մասին
    16:19 19/06/2013
  2. Կճոյանի սանիկը պետության անվտանգության ծիրում
    Հայաստանի իշխանության եւ նրա սանիկների ազնիվ խոսքին հավատալը արդեն ոչ միայն դյուրահավատության նշան է, այլ պարզապես հիմարության:
    11:46 19/06/2013
  3. Պատերազմը սկսել է. Որտեղից է այն կառավարվում
    Տիգրան Սարգսյանի օֆշորային հաշիվների աղմկոտ բացահայտումներից հետո խորհրդարանն անցել է «փոխել վարչապետին» գործողության երկրորդ մասին:
    11:27 19/06/2013
  4. Իշխանական համակարգը քայքայվում է բնական ճանապարհով
    Բոլորը շտապում են մեղադրել միմյանց գողության մեջ, որպեսզի չմեղադրվեն, կանիբալիզմի դեպքեր են տեղի ունենում:
    09:43 19/06/2013
  5. Մոսկվան Հայաստանի շահը վաճառել է 3 միլիարդով
    Դժվար է ասել, թե ինչն է Ռուսաստանին մղում դառնալ Ադրբեջանին զենքի թիվ մեկ մատակարարը
    09:28 19/06/2013
  6. Ինչպես են Հովիկ Աբրահամյանին գցել թակարդը
    Երեւի թե կասկած չկա, որ կառավարության այդ թակարդում հայտնվել են ուրիշ «մկներ» էլ, որոնք հանդիսանում են խոշոր հողատերեր
    17:33 18/06/2013
  7. Տիգրան Սարգսյանը կդիմանա՞ մինչեւ նոյեմբեր
    Վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ արշավը թափ է հավաքում:
    14:48 18/06/2013
  8. Ռուսական տանկերը կկրակեն Ղարաբաղի ուղղությամբ
    Ռուսաստանը Ադրբեջանին մոտ 1 միլիարդ դոլարի զենք է մատակարարում՝ ցամաքային տեխնիկայի տեսքով:
    11:04 18/06/2013
  9. Խորհրդային Հայաստանի սպառումը. Մոսկվան տանում է իրենը
    Ռուսաստանն իրենը տանելու է անշրջելիորեն: Եվ ի վերջո, դա ըստ էության հենց իրենն է, այսինքն խորհրդա-ռուսական համակարգից եկողը:
    10:42 18/06/2013
  10. Պուտինն «ինչ-որ հեռացող, հոգեւոր…» բան է առաջարկում
    Պուտինը ոչ այնքան որոշակի, սակայն բավական ամբողջական ընտրություն է ներկայացրել, որի առաջ կանգնել են Հայաստանն ու նրա նման երկրները:
    09:27 18/06/2013