Ընտրությունն ու «փոքր» պատերազմը

    • Մեկնաբանություն - Ուրբաթ, 04 Մայիսի 2012, 16:42

Մայիսի 11-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են տարածաշրջան: Առաջին անգամը չէ: Նրանք էլի են եկել, հավանաբար դեռ երկար կգան ու կգնան, ինչպես օրինակ Եվրամիության զեկույցի մեջ նշվում է, որ Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվի առաջիկա տասը տարում:

Բայց, Մինսկի խմբի համանախագահների այս այցը հետաքրքրական է նրանով, որ տեղի է ունենում մայիսի 6-ից, այսինքն Հայաստանի խորհրդարանի ընտրության քվեարկությունից անմիջապես հետո:

Իսկ եթե հիշենք, որ քվեարկությունից անմիջապես առաջ բավական լարվել էր հայ-ադրբեջանական շփման գծի իրավիճակը, եղել էին զոհեր, ու Սերժ Սարգսյանն էլ նախընտրական քարոզչության վերջին օրն այցելել էր ՊՆ ու հանձնարարել խստացնել մարտական հերթապահությունը սահմանին, ապա թերեւս մեծ է հավանականությունը, որ Մինսկի խմբի տարածաշրջանային հերթական այցն ավելի շատ վերաբերելու է Հայաստանի հետընտրական իրավիճակի եւ սահմանային իրադրության կապին, քան Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Ըստ ամենայնի, Մինսկի խումբը խնդիր ունի վերահսկել այդ կապն ու թույլ չտալ, որ որեւէ առումով տեղի ունենա անվերահսկելի գործընթաց:

Պետք է թերեւս արձանագրել, որ խնդիրը բավական նուրբ ու բարդ է հենց Մինսկի խմբի ներսում: Բանն այն է, որ Հայաստանի հետընտրական իրադարձությունների որոշակի դասավորության տեսանկյունից բավական էական տարաձայնություններ են առաջանում Մինսկի խմբի եռյակի միջեւ:

ԱՄՆ եւ Ֆրանսիայի համար Հայաստանի հետընտրական թեժացումն ու ապակայունացումը թերեւս առավել անցանկալի իրողություն է, քանի որ Հայաստանում ցանկացած լարվածություն եւ ապակայունացում խոշոր հաշվով նպաստում է Ռուսաստանի ազդեցության աճին կամ արգելակում Հայաստանի ռուսաֆիկացման վտանգավոր եւ դեստրուկտիվ աստիճանի չեզոքացման գործընթացը: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ եւ Ֆրանսիան այդ չեզոքացման գործընթացն առաջ մղելու համար ունեն Հայաստանի բարեփոխմանն աջակցելու գործում արդյունավետության գործնական օրինակների խնդիր, ինչի էական քայլերից մեկը պետք է լինի ներկայիս ընտրական գործընթացը:

Այսինքն, մի կողմից պետք է հասնել էական տեղաշարժի, մյուս կողմից թույլ չտալ լարվածություն: Հայաստանի պարագայում, Հայաստանի իշխող համակարգի արատավոր բնույթի, ինչպես նաեւ հակառակ հասարակական-քաղաքացիական ազդեցիկ բեւեռի բացակայության, եւ հիմնականում ներիշխանական բեւեռների միջեւ կապիտալի իշխանության պայքարում դա բավական բարդ խնդիր է, որի պարագայում իրավիճակի հավասարակշռման համար պիտանի գործիքները էապես նվազում են, եւ եզակի ազդեցիկներից մեկը մնում է սահմանային իրադրության կամ կարգավորման գործընթացի լարման շանտաժը:

Ու քանի որ իրավիճակի համակողմանի հավասարակշռման գործում Մինսկի խմբի երկրների շահագրգռությունները տարբեր են՝ ԱՄՆ եւ Ֆրանսիա հիմնականում մի կողմում, Ռուսաստանը՝ մյուս, ապա այստեղ առաջ է գալիս հարցը, թե կարողանալո՞ւ է արդյոք Մինսկի խումբը հաղթահարել այդ ներքին հակադրությունն ու Հայաստանի հետընտրական իրավիճակի պայմաններում ապահովել կառուցողական հավասարակշռություն, չառաջացնելով սահմանային լարման եւ զոհերի անհրաժեշտություն, բայց միեւնույն ժամանակ ընտրական գործընթացում ապահովելով որակական բեկման արդյունավետ պարտադրանք:

Ինչ խոսք, Հայաստանն ուներ հնարավորություն խորհրդարանի, եւ ընդհանրապես պետական իշխանության ձեւավորման ընտրական մեխանիզմներում չեզոքանել արտաքին ազդեցությունը՝ լինի դա բարեբեր, թե վտանգավոր ազդեցություն: Բայց, առաջին հերթին իշխանությունը, իսկ հետո նաեւ քաղաքական մյուս սուբյեկտները գրեթե ոչնչով չնպաստեցին այդ խնդրին: Իշխանությունը նախորդ համապետական ընտրությունից հետո չգնալով համակարգային անհրաժեշտ վերափոխումների եւ գերադասելով ժամանակ շահելու քաղաքականությունը, փաստացի ստեղծեց ընտրական գործընթացն արտաքին ազդեցությունից զերծ չպահելու հիմնարար նախադրյալ, իսկ քաղաքական մյուս սուբյեկտներն էլ ոչ միայն բավարար ջանք չգործադրեցին իշխանության քաղաքական խաղին իրենց կանոնը պարտադրելու հարցում, այլ ընտրությանն ընդառաջ միահամուռ կերպով տեղավորվեցին այդ կանոնի շրջանակում:

Հետեւանքն այն է, որ Հայաստանի ընտրական գործընթացը գրեթե ամբողջությամբ կախված է արտաքին կենտրոնների դիրքորոշումից եւ վերաբերմունքից: Առկա իրավիճակում “մխիթարությունը” կարող է ընդամենը լինել այն, որ իրադարձությունները զարգանան առավելապես արեւմտյան տրամադրությանը համահունչ, քանի որ առնվազն ներկա դրությամբ դա է Հայաստանի պետական եւ հասարակական շահին առավել ներդաշնակ ուղղությունը, որը հնարավորություն կտա այսպես ասած բաց պահել Հայաստանի ներքին կյանքում վերափոխման հնարավորությունների պատուհանը:

  1. Գեներալների հայելին
    Բանակում տեղի ունեցած յուրաքանչյուր ողբերգության կամ դրանից բխող հանրային աղմուկի առիթով առաջ է գալիս այն տեսակետը, թե բանակը հասարակության հայելին է
    10:05 22/05/2013
  2. Գողացված բյուջեն ու հանգանակությունը
    Հովիկ Աբրահամյանը որոշել է իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել Արմավիրի մարզի կարկուտից տուժած գյուղացիներին:
    19:25 21/05/2013
  3. Կառավարությունը մայիսի 23-ին պետք չի լինի
    Հողն ու ցանքսերը գյուղացիների մասնավոր սեփականությունն են, եւ նրանք չպետք է հույս դնեն կառավարության վրա:
    16:34 21/05/2013
  4. Ծանր ճգնաժամն իշխանության ներսում
    Սեւան-Երեւան մայրուղու վրա մայիսի 18-ին տեղի ունեցած իրադարձությունները շարունակում են թեժ մնալ հանրային քննարկումներում:
    16:09 21/05/2013
  5. Սովորական կողոպուտի վկաները
    Հայաստանում օրենք չկա գերշահույթի եւ մարժայի սահմանափակման մասին: Դրա պատճառով, ոչ թե արդյունաբերությունն է զարգանում, այլ ներմուծումը:
    14:37 21/05/2013
  6. «Մտքի հեղափոխությունն» ու բնազդի ապստամբությունը
    Վարչապետն իրավացի է՝ ՀՀԿ-ի անկումը լինելու է բոլորի անկումը: Ինչն է խնդիրը:
    11:49 21/05/2013
  7. Խորտակվող նավում շղթայվածները
    Նավն ակնհայտորեն խորտակվում է, եւ իշխանությունն ի դեմս Տիգրան Սարգսյանի առաջարկում է օգնել:
    11:23 21/05/2013
  8. Երկու կրակոց Սեյրան Օհանյանի ուղղությամբ
    Նրանք հենց այնպես չեն հեռանա, եւ անգամ պատրաստ են կրակել:
    10:13 21/05/2013
  9. Վարչապետի հեղափոխությունն ուշացել է
    Ձանձրալի ու անձրեւոտ կիրակիից հետո Հայաստանը կրկին հայտնվեց ամպրոպի տակ:
    17:22 20/05/2013
  10. «Գողական միապետությունը» փոխել է շեշտադրումները
    Առանց հոգեվերլուծողի, ինչպես ասում են, այստեղ չի ստացվի:
    16:11 20/05/2013