Դաշինքի տրամաբանությունն ու կասկածները
Թերեւս, Հայաստանում խորհրդարանական նախընտրական արշավի գլխավոր ինտրիգը ՀՀՇ-ի եւ ԲՀԿ-ի դաշինքը կամ պսեւդոդաշինքն է: Ավելի շուտ, սա վատ հաշվարկված նախաձեռնություն է եւ ոչ մի կերպ չի կարող օգուտ բերել խմբավորումներից որեւէ մեկին:
Կամ Ռոբերտ Քոչարյանն է հիշել իր քաղաքական կարիերայի սկիզբը, երբ իր շեֆը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, կամ էլ ԲՀԿ «ընդերքում» թվացել է, որ ՀՀՇ հետ դաշինքը թույլ կտա մեծ ընդդիմադիր հմայք ձեռք բերել: Սակայն, ավելի շուտ, ինչ-որ մեկը հայտնվել է ԲՀԿ-ում, այսպես ասած, կողքից եւ խորհուրդ է տվել այս անիմաստ հնարքը:
Սակայն, ավելի շուտ, ԲՀԿ-ն հույս ունի ստեղծել խորհրդարանական մեծամասնության բլոկ եւ ՀՀՇ օգնությամբ իր մարդուն ընտրել վարչապետի պաշտոնում: Ամեն դեպքում, հաղթողը, եթե իրականում այն կա, ԲՀԿ-ն է դուրս գալու, իսկ ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի խմբավորմանը, ապա այն միայն կորցրել է ոչ միայն իր անդամների նվիրվածությունը, ովքեր վրդովված են նման գործարքից, այլեւ ընտրողների ձայները:
Այժմ հասկանալի է դառնում, որ Հայաստանում երկկուսակցական համակարգ ստեղծելու գաղափարը հենց սկզբից ուտոպիա էր, քանի որ երկկուսակացականությունը նշանակում է ոչ միայն երկու գերիշխող կուսակցությունների առկայություն, այլեւ նրանց միջեւ համաձայնեցում, համատեղ խաղ խաղալու ունակություն եւ պատրաստակամություն, ընդ որում, խաղ տարբեր հանգամանքներում եւ մինչեւ վերջ: Պարզվում է, որ Հայաստանում քաղաքական-օլիգարխիկ համակարգն այն աստիճան բաժան-բաժան է, որ անգամ խոսք չի կարող լինել որեւէ արդյուավետ խաղի մասին, ներառյալ արտաքին քաղաքական խնդիրների լուծումը: Պետք է հասկանալ, որ երբ կիրառվում է «խաղ» հասկացությունը, նկատի է առնվում ոչ միայն խոսքի ձեւը, այլ բավական բարդ եւ գրագետ աշխատանք:
Երկրի տնտեսությունը, այսպես, թե այնպես, զարգանալու է, թերեւս ներկայիս մոդելին համապատասխան՝ աճի ոչ բարձր տեմպերով, ռազմավարական ներդրումների բացակայության պայմաններում: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն արդեն հեռատեսորեն արտահայտվել է այն մասին, որ ինչ-որ մեկը հույս է տալիս բնակչությանը զբաղվածության եւ եկամուտների բարձր աճի մասով, տնտեսության նշանակալի աճով:
Ներկայում Հայաստանի գլխավոր խնդիրը ոչ թե տնտեսության մեջ է, այլ աշխարհում այն տեղի պարզումը եւ զբաղեցումը, որը կարող է ապահովել պաշպանունակություն եւ անվտանգություն: Հայաստանը Ռուսաստանի եւ Արեւմուտքի կողմից դիտվում է որպես հարմար գործընկեր ինչպես ՀԱՊԿ, այնպել էլ ՆԱՏՕ-ի կողմից: Ավելին, Հայաստանը կարող էր տարածաշրջանում մարտահրավերների զսպման եւ կայունության գործառույթ իրականացնելու կարողություն ցույց տալ՝ համագործակցելով ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ-ի հետ:
Ռուսաստանը եւ Արեւմտյան հանրությունը կցանկանային Հայաստանում իշխանության տեսնել ոչ թե անջատ թիմեր, այլ իշխող վարչակարգ, որը վերահսկում է զինված ուժերը, բանակի կայացման նոր փուլեր է ծավալում, երկրում ռազմական ճամբար է ստեղծում, որն ունակ է դիմակայել տարածաշրջանում նոր քաղաքական եւ ռազմական ճգնաժամերին: Ընդ որում, այն անհիմն ենթադրությունը, որ Ռուսաստանն, իբր, խաղադրույք է կատարում ԲՀԿ վրա, ամբողջությամբ բարբաջանք է: Դրանք ընդամենը հորինված շշուկներ են:
Ռուսաստանը եւ Արեւմուտքը հասկանում են, որ Հայաստանում ցանկացած իշխող վարչակարգ համագործակցելու է իրենց հետ այս կամ այն ձեւաչափով: Այդ պատճառով, երկկուսակցական համակարգ ստեղծելու հնարավորության ձախողումը բարենպաստ սպասումների ձախողում է: Ավելի շուտ, հայկական օլիգարխիան ընդունակ չէ նման խաղային կառուցվածքների, այսինքն, արդյունավետ ներքին եւ արտաքին քաղաքականության:
Միայն նույնիսկ մտածելը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի խմբավորումը կարող է գործընկեր եւ ինչ-որ քաղաքական կուսակցության հետ նույնիսկ կառավարական դաշինքի մասնակից դառնալ, նշանակում է նույն այդ կուսակցության մահվան սկիզբ, քանի որ նրանք, ովքեր օգնել են ՀՀՇ-ին վերակենդանանալ, մեկ շարքում կկանգնեն ՀՀՇ-ի հետ, եւ դրանից մաքրվելն անհնար կլինի: Քաղաքական գենետիկան ուժեղ երեւույթ է, դրանում, իհարկե, կասկած չկա:

Մեկնաբանություն