Նախագահական եռանկյունին ԱԺ-ում

    • Մեկնաբանություն - Ուրբաթ, 04 Մայիսի 2012, 12:22

Տեր-Պետրոսյան-Քոչարյան-Սարգսյան եռանկյունին, ըստ ամենայնի, ստանում է 2008-ից այս կողմ հնարավոր վերջին կոնֆիգուրացիան: Մինչեւ 2009 թվականը ակնհայտ ուրվագծվում էր Քոչարյան-Սարգսյան գիծն ընդդեմ Տեր-Պետրոսյանի, հետո, 2010 թվականին, սկսեց ձեւավորվել Տեր-Պետրոսյան-Սարգսյան կոնֆիգուրացիան ընդդեմ Քոչարյանի, ներկայում կարծես թե տեղի է ունենում վերջին հնարավոր տրանսֆորմացիան՝ Քոչարյան-Տեր-Պետրոսյան ընդդեմ Սարգսյանի:

Այս եռանկյունու եւ նախագահների քայլերի համաձայնեցվածության արատավորության մասին քիչ չի խոսվել: Սակայն այն, որ հնարավոր բոլոր կոնֆիգուրացիաներն արդեն տեղի են ունեցել, հույս է ներշնչում, որ եռանկյունին վերջապես կսպառի ինքզինքը: Թեեւ, կոնֆիգուրացիաները կարող են անվերջ կրկնվել, քանի դեռ երեք նախագահներից երկուսը լեզու կգտնեն իրար հետ եւ քանի դեռ հասարակությանը դա չձանձրացնի:

Արդյոք այս կոնֆիգուրացիաների մեջ կա թեկուզ մեկ օգտակար բան Հայաստանի համար:

2008 թ. ընտրություններից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գնով հաստատեց Սերժ Սարգսյանի նախագահությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանին մղելով փողոց, Հայաստանը հզոր հարված ստացավ, հերթական անգամ զրկվելով ընտրությունների եւ հետընտրական բողոքի միջոցով իշխանություն փոխելու հնարավորությունից:

Երկրորդ հարվածը հասցվեց Քոչարյանի դեմ Տեր-Պետրոսյանի եւ Սարգսյանի հնարավոր դաշինքով: Նրանց միջեւ սկսված «երկխոսությունը» չեզոքացրեց սոցիալական բունտ անելու հասարակության հնարավորությունը, որի բոլոր նախադրյալներն այդ ժամանակ կային: Տեր-Պետրոսյանը փաստացի չեզոքացրեց այդ տրամադրությունները: Այդպիսով, իշխանության փոփոխության եւս մեկ տեխնոլոգիա չեզոքացվեց նախագահական եռանկյունու հերթական կոնֆիգուրացիայով:

Հայաստանում առայժմ չի ծավալվել ամենաարդյունավետ տեխնոլոգիան՝ քաղաքացիական անհնազանդությունը, երբ հասարակությունը մերժում է իրեն առաջարկվող բոլոր կոնֆիգուրացիաները եւ գնում է սեփական ճանապարհով: Սարգսյանի դեմ Քոչարյանի եւ Տեր-Պետրոսյանի ներկայիս դաշինքը չեզոքացնում է նաեւ այդ տեխնոլոգիան, ստեղծելով ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու պատրանք: Սակայն, ընդհանուր կոնֆիգուրացիայում ոչինչ չի փոխվում:

Երեք նախագահները Հայաստանի հետ չար կատակ են անում: Նրանք «փակել» են քաղաքական շրջանը, դաժանորեն ոչնչացնելով բոլոր հնարավոր սպառնալիքներն իրենց եռանկյունուն: Կոնֆիգուրացիան փոխելով նրանք ստեղծում են քաղաքական պայքարի պատրանք, այլոց մեղադրելով այն բանում, որ նրանք չեն տրվում իրենց պատրանքներին ու սեփական գիծն են տանում:

Մայիսի 6-ից հետո նախագահական եռանկյունին կարող է առաջին անգամ ինստիտուցիոնալացվել խորհրդարանում: Առաջին անգամ այդ եռանկյունու հիման վրա կարող է կոալիցիա ձեւավորվել: Հնարավոր է, որ նախագահների միջեւ ոչ այնքան բարիդրացիական հարաբերությունները կարող են իշխանության որոշակի հավասարակշռություն ապահովել եւ դրական արդյունք ունենալ: Սակայն դա լինելու է նույն եռանկյունին, որն արդեն ապացուցել է, որ տարբեր կոնֆիգուրացիաներով ընդամենն ամրապնդում է ինքզինքը, ոչինչ չտալով Հայաստանին:

  1. Դուբայի սխոդկան տալիս է իր պտուղները
    Եթե Հայաստան գա զուտ արաբական Կարֆուրը, ապա արդեն դժվար է ասել, թե ինչը ավելի կխթանվի՝ մրցակցությունը, թե «ախպերությունը»:
    12:39 23/05/2013
  2. Տիգրան Սարգսյանը հայտնվել է ծուղակում
    Սա այն դեպքն է, երբ Տիգրան Սարգսյանը խոհեմաբար համաձայնեց ԱԺ նախագահի հետ, վստահելով նրա փորձառությանը:
    11:59 23/05/2013
  3. Կառավարման համակարգը չի կրակում, վառոդն է թաց
    Հայաստանի կառավարման համակարգը չի աշխատում: Խնդիրը այդ համակարգի աշխատանքն է, ոչ թե այն, թե քանի հակակարկտային կայան է կրակել:
    11:30 23/05/2013
  4. Մոսկվայի շանտաժն անցնում է բոլոր սահմանները
    Ըստ ամենայնի, Հայաստանի իշխանությունն արտաքին ասպարեզում որոշակի կոնկրետ քայլեր է արել դիվերսիֆիկացման ուղղությամբ
    11:04 23/05/2013
  5. Բունտի ու քաոսի այլընտրանքը
    Այսօր հայաստանյան քաղաքական դաշտում բավական մոդայիկ է դարձել համակարգային փոփոխությունների մասին խոսելը
    09:57 23/05/2013
  6. Հեղափոխություն Հայաստանի ընդերքում
    ԱՄՆ մասնագետները Հայաստանում ուսումնասիրել են շերտաքարային գազի պաշարները, որի արդյունքի մասին զեկույցը կներկայացվի հանրությանը:
    19:43 22/05/2013
  7. Ինտելեկտն ու գիտելիքը «խոզերի» բուֆեր դարձնելու գինը
    Իշխանությունն այսօր հենվել է երկու հիմնական բուֆերի վրա՝ ինտելեկտուալ բուֆեր եւ այլընտրանքային բուֆեր՝ ի դեմս ԲՀԿ-ի:
    17:22 22/05/2013
  8. Գագիկ Խաչատրյանը հավատո՞ւմ է Աստծուն
    Մատթեոսը հավատաց Աստծուն:
    14:57 22/05/2013
  9. Այլընտրանքային էներգետիկայի շարիկները
    Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կազմակերպել է էներգետիկ ոլորտի հեռանկարներին վերաբերող քննարկում, որին մասնակցել են նաեւ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները:
    13:03 22/05/2013
  10. Գեներալների հայելին
    Բանակում տեղի ունեցած յուրաքանչյուր ողբերգության կամ դրանից բխող հանրային աղմուկի առիթով առաջ է գալիս այն տեսակետը, թե բանակը հասարակության հայելին է
    10:05 22/05/2013